20:33 10.02.2023
Հանրապետությունում իրականացվում են 10-ից ավելի մարզային բժշկական հաստատությունների շինարարական ծրագրեր, ինչպես պետական բյուջետային հատկացումներով, այնպես էլ վարկային միջոցների հաշվին: Բյուջետային հատկացումների շրջանակում Քաղաքաշինության կոմիտեն ներկայում համակարգում է առողջապահական 10 հաստատությունների շինարարական ծրագրեր՝ 9 շինարարական, 1 նախագծային՝ ընդհանուր 11 մլրդ դրամ պայմանագրային արժեքով: Այս մասին հայտնել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի քաղաքաշինական ծրագրերի իրականացման վարչության պետ Արսեն Միրզոյանը փետրվարի 10-ին «Արմենպրես»-ում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ՝ ընդգծելով, որ ծրագրերը բխում են ՀՀ կառավարության ծրագրով նախատեսված 50 առողջապահական հաստատություն մինչև 2026թ. կառուցելու-վերակառուցելու թիրախային ցուցանիշից:
2023 թվականին կոմիտեն նախատեսում է ավարտել 2 ծրագիր՝ Թալինի բժշական կենտրոնի վերակառուցման և Չարենցավանի բժշկական կենտրոնի 1 մասնաշենքի կառուցման շինարարական աշխատանքները: «2021-2022թթ. բյուջետային հատկացումները կազմել են շուրջ 2 մլրդ դրամ, որն ամբողջությամբ կատարվել է, իսկ 2023թ. բյուջետային հատկացումները կազմում են մոտ 4.7 մլրդ դրամ: Շինարարական աշխատանքներն ակտիվ փուլում են»,-տեղեկացրել է Արսեն Միրզոյանը:
Նախատեսված է նաև Ծաղկահովիտի առողջության կենտրոնի կառուցում, Մասիսի նոր բժշկական կենտրոնի կառուցում, Աշտարակի բժշկական կենտրոնի վերակառուցում, Տաշիրի նոր բժշկական կենտրոնի կառուցում, Վաղարշապատի հիվանդանոցի վերակառուցում, Եղվարդի բժշկական կենտրոնի նոր մասնաշենքի կառուցում, Արտաշատի պոլիկլինիկայի վերակառուցում, Արթիկի նոր բժշկական կենտրոնի կառուցում:
«Մի քանի հիմնական թիրախային ցուցիչներ ունենք, որոնց պետք է հասնենք: Մասնավորապես՝ սեյսմիկ տեսակետից անվտանգ, էներգախնայող շենք-շինություն ունենալն է և ժամանակակից բժշկական ծառայությունների մատուցմանը հարմարեցվածությունը: Հիվանդանոցների կառուցման մասով Հայաստանը արդեն իսկ մեծ փորձ ունի. համագործակցել ենք բազմաթիվ միջազգային փորձագետների հետ, ուսումնասիրել ենք միջազգային հիվանդանոցաշինության փորձը տեղայնացրել մեզ մոտ և կիրառել»,-նշել է Արսեն Միրզոյանը:
ՀՀ ԱՆ Առողջապահական ծրագրերի իրականացման գրասենյակի տնօրեն Երվանդ Էլիբեկյանը տեղեկացրել է, որ վարկային ծրագրերով կառուցվում են և այս տարի նախատեսվում է ավարտել Մարտունու բժշկական կենտրոնի նոր շենքի, Եղեգնաձորի հիվանդանոցի շինարարական աշխատանքները:
«Թե՛ պետական բյուջեի հատկացումներով, թե՛ վարկային միջոցներով կառուցվող ու վերակառուցվող բժշկական հաստատությունները շահագործման են հանձնվելու ամբողջությամբ նոր գույքով ու սարքավորումներով: 2021-2026 թվականների ընթացքում նախատեսված բժշկական հաստատությունների շինարարական ծրագրերով շուրջ 50 մլրդ դրամի կապիտալ ներդրում է լինելու»,-նշել է Երվանդ Էլիբեկյանը:
Նա վստահություն է հայտնել, որ մարզերում բժշկական հաստատությունների պայմանների բարելավմամբ պայմանավորված բուժառուների հոսքը դեպի Երևան կկրճատվի:
