23:35 08.03.2023
Շաբաթական 175 միլիլիտր ծավալով վեց բաժակ գինի խմելուց հրաժարվելը կօգնի նիհարել, քանի որ կխնայի մոտ 960 կալորիա, «ՌԻԱ Նովոստիին» ասել է Մոսկվայի առողջապահության դեպարտամենտի նարկոլոգիայի գիտագործնական կենտրոնի տնօրեն Անտոն Մասյակինը:
«Ալկոհոլը, մի կողմից, դանդաղեցնում է նյութափոխանակությունը, իսկ մյուս կողմից՝ հրահրում շատակերություն՝ խթանելով հատուկ AGRP սպիտակուցի արտադրությունը, որը կոչվում է «գիրության սպիտակուց»։ Ուստի սթափությունը նաև խնայված կալորիա է. օրինակ, եթե հրաժարվեք շաբաթական 175 միլիլիտր ծավալով վեց բաժակ գինի խմելուց, Դուք կխնայեք մոտ 960 կալորիա», – պատմել է Մասյակինը ։
Բժիշկը նշել է, որ ալկոհոլից հրաժարվելուց մեկ շաբաթ անց մարդը կարող է նկատել, որ սկսել է ավելի լավ քնել։
«Ալկոհոլ ընդունելու ֆոնին մարդը սովորաբար անմիջապես խոր քնի մեջ է ընկնում, Ընդ որում տուժում է «արագ քնի փուլը», որի ժամանակ հայտնվում են երազներ, և որը շատ կարեւոր է ուժերի վերականգնման համար», – ասել է նա:
Այն դեպքում, երբ սովորաբար մեկ գիշերվա ընթացքում պետք է անցնի «արագ» քնի վեց-յոթ փուլ, ալկոհոլը չարաշահող մարդկանց մոտ սովորաբար լինում է միայն մեկ-երկու նման փուլ, ասել է Մասյակինը։
Նա նշել է, որ քնի բարելավումը կօգնի առավոտյան ձեզ ավելի առույգ և եռանդուն զգալ, իսկ օրվա ընթացքում լինել ավելի արդյունավետ, ավելի լավ աշխատել և խնդիրներ լուծել, կբարելավվի հույզերն ու վարքը վերահսկելու ունակությունը:
«Ալկոհոլի օգտագործման դեպքում օրգանիզմում տեղի է ունենում հեղուկի վերաբաշխում, ինչը հանգեցնում է այտուցների և գլխացավերի։ Ալկոհոլից հրաժարվելը թույլ կտա նորմալացնել հեղուկի բաշխումը օրգանիզմում, ինչն իր հերթին բարենպաստ ազդեցություն կունենա ուղեղի վրա։ Ձեր տրամադրությունն ու կենտրոնացումը կդառնան ավելի կայուն, իսկ գլխացավերի հաճախականությունը կնվազի», – պատմել է նարկոլոգը։
Ըստ նրա՝ մարդը չի տառապի նաև ջրազրկման հետևանքներից, ինչպիսիք են մոտիվացիայի նվազումը և հոգնածության ավելացումը, օրվա ընթացքում ավելի շատ էներգիա կլինի:
Բժիշկը նշել է, որ ալկոհոլի չարաշահումը ժամանակի ընթացքում կարող է հանգեցնել զարկերակային ճնշման բարձրացման։ 3-4 շաբաթ սթափությունից հետո զարկերակային ճնշումը կսկսի նվազել, ինչը կարևոր է, քանի որ դա կօգնի նվազեցնել ապագայում առողջական խնդիրների առաջացման վտանգը:
«Չորս շաբաթ ալկոհոլը ձեր սննդակարգից հանելը կօգնի նաև բարելավել լյարդի աշխատանքը: Եթե լյարդի ֆունկցիան շատ չի տուժել, այն կարող է աստիճանաբար վերականգնվել 4-8 շաբաթվա ընթացքում», – հավելել է գործակալության զրուցակիցը ։
23:59 19.07.2025
Թեյագործ Սոնա Աղաբեկյանը պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյերԹեյագործ Սոնա Աղաբեկյանը հիմնել է «Memories» ապրանքանիշը․ պատրաստում է չորացված մրգերի հետ համակցված խոտաբույսային թեյեր։ Այս մասին հայտնել են ՀՀ կառավարությունից: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:43 19.07.2025
