16:27 15.02.2023
Թրաֆիքինգը կամ մարդու շահագործումը սկսվում է գայթակղությամբ՝ հեշտ ու շահավետ աշխատանք, կյանքը կտրուկ բարելավելու խոստումներ: Ստրկական վիճակը գալիս է հետո, երբ արդեն զոհը մտնում է խաղի մեջ, կուլ տալիս խայծը, դառնում խոցելի ու կառավարելի: Այդ պահից սկսվում են սպառնալիքները, ծեծը, նվաստացումը:
Ինչպես տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից, Հայաստանում շահագործման ամենատարածված ձևերից մեկը մուրացկանության մեջ ներգրավելն է։
«Եվ քանի որ մուրացկանությամբ գումար վաստակելու համար հարկավոր է մարդկանց մեջ առաջացնել գութ ու կարեկցանք, թրաֆիքինգի այս տեսակին զոհ են դառնում հասարակության խոցելի խմբերը` հիմնականում մանկահասակ երեխաներ ու տարեց մարդիկ: Ոստիկանության Նոր Նորքի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքում ստացված տեղեկությունը վերաբերում էր հենց տարեց կնոջ շահագործմանը: Այդ դեպքում էլ ամեն ինչ սկսվել էր գայթակղությամբ:
2009 թվականին կինը վարձով բնակվել է Ծարավ աղբյուրի փողոցի սեփական տներից մեկում, որտեղ ծանոթացել է մեկ այլ վարձակալի հետ: Նորածանոթ տղամարդուն կինը խնդրել է սարքել իր մոր գերեզմանը: Ըստ կնոջ` գնի շուրջ նախապես չեն պայմանավորվել, իսկ հետո տղամարդը պահանջել է երեք հազար դոլար: Կինն այդ գումարը չուներ, և տղամարդը, գումարը թեկուզ մաս-մաս ստանալու պայմանով, կնոջը դրդել է զբաղվել մուրացկանությամբ: Եթե հաշվի առնենք, որ կինը մուրացկանությամբ ամեն օր վաստակում էր առնվազն 35-40 հազար դրամ, ապա պարտքը պետք է արագ փակեր: Բայց տղամարդու նպատակն այլ էր. կինն այլևս ոչ թե պարտապան էր, այլ գումար վաստակելու միջոց:
Հետագա միջոցառումերով Նոր Նորքի ոստիկանները պարզեցին, որ մուրացկանության դրդելուց զատ` տղամարդը կնոջը հաշվառել էր Բյուրեղավան քաղաքում, նրա անունով ձևակերպել կենսաթոշակ և վերջին երեք տարում ինքն էր ստացել թոշակը:
Կարող է հարց ծագել, թե ինչու այդ ողջ ընթացքում կինը չէր դիմել իրավապահներին: Պատասխանը նման դեպքերում միշտ նույնն է. սկզբում ամաչել է, հետո` վախեցել: Կինը ոստիկաններին պատմել է, որ նախկինում մի քանի անգամ փորձել է պարզապես փախչել տղամարդուց, սակայն նա իրեն գտել է, ծեծել ու սպառնացել: Ի դեպ, այդ ամենին տեղյակ էր և որոշակիորեն աջակցում էր նաև տղամարդու կինը:
Մինչ կոնկրետ գործողությունների անցնելը` իրավապահները տարեց կնոջը տեղավորեցին հատուկ կացարանում:
Փետրվարի 7-ին քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի հատկանիշներով նախատեսված արարք կատարելու կասկածանքով ամուսինները ձերբակալվեցին: Ամուսնու խուզարկությամբ հայտնաբերվեցին տարեց կնոջ անձնագիրն ու սոցիալական քարտը: Ավելի տպավորիչ արդյունքներ տվեց ամուսինների բնակության վայրում կատարված խուզարկությունը: Հայտնաբերվեցին և առգրավվեցին կնոջ կենսաթոշակի բանկային քարտը, ավելի քան 70 հազար դոլար, ինչպես նաև տեսակավորած և առանձին պարկերում լցրած մետաղադրամներ` որոնց ընդհանուր գումարը կազմեց 1 միլիոն 299 հազար 750 դրամ:
Տղամարդուն ներկայացվել է մեղադրանք: Նա կալանավորվել է:
Նշենք, որ 188-րդ հոդվածի 1-ին մասը ենթադրում է պատիժ` ազատազրկում հինգից ութ տարի ժամկետով: Սակայն հատկապես նման հարցերում ոստիկանության նպատակը ոչ թե պատիժն է, այլ արատավոր երևույթի կանխումը: Եվ այդ երևույթները կանխելու նպատակով ոստիկանությունը մշտապես ձեռնակում է կանխարգելիչ միջոցառումներ, համագործակցում շահագրգիռ բոլոր կառույցների հետ:
