15:19 06.03.2023
Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը կոչ է անում կարմրուկի դեմ չպատվաստված բուժաշխատողներին պատվաստվել և տուրք չտալ տարատեսակ դավադրապաշտական տեսություններին։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, Թորոսյանն այս մասին ասաց «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերի ժամանակ։
«Ինչպես Առողջապահության նախարարությունից այսօր նշեցին, կարմրուկի դեպքերը եղել են բերովի, սակայն նաև լոկալ տարածում են ստացել, ինչը շատ ցավալի է: Վաղուց նման իրավիճակ չենք ունեցել։ Մենք ունեցել ենք բերովի դեպքեր, որոնք լոկալ մնում էին և չէին տարածվում։ Հիմա փաստորեն ունենք լոկալ տարածումներ և իմ տեղեկություններով՝ այն հիվանդանոցի ներսից է տարածվել, հիվանդ երեխայից՝ մյուսներին։ Նաև մի տեղեկություն կա, որ այդ տարածման օղակում դեր է ունեցել նաև չպատվաստված բուժաշխատող, ինչը ինքնին ցավալի է»,- ասաց Թորոսյանը։
Պատգամավորի խոսքով՝ բժիշկները, բուժաշխատողները, բուժքույրերը իրականում կոչված են քաղաքացիներին օգնելու դիմակայելու հիվանդություններին, բայց, ըստ Թորոսյանի՝ երբեմն նրանք ևս տուրք են տալիս դավադրապաշտական տեսություններին։
«Փաստորեն ոչ միայն իրենք (բժիշկները- խմբ․) չեն պատվաստվում, իրենց երեխաներին չեն պատվաստում, այլ նաև ուրիշներին կոչ են անում չպատվաստվել։ Փաստացի ունենում ենք բավական մեծ թվով չպատվաստված քաղաքացիներ։ Այո, բարեբախտաբար, ունենք պատվաստման բարձր ցուցիչ՝ ԿԿԽ-ի ծածկույթը տատանվում է 90-95 տոկոսի շրջանակներում, բայց, այնուամենայնիվ, այդ հինգ տոկոսը բավականին մեծ թվով քաղաքացիներ են։ Հետևաբար, ամեն դեպքում բոլոր չպատվաստված քաղաքացիները պետք է պատվաստվեն։ Մեր գործընկեր բժիշկներին կոչ եմ անում տուրք տալ իրենց ակադեմիական գիտելիքներին և ոչ թե տարատեսակ համացանցային նյութերին, որոնք հակառակն են կոչ անում։ Դուք պարտք ունեք փրկելու կյանքեր, այլ ոչ թե վտանգի տակ դնելու այդ կյանքերը»,- ընդգծեց Թորոսյանը։
17:18 19.07.2025
Օրբանը հայտարարել է, որ Հունգարիան չի ընդունի Ուկրաինայի համար նախատեսված ԵՄ բյուջենՀունգարիան չի ընդունի Եվրահանձնաժողովի կողմից առաջարկված ԵՄ 2028-2034 թվականների բյուջեի առաջարկը, քանի որ այն նախատեսում է հունգարական գումարի հատկացում Ուկրաինային։ Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ առաջարկելով Բրյուսելին լուրջ ընդունել Բուդապեշտի նախազգուշացումը։ «Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը հունգարական գումար է ուղարկում Ուկրաինային։ Ես երբեք չեմ ընդունի ԵՄ բյուջե, որը կործանում է […] ...
17:08 19.07.2025
Sky. Աս-Սուվեյդայում զինված բախումների հետևանքով զոհվել է 940 մարդՍիրիայի հարավում գտնվող Աս-Սուվեյդա նահանգում անցումային կառավարության ուժերի և ցեղային աշխարհազորայինների, մյուս կողմից՝ դրուզ լեռնականների ինքնապաշտպանության ստորաբաժանումների միջև տեղի ունեցած զինված բախումները հանգեցրել են 940 մարդու մահվան։ Այս մասին հաղորդում է Sky News Arabia հեռուստաալիքը՝ հղում անելով բժշկական աղբյուրներին։ Ավելի վաղ տվյալներ էին հայտնվել 718 զոհի մասին։ Հեռուստաալիքի տվյալներով՝ հուլիսի 13-ից շարունակվող բռնության զոհ է […] ...
17:00 19.07.2025
Ուսիկը առաջինն է․ ներկայացվել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակըՀեղինակավոր The Ring-ը ներկայացրել է անկախ քաշային կարգից աշխարհի լավագույն բռնցքամարտիկների տասնյակը: Առաջատարն ուկրաինացի Ալեքսանդր Ուսիկն է: 1.Ալեքսանդր Ուսիկ (Ուկրաինա) 2.Նաոյա Ինոուե (Ճապոնիա) 3.Թերենս Քրոուֆորդ (ԱՄՆ) 4.Դմիտրի Բիվոլ (Ռուսաստան) 5.Արթուր Բետերբիև (Ռուսաստան) 6.Խունտո Նակատանի (Ճապոնիա) 7.Ջեսի Ռոդրիգես (ԱՄՆ) 8.Սաուլ Ալվարես (Մեքսիկա) 9.Կենշիրո Թերաի (Ճապոնիա) 10.Շաքուր Սթիվենսոն (ԱՄՆ) ...
16:57 19.07.2025
Ձերբակալվել է ավտոմեքենաներից գողություններ արած երիտասարդըՀուլիսի 15-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն է զանգահարել Երևանի Արմենակյան փողոցի տներից մեկի բնակիչը և հայտնել, որ ժամը 18:00-19:30-ն ընկած ժամանակահատվածում գողացել են բակում կայանված իր «Մազդայի» կողային հայելու ապակին։ Նմանատիպ ահազանգ է ստացվել նաև հուլիսի 16-ին. նախորդ օրը՝ ժամը 9:00-ից 16:00-ն ընկած ժամանակահատվածում, գողացել էին դարձյալ Արմենակյան փողոցի շենքերից մեկի մոտ կայանված «Մազդայի» […] ...
16:54 19.07.2025
Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետՏեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցն Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Վարչապետն Իրանի նախագահին ցավակցություն է հայտնել նախորդ ամիս տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով զոհերի կապակցությամբ։ Քննարկվել են երկկողմ, տարածաշրջանային և միջազգային օրակարգին վերաբերող հարցեր։ Վարչապետ Փաշինյանը նախագահ Փեզեշքիանին պաշտոնական այցով հրավիրել է Հայաստան։ ...
16:50 19.07.2025
Իրանի հարավում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդԻրանի հարավային Ֆարս նահանգում ավտոբուսի վթարի հետևանքով զոհերի թիվը հասել է 21-ի, իսկ տուժածների թիվը՝ 34-ի, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով նահանգի շտապօգնության ծառայության ղեկավար Մասուդ Աբեդին։ Շաբաթ օրը ավելի վաղ Աբեդը հայտարարել էր, որ հարավային Իրանի Ֆարս նահանգում գտնվող Ֆիրուզաբադ և Քևար մայրուղում ավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է 15 մարդ, իսկ 27-ը՝ տուժել։ «Ֆարս […] ...