Սննդաբանները նշել են իդեալական մթերք քաշի կորստի համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Սննդաբանները նշել են իդեալական մթերք քաշի կորստի համար

09:44 10.02.2023

Հատիկաընդեղենը՝ ոսպը, լոբին, սիսեռը և այլն, հիանալի է քաշի կորստի համար՝ ցածր կալորիականության պատճառով: Բացի դրանից՝ այս մթերքները մեծ քանակությամբ վիտամիններ և հանքանյութեր ունեն, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել են սննդաբանները։

«Հատիկաընդեղենը հիանալի է քաշ կորցնելու համար, քանի որ դրանք ունեն բարձր կալորիականություն և մեծ քանակությամբ մանրաթելեր: Ձեր սննդակարգին ընդեղեն ավելացնելով՝ դուք ավելի երկար կուշտ կզգաք, ինչը նշանակում է, որ ավելի քիչ հավանական է, որ լրացուցիչ սնունդ ընդունեք», – ասել է սննդաբան և էնդոկրինոլոգ Մայրա Ռաուն։

Իր հերթին սննդաբան Մարգարիտա Կորոլյովան նշել է, որ հատիկաընդեղենն ավելի լավ է օգտագործել երեկոյան ժամերին։ Դա կօգնի մինչև քնելը  լրացուցիչ սնունդ չընդունել: Նա նաև հավելել է, որ ընդեղենը սպիտակուցի, մեծ քանակությամբ հանքային նյութերի, վիտամինների և բուսական մանրաթելերի աղբյուր է, որը աղիների միկրոբիոմի համար սնունդ է:

«Բուսական մանրաթելերը կարևոր են իմունիտետի պահպանման համար։ Օրինակ՝ լոբին և ոսպը ոչ միայն սպիտակուցի, այլև B9 վիտամինի կամ ֆոլաթթվի աղբյուր են, որը չափազանց կարևոր է հղի կանանց սննդակարգում»,- նշել է Կորոլյովան։

Իր հերթին Ռաուն հավելել է, որ սննդակարգում հատիկաընդեղենի կանոնավոր ներառումը սրտանոթային հիվանդությունների և 2-րդ տիպի շաքարային դիաբետի զարգացման կանխարգելումն է: Սննդաբանի խոսքով՝ խառը սննդով, այսինքն՝ կենդանական և բուսական ծագում ունեցող սնունդ օգտագործելով, լոբազգիները կարելի է սննդակարգում ներառել շաբաթական երեք անգամ։

«Հիշեցնեմ, որ եթե այս մթերքները ներկայումս ձեր սննդակարգում չկան, ապա պետք է սկսել փոքր քանակությամբ, օրինակ՝ 1-2 ճաշի գդալով, բայց սննդակարգում ներառել պարբերաբար։ Ժամանակի ընթացքում կզարգանա լոբազգիների նկատմամբ հանդուրժողականությունը, և կարելի է աստիճանաբար մեծացնել լոբազգիների չափաբաժինը», – պարզաբանել է սննդաբանը։

Կորոլյովան նշել է, որ երբեմն հատիկաընդեղենի կանոնավոր օգտագործման դեպքում հնարավոր է աղիների փքվածություն և որովայնի ցավ։ Դրանից խուսափելու համար նման հատիկաընդեղենով ուտեստը պետք է պարունակի բանջարեղեն և կանաչ աղցաններ:

«Հատիկաընդեղենը պետք է նախապես ջրի մեջ առնվազն 4 ժամ թողնել, և միայն դրանից հետո, մանրակրկիտ լվանալով, սկսեք պատրաստել։ Այդ դեպքում դրանց հանքային բաղադրիչի յուրացման հետ կապված ոչ մի խնդիր չի լինի»,- պարզաբանել է Կորոլյովան։

Իր հերթին Ռաուն պատմել է, որ լոբին և սիսեռը պետք է երկար ժամանակ ջրում թողնել եփելու ժամանակը նվազեցնելու համար: Բայց ոսպը, ոլոռը կարելի է անմիջապես եփել։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժ

