Նոր հարթակ դասական համերգների համար․ Գյումրիում բացվեց կամերային երաժշտության դահլիճ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Նոր հարթակ դասական համերգների համար․ Գյումրիում բացվեց կամերային երաժշտության դահլիճ

19:56 21.02.2023

Գյումրիում բացվեց կամերային երաժշտության դահլիճ, որն իր ձայնային ու տարածական հնարավորություններով կդառնա հարթակ  կամերային նվագախմբերի ու անհատ երաժիշտների համար։ Կամերային երաժշտության դահլիճի է վերափոխվել թիվ 4 երաժշտական դպրոցի աշակերտական դահլիճը, որի վերանորոգումը, կահավորումն  ու  լուսաձայնային տեխնիկայի ձեռք բերումը կատարվել է համայնքային բյուջեի միջոցներով։

70-ականներին կառուցված երաժշտական դպրոցի դահլիճում վերանորոգման աշխատանքները սկսվեցին երկու տարի առաջ։ Նախագիծը կարևորվեց, քանի որ մշակութային քաղաքը չուներ բավարար հնչողության համերգային դահլիճ։ Նպատակը աշակերտական դահլիճը կամերային երաժշտության վերափոխելն էր։ Բեմի փայտյա հատակն ու հենասյուները խոնավությունից քայքայվել էին, դահլիճը գրեթե փակ էր մշակութային միջոցառումների համար։

Երկու տարվա ծրագիրը իրականացվեց երեք փուլով։ Դահլիճը վերանորոգվեց ու  արդիականացվեց։ Սկզբնական փուլում քաղաքային բյուջեից տրամադրվեց 20 միլիոն դրամ, իսկ ջեռուցման համակարգ անցկացնելու համար հատկացվեց ևս 5 միլիոն դրամ։ Ապա անհրաժեշտ պահանջ դարձավ կամերային դահլիճի նախասրահի վերանորոգումը։ Թիվ 4 արվեստի դպրոցի նախասրահի մեծ պատուհանները ենթակա էին փոխարինման, որի համար ծախսվեց ևս 8 միլիոն դրամ։ Երեք փուլով կատարված աշխատանքների արդյունքում առաջին անգամ Գյումրին այժմ ունի  կամերային երաժշտության դահլիճ։

«Ես վստահ եմ, որ Գյումրիի կամերային երաժշտության դահլիճը դառնալու է  սպասված հանդիպումների հանգրվան, որ այստեղ ելույթ են ունենալու հայ և միջազգային ճանաչում ունեցող այնպիսի երաժիշտներ, ովքեր մինչ այս պահը   հրաժարվում էին նվագել կամ ելույթներ ունենալ Գյումրիում՝ համապատասխան դահլիճի, գործիքների կամ միջավայրի բացակայության պատճառով և, ավելի քան համոզված եմ, որ այսօրվանից հետո դասական երաժշտության պատմության նոր էջ ենք գրելու Գյումրիում՝ շնորհիվ այս դահլիճի»,- նշում է Գյումրիի քաղաքապետարանի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Լիլիթ Թովմասյանը։

Կամերային երաժշտության դահլիճն իր ակուստիկ հնարավորություններով թույլ կտա դասական համերգներ անցկացնել Գյումրիում։ Դահլիճը կահավորված է նոր  լուսաձայնային տեխնիկական միջոցներով, նախատեսված է  մինչև 250 հանդիսատեսի համար։

Այս ընթացքում Գյումրիում ստեղծվել են նոր նվագախմբեր, որոնցում ընդգրկված են քաղաքի արվեստի դպրոցների լավագույն աշակերտներն ու երաժիշտ կատարողները։ Նոր կամերային դահլիճում առաջին համերգային կատարմամբ ներկայացավ Տիգրան Մանսուրյանի անվան աշակերտական նվագախումբը, որը հիմնադրվել է երկու տարի առաջ։

Մանսուրյանի անվան աշակերտական նվագախմբից բացի, «Անի» փողային նվագախմբին կից այս ընթացքում հիմնվել է նաև մանկական փողային նվագախումբ, որը հարուստ պատմություն ունեցող նվագախմբի ավանդույթների շարունակողն է լինելու։ Բոլոր նվագախմբերն այս ընթացքում համալրվել են անհրաժեշտ երաժշտական գործիքներով։

Աշակերտական, երիտասարդական ու քաղաքի բոլոր նվագախմբերի, անհատ կատարողների համար կամերային երաժշտության դահլիճը համերգային ծրագրերով ու երաժշտական փառատոններով հանդիսատեսին ներկայանալու ազատ ու բաց հարթակ է լինելու։ Այստեղ են անցկացվելու մշակութային միջոցառումներն ու  դասական համերգները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP