18:49 02.03.2023
Մեկ միլիարդ 100 միլիոն դրամ․․․ Այսքան է գնահատվել Գյումրիի պատմական շենքերից մեկը, որը որոշվել է աճուրդով վաճառել։ Քաղաքի կենտրոնում գտնվող պատմական շենքը 2000-ականներին այլևս դադարեց գործել որպես հիվանդանոց՝ բուժհաստատությունների օպտիմալացումից հետո։ «Ճերմակ Հիվանդանոց» անունով մի քանի տարի շենքի մի հատվածում վարձակալական հիմունքներով գործեց բուժհաստատությունը, իսկ լուծարումից հետո շուրջ 2400 քմ մակերեսով շինությունն ամբողջությամբ մնաց դատարկ, բայց տարածքով հետաքրքրվողներ այնպես չէ, որ չեն եղել, փոխարենը առաջարկները լուրջ քննարկման չեն արժանացել։ Այժմ քայքայման եզրին հայտնված պատմական հուշարձան-շենքը քաղաքապետարանը որոշել է աճուրդով վաճառել։
«Վերանորոգման, վերակառուցման հարցեր կան, պետք է ներդրումներ կատարվեր, միայն պահպանման ծախսերը ահագին մեծ գումարներ են ծանրացած տեղական բյուջեի վրա, դրա համար էլ առավել նպատակահարմար համարվեց, որ մասնավորը տիրապետի այդ շինությանը»,- պարզաբանում է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։
Ըստ գլխավոր ճարտարապետի, շենքն աճուրդով վաճառելու որոշման հասնելու հիմնավորումը, փաստորեն, ընդամենը պահպանման մեծ ծախսերն են։ Ամիսներ առաջ նախ ուսումնասիրվել է շենքի վիճակը, մասնագիտական փորձաքննությամբ տրվել է եզրակացություն, որով էլ պատմական կառույցի աճուրդի մեկնարկային արժեքը գնահատել են մեկ միլիարդ 100 միլիոն դրամ։ Շենքն այս գնով վաճառելուն դեմ են միայն ավագանու ընդիմադիր խմբակցությունների վեց ներկայացուցիչները։ Ըստ նրանց ավագանու հաստատմանն է ներկայացվել նախագիծ՝ օրենքի խախտումով։
«Ըստ էության, տեղական նշանակության պատմական հուշարձան է հանվում աճուրդ-վաճառքի, բայց առանց հանրային քննարկման։ Էստեղ ամենակարևոր հանգամանքներից մեկը նաև դա է՝ լսել հանրության կարծիքը և ճշտել նպատակային նշանակությունը։ Մենք էդ ավագանու մանդատով չենք գործուղվել, որ տեղական նշանակություն ունեցող շենքը հանենք վաճառքի առանց հանրային կարծիք հարցնելու և առանց որոշելու, թե ինչ նպատակային նշանակությամբ է դա օգտագործվելու»,-նշում է Գյումրիի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության անդամ Կարեն Մալխասյանը։
Ավագանու անդամ Կարեն Մալխասյանը անհիմն է համարում հիմնավորումը, թե ոչ միայն մի քանի մասնաշենքերից, կցակառույցներից նաև 6000 քմ հողատարածքից կազմված նախկին հիվանդանոցը վաճառքի են հանում պահպանման ծախսերի դժվարությունների պատճառով։ Ըստ նրա շենքի նպատակային և այլ տարբերակով օգտագործման այլ ձևեր չեն էլ գտել կամ քննարկել։
«Ճերմակ հիվանդանոց»-ի շենքը որպես պատմամշակութային հուշարձան օտարման ենթակա է միայն ԿԳՄՍ նախարարության համաձայնության դեպքում: Քաղաքապետարանը կառույցն աճուրդով վաճառելու մասին որոշման նախագիծը ավագանու նիստում ներկայացրել է առանց նախարարության պատասխանն ունենալու:
Աճուրդ հայտարարելուց առաջ, անցած տարի մայիսին, հանրային լսում եղավ շենքի նպատակային օգտագործման շուրջ։ Երեք առաջարկ ներկայացվեց, դրանից երկուսը նորից շենքը բուժհաստատություն ծառայեցնելու ծրագրեր էին։ Հանրային լսման արդյունքները, որոնք իբր թե պարզ պետք է դառնային 5 օրից, մոտ մեկ տարի է մասնակից կողմերի համար մնացել են անհայտ: Ծրագիր-առաջարկներից մեկը ներկայացրել էր Աշոտ Կուրղինյանը՝ Ավստրիական մանկական հիվանդանոցի նախկին տնօրենը։
«Հանրային լսումներում մեծ ներդրումային ծրագիր ներկայացրեցինք հիմնավորումներով․ ներդրման չափը մինչև մեկ միլիարդ դրամ էր, սոցիալական կոմպոնենտ ևս ուներ մեր ծրագիրը, բայց մնաց անպատասխան ամեն ինչ։ Հանրային լսման արդյունքները բացարձակ չհասկացանք ինչ էր, մեզ ո՛չ դրական, ո՛չ էլ բացասական պատասխան տվեցին»,- ասում է «Արմենիա» Հանրապետական ԲԿ փոխտնօրեն Աշոտ Կուրղինյանը։
Ներկայացրած ծրագրի հավակնությունները ըստ Աշոտ Կուրղինյանի քաղաքում երկրորդ ժամանակակից բժշկական կենտրոն ունենալն էր, որը ըստ նրա խիստ անհրաժեշտություն է, ինչի համար պատրաստ էր մեկ միլիարդ դրամի ներդրում կատարել, այսինքն՝ այնքան, ինչքանով որ հիմա շենքը դրվել է աճուրդ-վաճառքի։
Արդեն վարձակալված շենքի մի հատվածում 19 միլիոն դրամի հիմնանորոգման աշխատանքներ Աշոտ Կուրղինյանն արդեն կատարել էր, որտեղ բուժծառայություններ էր մատուցելու, ևս 3 միլիոն դրամ էլ համայնքային բյուջե վարձակալության գումար է վճարել: Այժմ էլ նա չի բացառում հայտարարվող աճուրդին իր մասնակցությունը։
Շենքն աճուրդով օտարելու մրցույթի օրը ճարտարապետին հայտնի չէ․ ժամկետներ էլ չի նշում: Այս ընթացքում կփորձեն հստակեցնել այն պահանջներն ու պայմանագրային դրույթները, որոնք սահմանելու են բոլոր մասնակիցների համար: Իսկ նպատակային օգտագործման առաջնահերթություն ո՞րը կհամարեն, դա էլ ճարտարապետը չի հստակեցնում։
Նշենք նաև, որ շենքի մի հատվածում անհատույց հիմունքներով, բայց տարածքի հիմնանորոգման պայմանով Հայկական Կարմիր խաչի ընկերությանն է տարածք տրամադրվել: Գրասենյակի գործունեությունը այդ տարածքում 10 տարի պայմանագրային ժամկետով է։
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...