Հայտնի են 22-րդ «Ոսկե ծիրան»-ի հաղթողներըԱվարտվել է «Ոսկե ծիրան» 22-րդ միջազգային կինոփառատոնը․ հայտնի են հաղթողները։ Լիամետրաժ ֆիլմերի միջազգային մրցույթ • Ոսկե ծիրան Ֆիումե կամ մա՛հ, ռեժ․ Իգոր Բեզինովիչ • Արծաթե ծիրան Սուրբ էլեկտրականություն, ռեժ․ Տատո Կոթեթիշվիլի • Հատուկ հիշատակում Դանդաղ այրվող հողի երգեր, ռեժ․ Օլհա Ժուրբա Ծիրանի կորիզ • Ոսկե ծիրան Մայրենիքը, ռեժ․ Գոռ Առուշանյան • Արծաթե ծիրան Օձի ապուրը, […] ...
23:19 19.07.2025
Մեծ Բրիտանիայում «Պաղեստինի գործողությունների» աջակցության բողոքի ցույցի ժամանակ ձերբակալվել է ավելի քան 100 մարդՄեծ Բրիտանիայում ավելի քան 100 մարդ է ձերբակալվել պաղեստինամետ «Պաղեստինյան գործողություն» խմբավորման աջակցության բողոքի ցույցերի ժամանակ, որը Մեծ Բրիտանիայում համարվում է ահաբեկչական կազմակերպություն, հայտնում է քաղաքային ոստիկանությունը։ Նշվում է, որ 65 մարդ ձերբակալվել է Լոնդոնում, 18-ը՝ Մանչեսթերում, 17-ը՝ Բրիստոլում, 8-ը՝ Անգլիայի հարավ-արևմուտքում գտնվող Քորնուոլի կոմսության Տրուրո քաղաքում։ ...
23:08 19.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի մոտ ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue»-ն ու «Toyota»-ն. կա վիրավորՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:40-ի սահմաններում Երևանյան փողոցից դեպի «Զվարթնոց» օդանավակայան տանող ճանապարհահատվածում ճակատ ճակատի բախվել են «Nissan Rogue» և «Toyota» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի տեղափոխվել է հիվանդանոց, մեկ հոգու էլ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել բժիշկները, սակայն վերջինը հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց: Վթարի մասին […] ...
22:55 19.07.2025
Նոր Նորքի տարածքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ. չանհանգստանալՀուլիսի 21, 22, 23-ին՝ առավոտյան ժամերին, Նոր Նորքի տարածքում անցկացվելու են ուսումնավարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են ազդարարման սարքավորումներ: Այս մասին նշվում է Նոր Նորք վարչական շրջանի Ֆեյսբուքի էջում տարածված հաղորդագրության մեջ: «Խնդրում ենք չանհանգստանալ»,- ասվում է հաղորդագրությունում։ ...
22:42 19.07.2025
Կոտայքում ոչ սթափ վիճակում գտնվող 35-ամյա վարորդը «Tesla»-ով բախվել է կայանված «Mercedes»-ին, ապա գազատար խողովակինՀուլիսի 19-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։00-ի սահմաններում Երևան-Աշտարակ ավտոճանապարհին՝ «Հոմպլեքս մոլ»-ի դիմաց, Երևանի բնակիչ 35-ամյա Հովհաննես Հովհաննիսյանը իր վարած «Tesla» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենային, ապա գազատար խողովակին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, տուժածներ չկան։ «Tesla»-ի վարորդ Հ․ Հովհաննիսյանը տեղում ենթարկվել է […] ...