13:39 14.07.2025

Ինդոնեզիայում տեղի է ունեցել 6.7 մագնիտուդ երկրաշարժ

Երկուշաբթի օրը 6.7 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Ինդոնեզիայի արևմուտքում գտնվող Մալուկու նահանգի Տանիմբար կղզիների շրջանում, հայտնում է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ «Էպիկենտրոնը գտնվել է 66 կմ խորության վրա, Ինդոնեզիայի Մալուկու նահանգի Տուալ քաղաքից մոտավորապես 177 կմ արևմուտք», – հայտնել է ԱՄՆ երկրաբանական ծառայությունը։ Հաղորդագրության մեջ նաև նշվում է, որ երկրաշարժի վայրից դեռևս որևէ տեղեկություն չի […] ...

Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է Ուկրաինա

13:30 14.07.2025

Թրամփի հատուկ դեսպանորդ Քելլոգը ժամանել է Ուկրաինա

Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգը ժամանել է Ուկրաինա, հայտնել է Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք ողջունում ենք ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Քիթ Քելլոգին Ուկրաինայում », – գրել է նա իր Telegram ալիքում։ Երմակը պնդում է, որ կողմերը կքննարկեն զենքի մատակարարումները և պատժամիջոցների քաղաքականությունը։ ...

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

13:23 14.07.2025

Ձորաղբյուր գյուղում կատարված սպանությունը բացահայտվել է. 31-ամյա երիտասարդը ձերբակալվել է

Հուլիսի 11-ին՝ ժամը 15․16-ին, ՆԳՆ ոստիկանության Կոտայքի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ Ձորաղբյուր գյուղի վարչական տարածքում հրազենային վնասվածքով քաղաքացի կա։ Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության, Համայնքային ոստիկանության Գառնիի բաժնի ծառայողների և Կոտայքի մարզի պարեկների համագործակցված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 15-ի սահմաններում Ձորաղբյուր գյուղի 2-րդ զանգվածի 48-րդ թաղամասի 5-րդ այգետնակի […] ...

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

13:15 14.07.2025

Կասեցվել է կաթնամթերքի արտադրամասի արտադրական գործունեությունը

ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողական միջոցառումներ են իրականացրել անհատ ձեռնարկատեր Գուրգեն Ղազարյանին պատկանող կաթնամթերքի արտադրամասում (ք․ Երևան, Գրիգոր Զոհրապ փ․), որտեղ պարզել են, որ այն աշխատում է սանիտարահիգիենիկ պայմանների խախտումներով։ Մասնավորապես՝ • արտադրամասի կառուցվածքը և դասավորվածությունը չեն ապահովել սննդամթերքի աղտոտված և մաքուր գույքի խաչաձևվող հոսքերը բացառող տեխնոլոգիական գործառնությունների հոսքայնության հնարավորությունը, • […] ...

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

13:07 14.07.2025

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են

Էրեբունի վարչական շրջանի հ. 74 մանկապարտեզի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտական փուլում են: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Նախագիծն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրով: Մանկապարտեզը 3 խմբանի է, ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: Բարեկարգվում է նաև բակային տարածքը: Ծրագիրն ամբողջությամբ նախատեսվում է ավարտել սեպտեմբեր ամսին՝ հնարավորություն տալով շուրջ 90 երեխայի հաճախել անվտանգ […] ...

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

13:00 14.07.2025

Արծաթե մեդալ՝ Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում

Հուլիսի 5-14-ը Արաբական Միացիալ Էմիրությունների Դուբայ քաղաքում տեղի ունեցած Քիմիայի 57-րդ միջազգային օլիմպիադայում Հայաստանի թիմն արժանացել է արծաթե մեդալի և երեք գովասանագրերի: Արծաթե մեդալի է արժանացել Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված ուսուցմամբ հատուկ դպրոցի 12-րդ դասարանի աշակերտ Արման Խառատյանը, իսկ գովասանագրերի՝ «Քվանտ» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Դավիթ Ղազարյանը, Գյումրու «Ֆոտոն» վարժարանի 12-րդ դասարանի աշակերտ Սևադա Հարությունյանը և Վանաձորի մաթեմատիկական և բնագիտական առարկաների խորացված […] ...

BACK_TO_TOP