13:33 04.03.2023
Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը մարտի 3-ին հրավիրել է ընդլայնված խորհրդակցություն՝ նվիրված շրջափակման պայմաններում տնտեսվարող սուբյեկտների կողմից իրացվող ապրանքների գնագոյացմանն ու գնաճին:
«Արցախը տևական ժամանակ է գտնվում է շրջափակման մեջ և հումանիտար օգնություն ստանալու միջոցով մի կերպ կազմակերպվում է բնակչության նվազագույն պարենային խնդիրների լուծումը։ Տնտեսությունը կազմաքանդումից զերծ պահելու համար տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն է տրվել իրականացնել որոշակի ապրանքների վաճառք։ Սակայն վերջին օրերին անձամբ ինձ և պետնախարարի աշխատակազմ քաղաքացիների կողմից բողոքներ են ստացվել ապրանքային շուկաներում անվերահսկելի վիճակի և չհիմնավորված թանկացումների վերաբերյալ: Մեր նախնական ուսումնասիրութուններից ելնելով, նշեմ, որ այդ բողոքները տեղին են և ԱՀ կառավարությունը պարտավոր է օպերատիվ արձագանքել առկա դժգոհություններին: Այս իրավիճակում հանրության մոտ օբյեկտիվորեն կարող է կարծիք ձևավորվել, որ պետությունը դիտավորյալ անգործություն է ցուցաբերում այս հարցում կամ մենք չունենք բավարար գործիքակազմ, որ այս հարցում ունենանք կարգավորիչ բավարար դերակատարություն»,- նշել է Գուրգեն Ներսիսյանը:
Պետնախարարը անթույլատրելի է համարել շրջափակման պայմաններում որոշ տնտեսվարողների կողմից ցուցաբերվող անպատասխանատու վարքագիծը, ինչի արդյունքում լուրջ վտանգներ է ստեղծվել հասարակության բևեռացման առումով: Նա ընդգծել է, որ հատկապես առկա ծանր պայմաններում բևեռացումը՝ հարուստի և աղքատի, հնարավորություն ունեցողի ու չունեցողի տարբերակումը, լուրջ հարված է հասցնում մեր ներքին կյանքին:
Գուրգեն Ներսիսյանը նկատել է նաև, որ տպավորություն է ստեղծվում թե գնագոյացման ներկա պայմաններում պետությունը վնաս չի կրում, սակայն մոռանում ենք, որ անհիմն գնագոյացման արդյունքում ամենամեծ վնասը հասցվում է մեր քաղաքացիների գրպաններին, իսկ դա չի կարող չվնասել պետությանը:
«Շուկայական հարաբերությունների և հատկապես գների կարգավորման ամբողջ գործընթացը պետք է արագ բերենք իրավական դաշտ, որպեսզի չարամիտ տնտեսվարող սուբյեկտները պարտադիր ենթարկվեն տույժի: Միաժամանակ պետք է հասնել այնպիսի կարգավորումների, որպեսզի բարեխիղճ տնտեսվարողները որևէ կերպ չտուժեն, ավելին, մենք ունենանք նրանց խրախուսելու հնարավորություն: Պետության բացառիկությունը նրանում է, որ այն ունի պետական հարկադրանք կիրառելու իրավունք, բոլորին պետք է բերենք հավասարության դաշտ, իսկ հասարակությունը պետք է զգա, որ պետությունը լիարժեք իրականցնում է իր պարտավորությունը»,- շեշտել է պետական նախարարը:
Շուկայում իրացվող ապրանքի առավելագույն գինը պետք է սահմանի պետությունը, որը գերազանցող վաճառք իրականացնողը պետք է ենթարկվի պատասխանատվության։ Գուրգեն Ներսիսյանը խորհրդակցության մասնակիցներին ու պատասխանատուներին հանձնարարել է մեկ օրում նախագծել համապատասխան իրավական ակտը, այն ներկայացնել կառավարության հաստատմանը, որից հետո հարկ է արագ իրազեկել հանրությանն ու անցնել դրա կիրառումը ամենժամյա վերահսկելու գործին։
Պետական նախարարը պատասխանատուներին հայտնել է, որ անձամբ է հետևելու նրանցից յուրաքանչյուրի կողմից իրենց գործառույթերի կատարման պատշաճությանը։
19:12 10.07.2025
Մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք․ ԷնրիկեԱշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչում Մադրիդի «Ռեալին» հաղթելուց հետո ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն իր գոհունակությունն է հայտնել թիմի ֆուտբոլիստներից։ Այս մասին հաղորդում է BBC-ն: «Հրաշալի եմ զգում, քանի որ մենք շատ լավ սկսեցինք խաղը, նույն կերպ էլ այն ավարտեցինք: Այս պայմաններում բարդ է, բայց մենք յուրահատուկ մրցաշրջանի կարևոր կետում ենք: Մենք ցանկանում ենք պատմություն կերտել: […] ...
