Գիտնականները պարզել են ճապոնական ջրահարսի առեղծվածը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+23.09 oC

Գիտնականները պարզել են ճապոնական ջրահարսի առեղծվածը

23:45 26.02.2023

Երկար տարիներ ճապոնական հնագույն տաճարում պահվում էր կապիկի և ձկան հիբրիդ հիշեցնող փոքրիկ մումիա։ Ըստ Vice-ի` Կուրաշիկիի գիտության և արվեստի համալսարանի գիտնականները վերջապես կարողացել են բացահայտել նրա առեղծվածը:

Արտասովոր արտեֆակտը Ճապոնիայի հարավում գտնվող Էնժուին տաճարի սեփականությունն էր, որը կառուցվել է մ.թ. 838 թվականին: 30 սմ-անոց «ջրահարսը» երկար ժամանակ եղել է տաճարի սեփականությունը, սակայն ո՛չ վանականները, ո՛չ էլ ծխականները չգիտեին, թե դա ինչ է և ինչպես է հայտնվել այնտեղ։ Արարածի գլխին մազեր են պահպանվել, յուրաքանչյուր ձեռքին հինգ մատ է, ափերը սեղմված են դեմքին, բերանը բաց է, թեփուկները ծածկում են մեջքը։

Կուրաշիկի գիտության և արվեստի համալսարանի գիտնականները որոշել են պարզել, թե ինչպիսի արարած է թաքնված մումիայի շուրջը փաթաթված կտորի շերտերի տակ։ Նրանց ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են միայն վերջերս։ Փորձագետները եկել են այն եզրակացության, որ մումիան երբեք կենդանի էակ չի եղել։

«Ելնելով մեր վերլուծությունից և Ճապոնիայում մումիա պատրաստելու պատմությունից՝ մենք եզրակացրել ենք, որ այս մումիան, ամենայն հավանականությամբ, ամբողջովին մարդու ստեղծած է»,-ասել է պալեոնտոլոգ Տակաֆումի Կատոն:

Մինչ ուսումնասիրության սկսվելը գիտնականները ենթադրում էին, որ «ջրահարսը» բաղկացած է կապիկի մարմնի մասերից՝ կապված ձկան պոչին։ Սակայն համակարգչային տոմոգրաֆիան ցույց է տվել, որ մումիան պատրաստված է թղթից, բամբակից և կտորից։ Ռենտգենյան ճառագայթների հիման վրա հնարավոր է եղել պարզել՝ ներսից բացակայում են կմախքի հիմնական ոսկրերը՝ ողնաշարը, գանգը և կողոսկրերը։ Ջրահարսի ոսկրերը հայտնաբերվել են միայն մարմնի ստորին հատվածում, ամենայն հավանականությամբ: Մումիայի ծնոտն ու ատամները պատկանել են ծովային գիշատիչին, իսկ փքված ձկան կաշին օգտագործվել է ձեռքերի, ուսերի և պարանոցի համար։

Ածխածնի անալիզը ցույց է տվել, որ խրտվիլակը պատրաստվել է մոտ 1810 թվականին կամ մի փոքր ավելի վաղ։ Թեև անհնար է հստակ ասել, թե ով և ինչու է պատրաստել այս տարօրինակ տիկնիկը, գիտնականները ենթադրում են, որ այն կարող է կապված լինել ջրահարսների մասին լեգենդների հետ, որոնց տարածումը Ճապոնիայում սկսվում է մ.թ. 8-րդ դարից։ Համարվում էր, որ ջրահարս տեսնելը հաջողություն է:

Okayama Mermaid-ը միակը չէ իր տեսակի մեջ: Նման մոտ մեկ տասնյակ մումիա հայտնաբերվել է Ճապոնիայում, թեև դրանք այդքան մանրամասն չեն ուսումնասիրվել։ Գիտնականները կարծում են, որ մարդիկ դրանք պատրաստել են կարմրուկի և ջրծաղիկի համաճարակների ժամանակ պաշտպանվելու հույսով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

10:47 09.06.2025

Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ

Հունիսի 9-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկօրյա այցով մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, ուր հանդիպում կունենա Կալկաթայի Սուրբ Նազարեթ Եկեղեցու և Հայոց Մարդասիրական ճեմարանի հոգաբարձուների հետ ճեմարանի գործունեությանն ու համայնքային կյանքին առնչվող հարցերի շուրջ։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից։ ...

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

10:42 09.06.2025

Դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ

Իրանում ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ էներգետիկայի նախարար Աբբաս Ալիաբադիի հետ։ Այս մասին հայտնում են Իրանում ՀՀ դեսպանությունից։   «Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել էներգետիկ ոլորտում ՀՀ-ԻԻՀ համագործակցությանը վերաբերող հարցերին։ Երկուստեք կարևորվել է համատեղ ծրագրերի իրականացումը, մասնավորապես ընդգծվել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման երրորդ գծի շինարարությունն ընթացիկ տարվա ընթացքում ավարտին հասցնելու անհրաժեշտությունը»,-ասված է […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

10:36 09.06.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

10:31 09.06.2025

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում

2024-ի պետբյուջեի կատարողականը՝ ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում: ...

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

10:25 09.06.2025

ՄԻՊ-ի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի աշակերտներին

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է Կապանի թիվ 6 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի աշակերտներին։ Այս մաաին հայտնում են Պաշտպանի աշխատակազմից։ «Այցը կրում էր ճանաչողական բնույթ, նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը։ ՄԻՊ աշխատակազմի Սյունիքի մարզային ստորաբաժանման ղեկավար Անի Մնացականյանն աշակերտներին ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու […] ...

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

10:20 09.06.2025

ՀՀ ՊՆ-ը հայտարարություն է տարածել

ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարում է 2025 թվականի ամառային զորակոչի ընթացքում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին ԶՈՒ պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով զորակոչիկների ընտրություն անցկացնելու մասին, հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ «Զորակոչիկների ընտրությունն անցկացվելու է N զորամասում հետևյալ ժամանակացույցով. ա) 2025 թվականի հուլիսի 9-ին՝ ժամը 10։00-ին, ՊՆ հանրապետական զինվորական կոմիսարիատի Երևանի զինվորական […] ...

BACK_TO_TOP