Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ հանձնառությունները կատարելու չկամության մասին․ Արցախի ԱԳՆ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
10 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ հանձնառությունները կատարելու չկամության մասին․ Արցախի ԱԳՆ

19:54 03.03.2023

Արցախի ԱԳ նախարարությունը անդրադարձել է մարտի 2-ին և լույս 3-ի գիշերը Արցախի Հանրապետության Ասկերանի, Մարտակերտի և Մարտունու շրջանների օկուպացված տարածքներում տեղակայված ադրբեջանական զինուժի ստորաբաժանումների կողմից  2020 թվականի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հաստատված հրադադարըի խախտմանը։ ԱԳՆ մեկնաբանություն է տարածել, որում ասվում է․

«Խստորեն դատապարտում ենք ադրբեջանական կողմի սադրանքները, որոնք իրականացվել են Արցախում ՌԴ խաղաղապահ զորախմբի հրամանատարի միջնորդությամբ տեղի ունեցած Արցախի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ներկայացուցիչների հերթական հանդիպումից անմիջապես հետո։

Արցախի ապօրինի շրջափակումն անհապաղ վերացնելու անհրաժեշտության համատեքստում հումանիտար և ենթակառուցվածքային հարցերով կողմերի միջև կայացած քննարկումների ֆոնին, Ադրբեջանի գործողություններն ակնհայտորեն վկայում են Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ իր՝ այդ թվում նաև Արդարադատության միջազգային դատարանի որոշումից բխող հանձնառություններն անվերապահորեն կատարելու չկամության մասին։

Այս առումով անհրաժեշտ ենք համարում, որպեսզի միջազգային հանրությունը շարունակի Ադրբեջանի վրա ճնշման գործադրման կոնկրետ միջոցների իրականացումը՝ զսպելու վերջինիս ապակառուցողական գործողություններն ու մտադրությունները, որոնք միտված են հարցերն ուժային ճանապարհով լուծելուն»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր

19:32 10.07.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացման հարցեր

Հուլիսի 10-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանին ընդունել է Վրաստանի Տնտեսության և կայուն զարգացման նորանշանակ նախարար Մարիամ Քվրիվիշվիլին։ Այս մասին տեղեկացնում է Վրաստանում ՀՀ դեսպանությունից: «Դեսպանը շնորհավորել է նախարարին պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը և գործարար կապերի ընդլայնմանն առնչվող հարցեր»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...

47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

19:20 10.07.2025

47-ամյա տղամարդը Աշտարակի բաժնում կամավոր հանձնել է հանգուցյալ հոր հրացանը

Բացատրական աշխատանքի արդյունքում հուլիսի 8-ին Արտաշատի բնակիչ 47-ամյա տղամարդը Համայնքային ոստիկանության Արտաշատի բաժին է կամավոր հանձնել «ՏՕԶ» հրացան։ Հայտնել է, որ այն պատկանել է հանգուցյալ հորը։ ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու համար։ ...

Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե

19:12 10.07.2025

Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ Էնրիկե

Աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր գոհունակությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստներից։ Այս մասին հաղորդում է BBC-ն: «Հրաշալի եմ զգում, քանի որ մենք շատ լավ սկսեցինք խաղը, նույն կերպ էլ այն ավարտեցինք: Այս պայմաններում բարդ է, բայց մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք: Մենք ցանկանում ենք պատմություն կերտել: […] ...

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին

19:06 10.07.2025

ԶՈՒ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ընդունել է գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին

Հուլիսի 10-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանն ընդունել է Բրունսումում ՆԱՏՕ-ի դաշնակցային միացյալ ուժերի հրամանատարության հրամանատարի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Ջոն Միդին։ Քննարկվել են համագործակցությանն առնչվող հարցեր: Այս մասին հայտնում են ՀՀ ՊՆ-ից։ ...

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

19:00 10.07.2025

Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում է

Բնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքների արդյունքում Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում շարունակվում են արձանագրվել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, հուլիսի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնան դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում: Բերդավան գյուղի 50-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» հրացան: Հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանած հրացանը հայտնաբերել է անասնագոմի […] ...

Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

18:51 10.07.2025

Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը տանը պահում և օգտագործում է թմրամիջոց, ինչպես նաև բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցի երիտասարդի տան բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի 380 բույս: Կատարվում է նախաքննություն: ...

BACK_TO_TOP