19:00 10.07.2025
Ապօրինի հրազենների կամավոր հանձնման դեպքեր Նոյեմբերյանի բաժնում․ բացատրական աշխատանքը շարունակվում էԲնակչության շրջանում հետևողականորեն անցկացվող բացատրական աշխատանքների արդյունքում Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության տարածքային բաժիններում շարունակվում են արձանագրվել ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, հուլիսի 8-ին ապօրինի պահվող զենք-զինամթերքի հանձնան դեպքեր են գրանցվել Համայնքային ոստիկանության Նոյեմբերյանի բաժնում: Բերդավան գյուղի 50-ամյա բնակիչը բաժնում կամավոր հանձնել է «ԻԺ» հրացան: Հայտնել է, որ հանգուցյալ պապին պատկանած հրացանը հայտնաբերել է անասնագոմի […] ...
18:51 10.07.2025
Սառնաղբյուրցի երիտասարդը բակում կանեփ էր աճեցրել. նախաձեռնվել է քրեական վարույթՔրեական ոստիկանության Շիրակի մարզային վարչության ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Սառնաղբյուր գյուղի բնակիչ 31-ամյա երիտասարդը տանը պահում և օգտագործում է թմրամիջոց, ինչպես նաև բակում կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ սառնաղբյուրցի երիտասարդի տան բակում հայտնաբերվել է կանեփ տեսակի 380 բույս: Կատարվում է նախաքննություն: ...
18:40 10.07.2025
Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են. Տարոն ՉախոյանՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը գրել է․ «Սյունիքով Ադրբեջանին միջանցք տրամադրելու բոլոր խոսույթները կեղծ են։ Հայաստանի տարածքով անցնող բոլոր ճանապարհները գործելու են ՀՀ ինքնիշխանության, տարածքային ամբողջականության եւ իրավազորության ներքո»։ ...
18:33 10.07.2025
Ճապոնիայի աջակցությամբ կթարմացվի Հայաստանի օդի մոնիթորինգի համակարգըՀայաստանը և Ճապոնիան կհամագործակցեն մթնոլորտային օդի որակի վերահսկման համակարգի արդիականացման ուղղությամբ։ ՀՀ կառավարությունը հուլիսի 10-ին հավանություն է տվել դրամաշնորհային համաձայնագրի ստորագրմանը, որը թույլ կտա շարունակել ոլորտի տեխնոլոգիական զարգացումը։ Այս մասին հայտնում են ՀՀ ՇՄՆ-ից։ «Օդի որակի մոնիթորինգը կարևոր գործիք է ինչպես մարդու առողջության պաշտպանության, այնպես էլ կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի համար։ Սակայն ներկայումս կիրառվող մեթոդները […] ...
18:25 10.07.2025
Դանակահարություն գազալցակայանում․ Կոտայքի քրեական ոստիկանները մեղադրյալին ձերբակալել ենՀուլիսի 6-ին՝ ժամը 21․43-ին, ոստիկանություն հիվանդանոցից հաղորդում է ստացվել, որ մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածոտնի մարզի Ծաղկաշեն գյուղի բնակիչ 28-ամյա երիտասարդ: Քրեական ոստիկանության Կոտայքի մարզային վարչության և Համայնքային ոստիկանության Նաիրիի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ժամը 21.30-ի սահմաններում Պռոշյան գյուղի 5-րդ փողոցում գտնվող գազալցակայանում վիճաբանություն է եղել պռոշյանցի 49-ամյա […] ...