Դադարեցվել է «Շինթրեյդ» ՍՊԸ-ի գործունեությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 06 2025
  • $
    384.28
  • RUBLE
    4.89
  • 444.54
WEATHER
+20.09 oC

Դադարեցվել է «Շինթրեյդ» ՍՊԸ-ի գործունեությունը

15:03 16.02.2023

ՀՀ քաղաքաշինության, հրդեհային և տեխնիկական անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարգրի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետների կողմից վերստուգում է իրականացվել Երևան քաղաքի Վարդանանց 78 հասցեում գործող «Շինթրեյդ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում՝ նախկինում տրված կարգադրերի պահանջների կատարումը պարզելու նպատակով։

Ըստ այդմ՝ վերստուգման արդյունքում պարզվել է, որ 2022թ․ կատարված վերահսկողության արդյունքում տրված՝ հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների թերությունների և խախտումների վերացման վերաբերյալ կարգադրագրերը չեն կատարվել։ Ընկերության կողմից շահագործվող շենք-շինություններում դեռ առկա են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի թերություններ ու խախտումներ, որոնք անմիջականորեն և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հետևաբար, նշված հասցեում ընկերության հետագա շահագործումը ենթակա է ամբողջությամբ դադարեցման։

Հաշվի առնելով վերոնշյալ հանգամանքները՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է նշված ընկերության աշխատանքներն ամբողջությամբ դադարեցնելու որոշում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ի՞նչ իրավիճակում են հայերը Իրանում և Իսրայելում. զրույց Զարեհ Սինանյանի հետ

21:10 17.06.2025

Ի՞նչ իրավիճակում են հայերը Իրանում և Իսրայելում. զրույց Զարեհ Սինանյանի հետ

Իրան-Իսրայել հակամարտությունն աշխարհաքաղաքական խնդիրներից բացի մեզ համար, մեղմ ասած, խնդրահարույց է նաև այդ երկու երկրներում բավականին մեծ հայ համայնքի ներկայությամբ: Ի՞նչ իրավիճակ է հայերի շրջանում և արդյո՞ք արդեն կան մարդիկ, որոնք ցանկություն են հայտնել վերադառնալ Հայաստան. այս և սփյուռքին վերաբերող այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Թրամփ. Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում «Գերագույն առաջնորդը»

21:02 17.06.2025

Թրամփ. Հստակ գիտենք, թե որտեղ է թաքնվում «Գերագույն առաջնորդը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ներկայումս Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիին վերացնելու ծրագրեր չկան, սակայն նրանից պահանջել է «անվերապահ հանձնվել»։ «Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված գերագույն առաջնորդը (Իրանի): Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է: Մենք չենք պատրաստվում նրան վերացնել (սպանել), գոնե ոչ առայժմ: Մենք չեն ցանկանում, […] ...

Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին վերակառուցվում է

20:54 17.06.2025

Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին վերակառուցվում է

Դավիթ Անհաղթի անվան զբոսայգին վերակառուցվում է: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից՝ ներկայացնելով ընթացիկ աշխատանքները: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

20:43 17.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 18-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Կենտրոն Վարչական շրջանի շենք միակողմանի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Բայրոնի փ. 2/1, 4, 6 շենքեր, Սայաթ-Նովայի պող. 3, 5, 7 շենքեր, Տերյան փ. 42, 57, 59, 65, 65ա շենքեր […] ...

Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

20:37 17.06.2025

Հունիսի 17-ը՝ Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օր

Հունիսի 17-ը Անապատացման և երաշտի դեմ պայքարի համաշխարհային օրն է: Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Ամեն րոպե աշխարհում հողերի դեգրադացման հետևանքով վերացվում է չորս ֆուտբոլի դաշտի չափ հողատարածք։ Աշխարհի հողատարածքների մինչև 40%-ը արդեն իսկ համարվում է դեգրադացված։ Միլիոնավոր մարդիկ այսօր բախվում են հողերի դեգրադացիայի, երաշտի և անապատացման հետևանքներին։ Սրանք ոչ միայն […] ...

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

20:30 17.06.2025

Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալը հյուրընկալվել է ՏԿԵ նախարարությունում

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վարդան Կոստանյանն այսօր ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության Հարավային Կովկասի գրասենյակի ղեկավարի տեղակալ Օլգա Կուկուի գլխավորած պատվիրակությանը։ Նախարարի տեղակալը ողջունել է հյուրերին՝ կարևորելով համատեղ իրականացվող ծրագրերը։ Կոստանյանը նշել է, որ ՀՀ կառավարության համար առաջնահերթություններից է տարածքային համաչափ զարգացումը՝ համայքների ֆինանսական կարողությունների հզորացումը, համայնքային ենթակառուցվածքները բարելավումը և մարդկային կապիտալի […] ...

BACK_TO_TOP