12:41 02.03.2023
Հայաստանի սպորտային մարմնամարզության հավաքականի անդամներ Արթուր Ավետիսյանը և Վահագն Դավթյանը Կատարի մայրաքաղաք Դոհայում մեկնարկած առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության երկրորդ փուլում դուրս են եկել եզրափակիչ:
Օղակների վարժության որակավորման փուլում Ավետիսյանը 14,766 միավորով զբաղեցրել է երրորդ տեղը, իսկ Վահագն Դավթյանը վաստակել է 14,600 միավոր և 6-րդ տեղով դուրս եկել եզրափակիչ:
Հայաստանի մյուս ներկայացուցիչ, երիտասարդ մարմնամարզիկ Գագիկ Խաչիկյանը նժույգթափեր վարժության որակավորման փուլում 14,133 միավոր է վաստակել և զբաղեցրել 10-րդ տեղը: Նույն վարժության որակավորման փուլում Հարություն Մերդինյանը 13,500 միավորով գրավել է 21-րդ տեղը: Երկու մարմնամարզիկներն էլ դուրս չեն եկել եզրափակիչ:
Հիշեցնենք՝ Արթուր Ավետիսյանը բրոնզե մեդալ էր նվաճել Գերմանիայի Կոտբուս քաղաքում կայացած սպորտային մարմնամարզության առանձին վարժությունների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում, Վահագն Դավթյանը նույն մրցմանը զբաղեցրել էր չորրորդ տեղը, իսկ Գագիկ Խաչիկյանը օղակների վարժությունում դարձել էր արծաթե մեդալակիր:
Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Արթուր Դավթյանը, որն առանձին գործիքների աշխարհի գավաթի խաղարկության առաջին փուլում հաղթող էր ճանաչվել հենացատկում, Կատարում պայքարի դուրս կգա այսօր՝ մարտի 2-ին:
Սպորտային մարմնամարզության Հայաստանի հավաքականն աշխարհի գավաթի խաղարկության փուլերին մասնակցում է մարզիչներ Սոս Սարգսյանի և Հայկ Նազարյանի գլխավորությամբ:
Աշխարհի գավաթի խաղարկությունը վարկանիշային է աշնանը Բելգիայում անցկացվելիք աշխարհի առաջնության առանձին գործիքների մրցման համար, որի ընթացքում կխաղարկվեն Փարիզի Օլիմպիական խաղերի ուղեգրեր։
Աշխարհի գավաթի երկրորդ փուլը կավարտվի մարտի 5-ին:
15:23 24.06.2025
ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱ15:15 24.06.2025
Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...
15:07 24.06.2025
Թրամփը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը խախտում են հրադադարըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են հրադադարը, և ինքը դժգոհ է երկու երկրներից էլ, հաղորդում է Reuters-ը։ «Թրամփն ասաց, որ և՛ Իրանը, և՛ Իսրայելը խախտել են իր կողմից ժամեր առաջ հայտարարված հրադադարը, և որ ինքը դժգոհ է երկու երկրներից, մասնավորապես՝ Իսրայելից», – ասվում է գործակալության հայտարարության մեջ։ Reuters-ի […] ...
14:57 24.06.2025
Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համարՉինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...
14:50 24.06.2025
Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀունիսի 25-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Արաբկիր վարչական շրջանի Շիրվանզադեի, Սունդուկյան, Բաբայան, Հ. Հակոբյան, Կիևյան, Վաղարշյան փողոցների, Կոմիտասի և Բաղրամյան պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...
14:43 24.06.2025
Արսենին այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում․ Զախարյանի գործակալ«Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Արսեն Զախարյանի գործակալ Գենադի Գոլուբինը խոսել է ֆուտբոլիստի ֆիզիկական վիճակի մասին, հաղորդում է РБ Спорт-ը: ««Ռեալ Սոսյեդադի» մարզական հավաքը սկսվում է հուլիսի 7-ին։ Արսենն արդեն մրցաշրջանի ավարտին պատրաստ էր լիարժեք մարզումների։ Հիմա նրան այլևս ոչ մի վնասվածք չի անհանգստացնում, պատրաստվում է նոր մրցաշրջանին»,- ասել է Գոլուբինը։ Զախարյանը վնասվածքների պատճառով բաց էր թողել […] ...