Լիոնել Սկալոնին՝ տարվա լավագույն մարզիչ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+27.09 oC

Լիոնել Սկալոնին՝ տարվա լավագույն մարզիչ

12:22 28.02.2023

Փարիզում կայացած FIFA The Best ամենամյա մրցանակաբաշխությանը «Լավագույն մարզիչ» մրցանակը շնորհվել է Արգենտինայի հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնիին, որը հավաքականի հետ նվաճել էր 2022-ի աշխարհի չեմպիոնի կոչումը։ Մինչ այդ Արգենտինայի թիմը 1978 և 1986 թվականներին էր դարձել աշխարհի չեմպիոն։

«Ես շնորհակալ եմ բոլորին։ Այս մրցանակը տրվում է խաղացողների կողմից և մեծ արժեք ունի ինձ համար։ Ես անսահման երախտապարտ եմ բոլոր այն ֆուտբոլիստներին, ովքեր օգնեցին մեզ դառնալ ԱԱ-2022-ի չեմպիոն։ Շնորհակալ եմ մարզչական շտաբի բոլոր անդամներինն։ Նրանք իմ ընկերներն են։ Շնորհակալ եմ Արգենտինայի ֆուտբոլի ֆեդերացիային, որն ինձ աշխատելու հնարավորություն տվեց։
Ես հպարտ եմ, որ մարզում եմ այս հրաշալի թիմը։ Եվ տեսնել, թե ինչպես է ամբողջ երկիրը տոնում հաղթանակը, անգին է»,- ասել է Սկալոնին մրցանակաբաշխության ժամանակ:

Հիշեցնենք, որ ՖԻՖԱ-ի The Best մրցանակաբաշխությունում տարվա լավագույն ֆուտբոլիստի մրցանակին արժանացել էր Արգենտինայի հավաքականի ավագ Լիոնել Մեսսին։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ գործիչ Ռոբերտ Այդաբիրյանին

16:05 24.06.2025

Վարչապետ Փաշինյանն ընդունել է ֆրանսահայ գործիչ Ռոբերտ Այդաբիրյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Ֆրանսիայի հայկական հիմնադրամի վարչության անդամ Ռոբերտ Այդաբիրյանին: Վարչապետը ողջունել է պարոն Այդաբիրյանի այցը Հայաստան և կարևորել նրա գործունեությունը հայրենիքում և Սփյուռքում: Ռոբերտ Այդաբիրյանը նշել է, որ կիսում է Հայաստանի պետականության ամրապնդմանն ուղղված վարչապետ Փաշինյանի համոզմունքներն ու իր աջակցությունը հայտնել Իրական Հայաստանի գաղափարախոսությանը: Զրուցակիցները քննարկել են պետական կառավարման համակարգի բարեփոխումների ընթացքին, […] ...

Թուրքիան նախատեսում է 2026 թվականին հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

16:00 24.06.2025

Թուրքիան նախատեսում է 2026 թվականին հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ երկիրը հույս ունի հյուրընկալել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովը 2026 թվականին։ «Մենք ցանկանում ենք ՆԱՏՕ-ի 2026 թվականի գագաթնաժողովն անցկացնել Թուրքիայում։ Մենք երկկողմ հանդիպումներ կունենանք առաջնորդների հետ», – ասել է Էրդողանը Էսենբողա օդանավակայանում ճեպազրույցի ժամանակ՝ Հաագայում կայանալիք դաշինքի գագաթնաժողովին մեկնելուց առաջ։ ...

Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

15:53 24.06.2025

Քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Հայաստանի արտահանման 2025-2030 թթ. ռազմավարական ծրագրի նախագիծը: Ներկայացվել են նախագծի առաջնահերթությունները, գործողությունների ծրագիրն ու արդյունքային շրջանակը: Մանրամասներ են ներկայացվել նաև արտահանմանը նպաստող մրցունակ միջավայրի ապահովման, ենթակառուցվածքների զարգացման և լոգիստիկ հասանելիության ապահովման, արտահանողների և նրանց կարողությունների զարգացման, շուկաների և հաճախորդների ընդլայնման վերաբերյալ: Անդրադարձ է […] ...

«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին

15:45 24.06.2025

«Ինտերը» հայտարարել է Զալևսկիի տրանսֆերի մասին

«Ինտերը» հայտարարել է, որ կիսապաշտպան Նիկոլա Զալևսկին կշարունակի ելույթները միլանյան ակումբում: Միլանյան ակումբը 6 միլիոն եվրոյով «Ռոմայից» գնել է լեհ ֆուտբոլիստի տրանսֆերային իրավունքները: 2024-25 մրցաշրջանի երկրորդ կեսը 23-ամյա ֆուտբոլիստը վարձակալությամբ անցկացնում է «Ինտերում»: 17 խաղում կիսապաշտպանը 1-ական գոլ ու գոլային փոխանցում է գրանցել: ...

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

15:38 24.06.2025

Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

15:30 24.06.2025

Պուշկինի թունելը հոսանքազրկվել է

Հունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...

BACK_TO_TOP