Տաջիկստանում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 05 2024
  • $
    387.97
  • RUBLE
    4.29
  • 421.76
WEATHER
+21.09 oC

Տաջիկստանում 7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

08:32 23.02.2023

7,3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Տաջիկստանում՝ Չինաստանի հյուսիս-արևմուտքում՝ Սինցզյան-Ույղուրական ինքնավար շրջանի սահմանի մոտ, հայտնում է Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնը։

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են 8.37-ին: Սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա, իսկ էպիկենտրոնը գտնվել է Չինաստանի հետ սահմանից մոտ 82 կմ հեռավորության վրա։

Ղազախստանի ԱԻՆ-ից հայտնում են, որ երկու-երեք բալ ուժգնությամբ ցնցումներ են զգացվել նաեւ Ալմա-Աթայում։ Իր հերթին Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում երեքից չորս բալ ուժգնությամբ ցնցումներ են հայտարարել։

Բնակչության շրջանում ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ դեռ չկան։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին

20:06 20.05.2024

Իրանի արտահերթ նախագահական ընտրությունները տեղի կունենան հունիսի 28-ին

Հունիսի 28-ին Իրանում տեղի կունենան արտահերթ նախագահական ընտրություններ։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության նախընտրական շտաբի մամուլի քարտուղար Մոհսեն Էսլամին։ «Հունիսի 28-ը կարելի է համարել Իրանի պատմության մեջ տասնչորսերորդ նախագահական ընտրությունների օրը»,- նրա խոսքերն է մեջբերում Mehr գործակալությունը։ Իրանում Էբրահիմ Ռաիսիի մահվան կապակցությամբ նախագահական ընտրությունների թեկնածուների գրանցումը կսկսվի մայիսի 28-ին։ ...

Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը

18:26 20.05.2024

Գուտերեշը ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին և կառավարությանը

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը վշտացած է Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի մահվան կապակցությամբ և ցավակցություն է հայտնում նրանց ընտանիքներին, ժողովրդին և Իրանի կառավարությանը, ասվում է Գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկի մեկնաբանության մեջ։ «Գլխավոր քարտուղարը վշտացած է մայիսի 19-ին ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի նախագահ Էբրահիմ Ռաիսիի, արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի […] ...

Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

17:58 20.05.2024

Թուրքիայում ասել են, որ Ռայիսիի ուղղաթիռը ոչ մի ազդանշան չի տվել

Թուրքիայի տրանսպորտի նախարարն ասել է, որ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը ազդանշան չի տվել, համակարգը բացակայել է կամ անջատված է եղել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի 19-ին՝ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգում։ Ուղղաթիռում եղել է նաև Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանը, Արևելյան Ադրբեջանի նահանգապետ Մալեք Ռահմատին, […] ...

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

17:26 20.05.2024

Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կմասնակցի Կրթության համաշխարհային համաժողովին

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը և ԿԳՄՍՆ բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը մեկնել են Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն՝ մասնակցելու Կրթության համաշխարհային համաժողովին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը Լոնդոնում կայանալիք համաժողովի ընթացքում հանդես կգա զեկույցով: Կրթության համաշխարհային համաժողովն ամեն տարի համախմբում է կրթության նախարարներին, նրանց տեղակալներին, խորհրդատուներին […] ...

Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

16:03 20.05.2024

Սիրիայում սուգ են հայտարարել Իրանի նախագահի զոհվելու կապակցությամբ

Սիրիայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի և իրանցի այլ բարձրաստիճան պաշտոնյաների զոհվելու կապակցությամբ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է Սիրիայի SANA պետական ​​գործակալությունը։ Ըստ գործակալության տվյալների՝ սգո օրերի ընթացքում կխոնարհվեն դրոշները արաբական հանրապետության ամբողջ տարածքում, ինչպես նաև արտերկրում Սիրիայի բոլոր դեսպանատներում և դիվանագիտական ​​հաստատություններում։ Իրանի նախագահին տեղափոխող ուղղաթիռը կործանվել է մայիսի […] ...

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռայիսիի մահվան կապակցությամբ

15:29 20.05.2024

ՆԱՏՕ-ն ցավակցություն է հայտնել Իրանի ժողովրդին Ռայիսիի մահվան կապակցությամբ

ՆԱՏՕ-ն իր ցավակցությունն է հայտնել Իրանի ժողովրդին ուղղաթիռի կործանման հետևանքով նախագահ Էբրահիմ Ռայիսիի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ: «Մենք մեր ցավակցությունն ենք հայտնում Իրանի ժողովրդին ուղղաթիռի վթարի հետևանքով նախագահ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Ամիր Աբդոլլահիանի և այլ պաշտոնյաների մահվան կապակցությամբ», – «X» սոցիալական ցանցում գրել է դաշինքի խոսնակը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: ...

BACK_TO_TOP