18:24 01.03.2023
Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի գլխավորությամբ, փետրվարի 28-ին ամփոփվել են Երևան քաղաքի դատախազության կողմից 2022 թվականի ընթացքում կատարված աշխատանքները: Գլխավոր դատախազին են ներկայացվել մայրաքաղաքում նախորդ տարի արձանագրված հանցավորության վիճակն ու 2021 թվականի հետ համեմատական վերլուծությունը:
Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանի խոսքով՝ վերջին տարիներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների գրեթե կեսը բաժին է ընկնում Երևան քաղաքին. 2022 թվականին ևս հանրապետությունում արձանագրված դեպքերի 57.4 տոկոսը կատարվել են մայրաքաղաքում:
Բացառությամբ սեփականության դեմ ուղղված հանցագործությունների՝ մյուս բոլոր հանցատեսակներով աճ է արձանագրվել (վիճակագրական տվյալների մեջ որպես հանցագործություն հաշվարկվել են նաև հանկարծամահության դեպքերը):
2022 թվականի ընթացքում Երևան քաղաքում գրանցվել է հանցագործության 21 հազար 604 դեպք (2021 թվականին՝ 16 հազար 438): Բացահայտումը կազմել է 30.5%՝ նախորդ տարվա 49.6%-ի դիմաց: Երևան քաղաքի դատախազը մտահոգիչ է համարել այն փաստը, որ 2022 թվականին արձանագրվել է և՛ ծանր (2022 թվականին՝ 2 հազար 942 դեպք, 2021 թվականին՝ 2 հազար 542), և՛ առանձնապես ծանր հանցագործությունների (2022 թվականին՝ 500, 2021 թվականին՝ 202) դեպքերի աճ: Ըստ Գրիգորյանի՝ 2022 թվականի ընթացքում մայրաքաղաքում թեև արձանագրվել է ճանապարհային երթևեկության կանոնները խախտելու հետևանքով անձանց առողջությանն անզգուշությամբ վնաս պատճառելու դեպքերի աճ, սակայն դրանց թվում նվազել են մահվան ելքով ճանապարհային երթևեկության կանոնների խախտման դեպքերը՝ կազմելով 42 (2021 թվականին՝ 64): 2022 թվականին արձանագրվել է նաև անչափահասների կողմից կատարված հանցագործությունների դեպքերի նվազում (2022 թվականին` 105, 2021 թվականին՝ 147):
2022 թվականին Երևան քաղաքում կոռուպցիոն հանցագործությունների թվում արձանագրվել է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու 225 (2021 թվականին՝ 126), կաշառք ստանալու, կաշառքի միջնորդության և կաշառք տալու 102 դեպք (2021 թվականին՝ 113):
Երևան քաղաքի դատախազությունը 2022 թվականի ընթացքում պետական շահերի պաշտպանության ոլորտում կատարել է մի շարք ուսումնասիրություններ, որոնցից մեկով տվյալներ են ձեռք բերվել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված՝ մասնավորեցման ոչ ենթակա գույքը, մասնավորապես՝ ընդհանուր օգտագործման հողերը սեփականության իրավունքով մի շարք քաղաքացիների օտարելու վերաբերյալ, որի արդյունքում պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս (ուսումնասիրությունների արդյունքներով նախաձեռնվում են իրավական գործընթացներ):
Երևան քաղաքի դատախազ Լիլիթ Գրիգորյանը տեղեկացրել է, որ համաձայն ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հանձնարարականի՝ մեկնարկել է Երևանի ընդհանուր օգտագործման հողերի, մասնավորապես՝ զբոսայգիների, պուրակների և այգիների տարածքներում գործող հասարակական նշանակության օբյեկտներով ծանրաբեռնված հողատարածքների տրամադրման իրավական հիմքերի ուսումնասիրությունը՝ նպատակ ունենալով հայտնաբերել սեփականության իրավունքի պետական գրանցման ոչ իրավաչափ դեպքերը:
Գլխավոր դատախազը ներկայացված խնդիրների լուծման վերաբերյալ հանձնարարականներ է տվել, սահմանել դրանց կատարման ժամկետներ:
19:40 10.07.2025
«Ռեալը» պատրաստ է վաճառել Ռոդրիգոյի տրանսֆերային իրավունքը19:32 10.07.2025
Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցերՀուլիսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Դեսպանը շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և գործարար կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...
19:20 10.07.2025
47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանըԲացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Արտաշատի բնակիչ 47-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին է կամավոր հանձնել «ՏՕԶ» հրացան։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...
19:12 10.07.2025
Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ ԷնրիկեԱշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր գոհունակությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստներից։ Այս մասին հաղորդում է BBC-ն: «Հրաշալի եմ զգում, քանի որ մենք շատ լավ սկսեցինք խաղը, նույն կերպ էլ այն ավարտեցինք: Այս պայմաններում բարդ է, բայց մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք: Մենք ցանկանում ենք պատմություն կերտել: […] ...
19:06 10.07.2025
ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ջոն ՄիդինՀուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։ Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...
19:00 10.07.2025
Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում էԲնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքների արդյունքում Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում շարունակվում են արձանագրվել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, հուլիսի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնան դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում: Բերդավան գյուղի 50-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» հրացան: Հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանած հրացանը հայտնաբերել է անասնագոմի […] ...
18:51 10.07.2025
Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը տանը պահում և օգտագործում է թմրամիջոց, ինչպես նաև բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցի երիտասարդի տան բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի 380 բույս: Կատարվում է նախաքննություն: ...