Մեսսին՝ ԱԱ-ի ամենադժվար հանդիպման, Մբապեի հետ հարաբերությունների և ԱԱ 2026-ին մասնակցելու – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+27.09 oC

Մեսսին՝ ԱԱ-ի ամենադժվար հանդիպման, Մբապեի հետ հարաբերությունների և ԱԱ 2026-ին մասնակցելու

15:54 06.02.2023

Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին խոսել է Կատարում կայացած Աշխարհի առաջնության ամենադժվար հանդիպման մասին։

«Ամենադժվար հանդիպո՞ւմը․․․ Մեքսիկայի դեմ խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումն էր։ Բացարձակապես ամեն ինչ որոշվեց այս խաղում, եթե մենք չհաղթեինք, կարող էինք ընդհանրապես դուրս չգալ խմբից։ Մենք պետք է հաղթեինք՝ անկախ ամեն ինչից: Նաև կարծում եմ, որ սա մեր հավաքականի վատագույն հանդիպումն էր Աշխարհի առաջնությունում»,- ասել է Մեսսին Urbana Play ռադիոյի եթերում։

ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսին պատմել է նաև ֆրանսիացի հարձակվող Կիլիան Մբապեի հետ փոխհարաբերությունների մասին ԱԱ-2022-ի եզրափակչից հետո.

«Մբապեի հետ խոսել ենք խաղի, տոների, այն մասին, թե մարդիկ ինչպես էին ապրում Արգենտինայում, երբ ես արձակուրդում էի, և այն մասին, թե մեզ մոտ ինչ տոներ էին: Ոչինչ ավելի: Արդյոք դժվա՞ր է խոսել եզրափակչի մասին նրա հետ: Անգամ չեմ ցանկանում ուշադրությունը դրա վրա հրավիրել, բարձրացնել եզրափակչի թեման:
Ես ինքս ժամանակին եղել եմ հակառակ կողմում, պարտվել եմ եզրափակչում և ոչինչ չէի ցանկանում լսել այդ խաղի մասին: Բայց իրականում ես խնդիրներ չունեմ Կիլիանի հետ, այլ հակառակը»,- Մեսսիի խոսքերն է փոխանցում Ole-ն:

 

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին նաև խոստովանել է, որ դեռ պատրաստ չէ հստակ ասել՝ կմասնակցի՞ 2026 թվականի աշխարհի առաջնությանը, թե՞ ոչ։ Այժմ արգենտինացին 35 տարեկան է։

«Չգիտեմ, ես միշտ ասել եմ, թե տարիքիս պատճառով ինձ թվում է, որ շատ դժվար կլինի մասնակցել 2026 թվականի աշխարհի առաջնությանը։ Ես սիրում եմ ֆուտբոլ խաղալ, սիրում եմ այն, ինչ անում եմ, և քանի դեռ լավ մարզավիճակում եմ, շարունակում եմ վայելել այն։ Բայց հաջորդ աշխարհի առաջնությունը դեռ շատ հեռու է: Ես ոչինչ չեմ սպասում։ Բայց կրկնում եմ՝ տարիքից ու ժամանակից ելնելով ինձ թվում է, որ դժվար է լինելու։ Ամեն ինչ կախված է նրանից, թե ինչպես կզարգանա իմ կարիերան։ Ես շուտով կդառնամ 36 տարեկան, տեսնենք, թե ուր է գնում իմ կարիերան»,- ասել է Մեսսին արգենտինական Ole-ի Twitch ալիքի ուղիղ եթերում։

2026 թվականի աշխարհի առաջնությունը կկայանա ԱՄՆ-ում, Կանադայում և Մեքսիկայում հունիսի 3-ից հուլիսի 8-ը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

13:16 26.06.2025

Ոստիկանություն զանգած քաղաքացին Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք էր թողել

ՆԳՆ ոստիկանության ծառայողների` ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնելու ուղղությամբ բացատրական աշխատանքները շարունակում են դրական արդյունք տալ: Հերթական դեպքն արձանագրվել է հունիսի 24-ին՝ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնում: Անհայտ քաղաքացին հայտնել էր, որ Նոր Խարբերդ գյուղի մատուռի մոտ զենք-զինամթերք է թողել։ Համայնքային ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները նշված վայրում հայտնաբերել են ինքնաձիգ, հրացան, 5,45 տրամաչափի 18 փամփուշտով լիցքավորված […] ...

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

13:07 26.06.2025

Կոմիտասի պողոտայում կանխվել է հրդեհի տարածումը դեպի տանիք և հարակից բնակարաններ

Հունիսի 26-ին, ժամը 10:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի շենքերից մեկի չորրորդ հարկում կրակ է նկատվում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ, մեկ ավտոսանդուղք, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խմբերը։ Պարզվել […] ...

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

13:00 26.06.2025

«Ինտերը» դուրս եկավ փլեյ-օֆֆ․ ԱԱԱ

Աշխարհի ակումբային առաջնության E խմբի վերջին՝ երրորդ տուրում Միլանի «Ինտերը» 2-0 հաշվով հաղթել է «Ռիվեր Փլեյթին»: Կրիստիան Կիվուի թիմում աչքի են ընկել Ֆրանչեսկո Էսպոզիտոն և Ալեսանդրո Բաստոնին: Իտալական ակումբն այդ հաղթանակից հետո վաստակել է 7 միավոր և խմբում գրավել առաջին տեղը: Ճապոնական «Ուրավան» էլ 0-4 հաշվով պարտվել է մեքսիկական «Մոնտերեյին», որը 5 միավորով զբաղեցրել է […] ...

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

12:52 26.06.2025

Քննարկվել է Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգը

Մայիսի 25-ին ՀՀ ԱԳ նախարարության գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը հանդիպում է ունեցել Գերմանիայի արտաքին գործերի նախարարության գլխավոր քարտուղարության ղեկավար Փեեր Գեբաուերի հետ: Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Գերմանիա համագործակցության օրակարգին, քննարկելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Ընդգծվել է ինչպես քաղաքական, այնպես էլ տնտեսական ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը նշել են, որ նման բարձր մակարդակի […] ...

Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները

12:45 26.06.2025

Քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Դադունցը, ողջույնի խոսքով է հանդես եկել Արդարադատության նախարարության, Էկոնոմիկայի նախարարության, Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ), Հայաստանի ներդրումային խորհրդի նախաձեռնությամբ իրականացված մասնագիտական հանդիպմանը, որի ընթացքում քննարկվել են ՀՀ սնանկության օրենսգրքի և հարակից օրենքների նախագծերով առաջարկվող կարգավորումներն ու փոփոխությունները: Նախարարի տեղակալն ընդգծել է սնանկության օրենսդրության բարեփոխումների կարևորությունը և ոլորտի ներկայացուցիչների ու մասնակիցների […] ...

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

12:38 26.06.2025

Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 27-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Պտղավան բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...

BACK_TO_TOP