Առանց նախասրահի ու դահլիճի վերանորոգման․ 2022թ․-ի սուբվենցիոն ծրագրով 43 միլիոն դրամ է ծախսվել Գյումրիի տիկնիկային թատրոնի վերանորոգման համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Առանց նախասրահի ու դահլիճի վերանորոգման․ 2022թ․-ի սուբվենցիոն ծրագրով 43 միլիոն դրամ է ծախսվել Գյումրիի տիկնիկային թատրոնի վերանորոգման համար

20:00 03.03.2023

Սուբվենցիոն ծրագրով Գյումրիի տիկնիկային թատրոնի վերանորոգումը շինընկերությունը համարել է ավարտված, թեև ավարտական ակտ դեռ չկա ստորագրված։ Իսկ որակից դժգոհ է տնօրենը, շենքի որոշ հատվածներում աշխատանքներն անավարտ են մնացել։

Ըստ պայմանագրային պարտավորությունների, տիկնիկային թատրոնի վերանորոգման ծրագրի ավարտը նախատեսված էր 2022-ի տարեվերջ, իսկ աշխատանքները սկսվել էին օգոստոսին։ Հայաստանի առաջին տիկնիկային թատրոնի շենքի վերանորոգումը շինարարն համարում է ավարտած՝ ժամկետների մի փոքր խախտումով, միաժամանակ  թերի աշխատանքներով: Որակից բացի, շենքի վերանորոգման համար կազմված նախագիծն էլ տնօրենի կարծիքով առանց թատրոնի աշխատակազմի  դիտարկումներն հաշվի առնելու է գրվել։

«Այդ հարցով բավականին քաշքշուկներ եմ ունեցել, որովհետև ներկայացրեցին ծրագիր արդեն իսկ կազմված, ինչն ինձ համար բավականին զարմանալի էր։ Թատրոնի տնօրինությունից զատ որևէ մեկը  չի կարող իմանալ, թե որ հատվածում ինչ է անհրաժեշտ։ Մարզպետարանը ասում է քաղաքապետարանի պատասխանատվության տակ էր, իսկ քաղաքապետարանն ասում է՝ մարզպետարանի։ Այդպես շարունակվեց և որևէ մեկը չգիտակցեց, չիմացավ, թե ով էր պատասխանատուն վերջիվերջո այդ հարցի»,- ասում է Գյումրիի տիկնիկային թատրոնի  տնօրեն Արմենուհի Մանուկյանը։

Այդ նախագծով շինարարությունը սկսվել ու փաստացի ավարտված է համարվում՝ երկրորդ հարկի պատերին արդեն ճաքերով, որոշ հատվածներում  լամինատե հատակը թերություններվ։ Խոհանոցի սալիկների փոխարեն տեղադրվել են ինքնասոսնձվող դեկորներ, որոնք արդեն պոկվել ու առանձնացել են: Չեն փոխվել երկրորդ հարկի դահլիճի մեծ պատուհանները, որոնք վտանգ են ներկայացնում անցորդների համար:

Շենքի ամենակարևոր հատվածները վերանորոգման նախագծում ներառված չեն եղել, չեն վերանորոգվել նաև տիկնիկային թատրոնի նախասրահը և այն դահլիճը, որտեղ  երեխաների համար խաղում են ներկայացումներ։ Իսկ վերանորոգման խնդիր ամենաշատն ուներ հենց այդ դահլիճը։

Քաղաքի գլխավոր ճարտարապետը ասում է, թե  վերանորոգման աշխատանքները գրեթե  ավարտված են, իսկ հայտնաբերված թերություններն, ըստ նրա, աննշան են ու կվերացվեն։ Ճարտարապետը նաև շեշտում է, որ շինարարության ընթացքին քաղաքապետարանի վերահսկող մասնագետն է հետևել։

Նախատեսված էր մեծ ու հիմնական դահլիճ մուտքի ևս մեկ դուռ բացել, բայց նախագծում այդ  աշխատանքները ևս չեն ներառվել: Փոխարենը մետաղապլաստե   դուռ են շինարարները տեղադրել երկրորդ հարկում՝ առանց  հարմարությունների,  դռնից ելքի դեպքում հայտնվելու ես կցակառույցի կտուրի վրա։ Փաստորեն, ըստ  գլխավոր ճարտարապետի, տարհանման ելքը նախապես փորձաքննություն է անցել:

 

Շինարարը  տիկնիկային տնօրենին հայտնել է, որ վերանորոգումը շենքում ավարտել է, բայց այդ մասին չկա ավարտական ակտ, ըստ այդմ՝ շենքը չի համարվում շահագործման հանձնված։

«Հանձնաժողովը, որը պետք է ընդունի աշխատանքները, մինչև չստորագրի էդ փաստաթղթի տակ, չեն ավարտվի շինարարական աշխատանքները, իսկ հանձնաժողովի կազմում ընդգրկվելու է նաև հենց տնօրենը և իր կարծիքը կասի, մենք անպայման հաշվի կառնենք։ Եթե արձանագրվեց, որ խնդիրներ կան, անորակ աշխատանքներ կան, միանգամից կպարտադրվի շինարարին, որպեսզի վերացնի այդ թերությունները»,- նշում  է Գյումրիի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը։

Թե երբ կսկսվեն ու կավարտվեն շինթերությունները վերացնելու աշխատանքները, առայժմ առանց ժամկետների են: Իսկ այս ընթացքում թատրոնը  փոքրիկ հանդիսատեսի համար կշարունակի փակ մնալ: Աշխատակազմը մի կերպ հարմարվել  է մի փոքր սենյակում, որտեղ էլ  նոր բեմադրությունների ու արտագնա ներկայացումների փորձերն են անում։

Բեմի լուսաձայնային սարքավորումների թարմացում նախատեսված չէ, թատրոնի տնօրինությունը այս խնդիրն էլ է բազմիցս ներկայացրել, դիմումներ գրել, բայց անօգուտ: Գերմանական մեկ այլ ծրագրով այժմ թատրոնում անցկացվում է օդափոխության  ժամանակակից համակարգ ու լոկալ ջեռուցում:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

23:48 31.07.2025

Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակը

Հուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

23:39 31.07.2025

Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայան

Սյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...

BACK_TO_TOP