Առաջիկայում նախապատրաստվում են նաև 32 բժշկական հաստատությունների նախագծման նպատակով գնման գործընթացները: Դրանք 2 բժշկական կենտրոնների վերակառուցման նախագծեր են, 9 պոլիկլինիկակական մասնաշենք, 1 առողջության կենտրոն, ևս 20 ամբուլատոր նոր շենքերի նախագծում: Արսեն Միրզոյանն ընդգծել է, որ ծրագրերի բարեհաջող ավարտի դեպքում մարզերի կտրվածքով բժշկական հաստատություններ ունենալու ՀՀ կարիքը գրեթե ամբողջությամբ կիրացվի:
09:45 11.07.2025
Հայ բռնցքամարտիկները մեկնարկել են հաղթանակով․ պատանեկան ԵԱՍերբիայում մեկնարկած բռնցքամարտի ավագ տարիքի պատանիների Եվրոպայի առաջնությունում առաաջին մրցումային օրը ռինգ են դուրս եկել Հայաստանի երկու ներկայացուցիչներ: Սուրեն Կատվալյանը (60 կգ) հաղթել է մոլդովացի Կատալին Մուստեային, Կամո Վարդանյանը (63 կգ)` հյուսիսմակեդոնացի Ալբերտ Իբրահիմիին: ...
09:31 11.07.2025
Հարավը հոգնել է Հյուսիսին ենթարկվելուց․ Բրազիլիայի նախագահՀամաշխարհային հարավի երկրները հոգնել են Հյուսիսային տերությունների շահերին ենթարկվելուց և ձգտում են անկախ արտաքին քաղաքականության և արդար տնտեսական կարգի, հայտարարել է Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան Jornal Nacional- ին տված հարցազրույցում ՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի քննադատությունը Բրազիլիայի և BRICS ասոցիացիայի հասցեին։ «Մենք հոգնել ենք Հյուսիսին ենթակա լինելուց։ Մենք ուզում ենք անկախություն […] ...
09:15 11.07.2025
Հացիկ գյուղում այրվել է պահեստավորած անասնակերՀուլիսի 10-ին, ժամը 17։16-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Հացիկ գյուղի 15-րդ փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ անասնագոմի տանիքում այրվում է պահեստավորած անասնակեր։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 18:31-ին, մարվել՝ 20:59-ին: Այրվել է մոտ […] ...
09:00 11.07.2025
«Ուրարտուն» առաջին խաղում պարտվել է «Նեմանին»․ԿԼԵրևանի «Ուրարտուն» ՈՒԵՖԱ-ի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղում տանը 1-2 հաշվով պարտվել է բելառուսական «Նեմանին»: 49 և 53-րդ րոպեներին աչքի են ընկել հյուրերը, Ռոբերտ Արզումանյանի թիմից 68-րդ րոպեին հաշիվը կրճատել է Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Նիկոլաս Կալուկյանը: 48-րդ րոպեին բելառուս կիսապաշտպան Պավել Սավիտսկիի իրացրած 11-մետրանոցից հետո սեյվ է կատարել «Ուրարտուի» դարպասապահ Գոռ Մատինյանը, […] ...
22:46 10.07.2025
Հայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված․ ՀՀ ԱԳՆՀայաստանի Հանրապետությունն Աբու Դաբիում տեղի ունեցած հանդիպումը համարում է հաջողված։ Այս մասին նշված է ՀՀ ԱՀՆ տարածած հաղորդագրության մեջ․ «ԶԼՄ-ից ստացված հարցերին ի պատասխան՝ տվել ենք հետևյալ մեկնաբանությունը. Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման արդյունքներով երկու կողմերը հրապարակել են պաշտոնական, եթե նկատել եք՝ նույնական մամուլի հաղորդագրություններ։ Դրանից դուրս՝ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ պայմանավորվածություն լինելու դեպքում հանրությունն […] ...