Նույն հետևողականությամբ թրաֆիքինգի դեմ պայքարում են ոստիկանության տարածքային բոլոր ստորաբաժանումները, ու նաև այդ հետևողականության արդյունքում Հայաստանում նվազել են մարդու շահագործման դեպքերը: Սակայն երևույթը բացառելու անհրաժեշտ պայման է քաղաքացիների բարձր իրավագիտակցությունը: Նման դեպքեր նկատելիս, առավել ևս` թրաֆիքինգի զոհ դառնալիս, առանց ամաչելու և առանց վախենալու անպայման և անմիջապես պետք է դիմել իրավապահներին: Հիշեք, երբ ոստիկանությունը ձեր կողքին է` դուք չէ, որ պետք է վախենաք կամ ամաչեք: Ի վերջո, ամենաամոթալին այն է, որ այսօր մեր հասարակությունում հնարավոր են ստրկության ժամանակակից դրսևորումներ»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ:
11:33 17.06.2025
Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:23 17.06.2025
Սպիտակ տունը քննարկում է ԱՄՆ բանագնացի և Իրանի ԱԳ նախարարի հանդիպման հնարավորությունը․ AxiosՍպիտակ տունը Իրանի հետ քննարկում է այս շաբաթ ԱՄՆ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի և Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հանդիպման հնարավորությունը, գրում է Axios-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հանդիպման նպատակը միջուկային համաձայնագրի և Իսրայելի ու Իրանի միջև պատերազմի ավարտի շուրջ բանակցություններն են: Հանդիպման շուրջ վերջնական համաձայնություն դեռ չկա, սակայն, ինչպես նշում է պարբերականը, սա «ԱՄՆ նախագահ […] ...
11:14 17.06.2025
Եղեգնաձոր քաղաքում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր համայնքի Եղեգնաձոր քաղաքում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
11:07 17.06.2025
Հոգեկան առողջության պահպանման ոլորտում առաջ ենք գնում. Անահիտ ԱվանեսյանԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցում է «Հոգեկան առողջությունը քաղաքականության բոլոր ուղղություններով. մարտահրավերների հասցեագրում և համատեղ լուծումների մշակում» խորագրով բարձր մակարդակի համաժողովին: Այս մասին նախարարը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում: «Պանելային քննարկմանը ներկայացրել եմ Հայաստանի հաջողված փորձը, հոգեկան առողջության ոլորտում կոալիցիայի ստեղծման, ճգնաժամային իրավիճակներում միջգերատեսչական համագործակցության արդյունքում առաջնակի կարիքների բավարարումն և ապաինստիտուցիոնալացումը: Հոգեկան առողջության պահպանման ոլորտում […] ...
10:54 17.06.2025
Տեսագրությունում երևացող անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներումՏեսագրությունում պատկերված անձը որոնվում է նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ...
10:42 17.06.2025
ԱԺ-ն մերժեց պարտադիր զինծառայության ժամկետը գումարի դիմաց կրճատելու նախագիծըԱզգային ժողովը մերժեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած օրենքի նախագիծը, որով առաջարկվում էր սահմանել զինծառայության տարբեր ժամկետներ՝ համապատասխան վճարի դիմաց։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նախագիծը չընդգրկվեց ԱԺ նիստերի օրակարգում․ դեմ քվեարկեց 87 պատգամավոր։ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը նշեց, որ խմբակցությունը մանրամասն քննարկել է նախագիծը, սակայն դրա առանձին կարգավորումները, ձևակերպումները և քննարկման ժամանակը համոզել […] ...