Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը` պլաստիկ բեմադրությամբ․ պրեմիերան կկայանա Գյումրիի թատրոնի բեմում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Չարենցի «Ամբոխները խելագարված» պոեմը` պլաստիկ բեմադրությամբ․ պրեմիերան կկայանա Գյումրիի թատրոնի բեմում

20:42 16.02.2023

Գյումրիի դրամատիկական թատրոնի բեմում գրեթե դեկորներ չկան, միայն ճամպրուկներ են ու վարագույրներով առանձնացված հարթակ, որտեղ երիտասարդ դերասաններ են, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ու Գյումրիի մասնաճյուղի ուսանողները, որոնք Չարենցի պոեմի կերպարներն են։

«Պոեմից բացի բեմում կտեսնենք նաև Չարենցի այլ բանաստեղծություններ։ Սցենարային աշխատանք, որպես այդպիսին, թուղթ ու գրիչով չի եղել, մենք հավաքվում ենք, ընտրում ստեղծագործությունն ու սկսում ենք դրա վրա աշխատել։ Կարծում եմ աշխատանքը հետաքրքիր է ստացվել, հատկապես, որ նախագծում ներգրավված են միայն երիտասարդ դերասաններ։ Այն, ինչ որ բեմում  կտեսնեք, ստեղծվում է տեղում, թե՛ երաժշտությունը, թե՛ նույն դրամատուրգիական գիծը»,- ասում է ռեժիսոր Գոռ Մարգարյանը։

«Ամբոխները խելագրված» պոեմը Չարենցը գրել է 1919 թվականին, որտեղ  նկարագրվում է հեղափոխական զանգվածների գործողությունները, որտեղ ժողովուրդը փողոց էր դուրս  եկել հին աշխարհը կործանելու և նորը կառուցելու ցանկությամբ։ Մեծ դասականի պոեմի ողջ փիլիսոփայությունը մատուցվում է յուրովի մեկնաբանությամբ։

Բեմում հանդիսատեսը պոեզիայի երեկո չի տեսնելու, չարենցյան հայտնի ու սիրված տողերը ներկայացնում են սցենարական լուծումներով։ Բեմից մեկ ու կես ժամ հնչելու են Չարենցի ինքնատիպ բառակազմությունները և մաքրամաքուր հայերենը։

«Սա հնարավորություն է ներկայացնել հոգին, մարմինն ու խոսքը, մանավանդ, երբ ներկայացնում ենք Չարենցին, երբ խոսում ենք Չարենցի լեզվով։ Բեմում 29 հոգի ենք և բոլորս էլ չարենցոտված ենք, ներկայացնում ենք Չարենցի կյանքն ու ստեղծագործությունները»,- ասում է  ԵԹԿՊԻ Գյումրիի մասնաճյուղի ուսանողուհի Սոֆի  Սարգսյանը։

Ներկայացման ընթացքում բեմում կլինեն նաև երաժիշտները, որոնք կենդանի, իմպրովիզ կատարումներով կամբողջացնեն մասսայական տեսարանները։ Երաժշտական ձևավորումը գյումրեցի երիտասարդ ստեղծագործող Նարեկ Կոսմոսինն է, կհնչեն նաև Չարենցի հայտնի մի քանի բանաստեղծությունների հիման վրա գրված նոր երգեր ու կոմպոզիցիաներ:

«Բանաստեղծություններ կան, որ չեն սանձվում, երբեք երգ չեն դառնում, հազվադեպ բանաստեղծություններ են, որ կարող ես սանձել ու երգ դարձնել։ Օրինակ՝ «Էլի գարուն կգա, կբացվի վարդը»․․․Կարելի է ասել սա ողջ պատերազմական խառնաշփոթի մեջ մի խաղաղության կետ է, հանգստության նոտա կա մեջը»,- նշում է Նարեկ Կոսմոսը։

Ներկայացման հիմքը երաժշտությունն է ու պլաստիկան, բոլոր դրվագներում դերակատարները շարժման մեջ են, անգամ չարենցյան տողերն արտասանելիս հենց մարմնի շարժումներով վերարտադրում են խոսքն ու ասելիքը:

«Ամբոխները խելագարված» ներկայացումը մեկ այլ տարբերակով ու  փոքր կազմով  դեռ մեկ տարի առաջ ներկայացվել էր ԱՊՀ երկրների  «Գիտիս»  հեղինակավոր  փառատոնին ու արժանացել ջերմ ընդունելության:

Բեմականացված պոեմը թատրոնի բեմում է փետրվարի 18-ին։ Հանդիսատեսի համար այն կլինի հայկական պոեզիայի, Չարենցի ըմբոստ կերպարի մատուցման նոր ձևաչափ ու թատերային նոր մոտեցում: Այն նվիրվում է Եղիշե Չարենցի ծննդյան 125- ամյակին։ Ներկայացումը հավակնում է արտերկում նոր թատերական մրցույթների մասնակցության հայտով հանդես գալ։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP