23:25 14.02.2023
Ի՞նչ ազդեցություն են գործում վերջին շրջանում մեր երկրում ու մեր շուրջը տեղի ունեցող իրադարձությունները մեր հոգեբանության, մեր հոգեկան ներաշխարհի վրա: Ինչպիսի՞ն է մեր արձագանքը այդ իրավիճակներին, ի՞նչն է մտահոգիչ և ի՞նչ է պետք փոխել մարդկային վարքագծում: Թեմայի շուրջ «Հորիզոնը» այսօր հեռավար զրուցել է հոգեբան Իրինա Ծատուրյանի հետ: Նախ հարց է ուղղվել Թուրքիայի երկրշարժի վերաբերյալ: Սոցիալական ցանցերի մեր տիրույթում միանշանակ չի ընդունվում Թուրքիային Հայաստանից օգնություն ցուցաբերելու փաստը: Ոմանք հիշում են 88-ի երկրաշարժի ժամանակ Ադրբեջանի վերաբերմունքը, ոմանք 44 օրյա պատերազմին Թուրքիայի ակտիվ մասնակցությունը, Լաչինի ներկայիս շրջափակումը և այլն: Մյուսներն ասում են, որ ոչ մի չարիք, ոչ մի հարված, ոչ մի աղետ չի կարող փոխել մեր էությունը, մեր տեսակը: Ինչպիսի՞ն է հոգեբանի կարծիքը. Հայաստանը պե՞տք է այս հարցում մեծահոգի լիներ, թե՞ ոչ:
«Եթե մենք մեզ մինչև հիմա համարում ենք քրիստոնյա ազգ, ուրեմն հասկանանք, որ քրիստոնեությունը ենթադրում է օգնություն և գթասրտություն»,- պատասխանել է Իրինա Ծատուրյանը:
Ամբողջական զրույցը դիտեք տեսանյութում.
10:54 17.06.2025
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
10:42 17.06.2025
ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծըԱզգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել […] ...
10:35 17.06.2025
Իսրայելը հայտարարել է Իրանի նոր գլխավոր շտաբի պետի ոչնչացման մասինԻսրայելի բանակը Իրանի վրա գիշերային հարվածների ժամանակ սպանել է Իրանի զինված ուժերի կենտրոնական շտաբի պետ, գեներալ Ալի Շադմանիին։ Այս մասին հայտնել է բանակի մամուլի ծառայությունը։ «Իսրայելի պաշտպանության ուժերը սպանել են իրանական ռեժիմի բարձրաստիճան ռազմական հրամանատարի։ Ճշգրիտ հետախուզական տվյալներ ստանալուց հետո, Իսրայելի ռազմաօդային ուժերի կործանիչները գիշերը հարձակվել են Թեհրանի սրտում գտնվող շտաբ-բնակարանի վրա և սպանել Ալի […] ...
10:25 17.06.2025
Երանելի օր էր իմ կարիերայում. Թոմաս ԱդորյանԱրգենտինական «Բանֆիլդի» կիսապաշտպան Թոմաս Ադորյանը սոցցանցերում գրառում է կատարել` անդրադառնալով Հայաստանի ազգային հավաքականում իր նորամուտին: «Երանելի օր էր իմ կարիերայում, կարողացա նորամուտս նշել ազգային հավաքականում։ Շնորհակալություն Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր միշտ աջակցել են ինձ, հատկապես Աստծուն, որ միշտ օրհնում է ինձ: Վայելել այն, ինչն ամենաշատն եմ սիրում՝ պաշտպանել այս դրոշը, որն […] ...
10:14 17.06.2025
Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող երեք հողամասերը համայնքին վերադարձնելու վերաբերյալ Դատախազության հայցերը դատարանի կողմից բավարարվել ենԳլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից 16 հայցադիմում էր ներկայացվել Հակակոռուպցիոն դատարան՝ Տավուշի մարզի Իջևան համայնքի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող հողամասերի նկատմամբ կառուցապատման իրավունքները հարկադիր դադարեցնելու և հողատարածքները Իջևան համայնքին վերադարձնելու հայցապահանջներով: Վերոնշյալ հայցադիմումներից ևս երեքով հարուցված քաղաքացիական գործերի շրջանակներում Հակակոռուպցիոն դատարանի կողմից 2025 թվականի հունիսի 12-ին կայացվել են Գլխավոր դատախազության հիմնական պահանջն ամբողջությամբ […] ...
10:07 17.06.2025
Տարադրամի փոխարժեքները հունիսի 17-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386.50 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 441 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 448 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․83 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...