18:20 06.03.2023
Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը մարզպետարանի պատասխանատուների հետ այսօր ընդունել է մարզում առողջության առաջնային պահպանման բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող հաստատությունների ղեկավարներին։
Կարևորելով բուժհաստատությունների մատուցած ծառայությունների որակն ու աշխատանքների արդյունավետությունը՝ մարզպետը նշել է․
« Անհրաժեշտ է, որ առաջնային օղակի աշխատանքը լիարժեք լինի, քանի որ բնակիչն առաջինը ձեր դուռն է թակում պետք է զգա հոգատարություն և պատասխանատու վերաբերմունք։ Առաջինը դուք եք շփվում բնակչության հետ և նրանց առողջական խնդիրների բացահայտման ու շատ հիվանդությունների կանխարգելմանն ուղղված աշխատանքներում անելիքներ դեռ կան։ Սա նշանակում է՝ մենք պետք է տքնաջան աշխատենք ու հոգատար վերաբերմունք ցուցաբերենք քաղաքացիների նկատմամբ։ Բնակիչներից դժգոհություններ են ստացվել բժիշկների՝ աշխատանքային ժամերին բուժհաստատություններում չգտնվելուն, ոչ պատշաճ սպասարկմանը, բժշկական ծառայությունների հասանելիությանն առնչվող հարցերի հետ կապված։ Հորդորում եմ բոլորիդ այս հարցում լինել առավել զգոն և աչալուրջ, հետևել կարգապահությանն ու զերծ մնալ արատավոր երևույթներից։ Օրենքից դուրս արված յուաքանչյուր քայլ կունենա հստակ արձագանք»։
Մարզպետը նշել է, որ կլինեն շրջայցեր և ընդգծել, որ պատասխանատվությունն առողջապահության բնագավառում առաջնային կարևորություն ունի՝ անդրադառնալով բժիշկների կողմից հիվանդների ամբուլատոր քարտերի ճշգրիտ լրացմանն ու թերացումների, սխալ տվյալների լրացման բացառմանը։
Տնօրենների հետ քննարկվել է նաև աշխատանքներում իրականացվող նորարարություններին առնչվող հարցեր, մասնավորապես, առաջնային օղակի հիվանդների հերթագրումը «ԱրՄեդ» համակարգում կատարելու, այդ թվում պացիենտի ամբուլատոր քարտի էլեկտրոնային դառնալուն առնչվող հարցերի։
Կարևորելով քաղաքացիների առողջապահական ծառայությունների մատչելիությունը՝ Մուշեղ Մուրադյանը նշել է, որ տարեց բուժաշխատողները ևս պետք է փորձեն տիրապետել նորարարություններին։
Անդրադարձ է կատարվել նաև վերջին օրերին հանրապետությունում արձանագրված կարմրուկի դեպքերին։ Մարզպետը հորդորել է պատասխանաուներին իրականացնել բոլոր անհրաժեշտ միջոցառումները՝ հիվանդության տարածումը կանխելու, պատվաստումային ընդգրկվածությունն ապահովելու համար։
23:59 16.05.2025
Մատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել ենՄատենադարանին հարող ժայռոտ լանջերին քարաթափման կանխարգելիչ միջոցառումներն ավարտվել են: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Ժայռոտ հատվածներում ցանցապատման մակերեսը կազմում է՝ շուրջ 1563 քմ: Աշխատանքներն իրականացվել են ընթացիկ տարվա ծրագրով: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:56 16.05.2025
Իրավիճակը Հայաստանի ճանապարհներին և ԼարսումՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են։ Լարսի մասին Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:53 16.05.2025
Շաբաթվա միջազգային անցուդարձի ամփոփումԱյս շաբաթ ուշադրությունն ուղղված էր դեպի Ստամբուլ՝ ռուս-ուկրաինական բանակցություններին։ Բանակցելու առաջարկը նախորդ շաբաթ արել էր ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մինչ այս երկու երկրների միջև բանակցություններ տեղի էին ունեցել 2022 թվականի մարտին, դարձյալ Թուրքիայում, բայց կողմերը հաջողության չէին հասել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին այս օրերին բազմիցս ասել էր, որ անձամբ կգնա Ստամբուլ և կսպասի Պուտինին։ Ամերիկայի […] ...
23:46 16.05.2025
Երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններԿառուցումից ի վեր երբևէ չհիմնանորոգված թիվ 22 մանկապարտեզում արդեն ստեղծվել են ավելի ապահով, հարմարավետ և ժամանակակից պայմաններ մեր փոքրիկների համար: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:41 16.05.2025
Ջերմոցային գազերի գլոբալ արտանետումներըՉնայած կլիմայական փոփոխությունների դեմ պայքարի բազմաթիվ խոստումներին, աշխարհում ջերմոցային գազերի արտանետումները շարունակել են աճել՝ 2023 թվականին հասնելով նոր ռեկորդային մակարդակի՝ 53 միլիարդ տոննա CO₂ համարժեք։ Այս մասին հայտնել են «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից: Աշխարհում ջերմոցային գազերի ամենամեծ արտանետողը Չինաստանն է, որը արտանետում է գլոբալ ՋԳ արտանետումների 30 տոկոսը։ Հաջորդում են ԱՄՆ-ն ու Հնդկաստանը։ Այս […] ...
23:38 16.05.2025
«Դինամո» մարզադահլիճում կանցկացվի «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարըԵրևանի քաղաքապետարանից տեղեկացրել են, որ մայիսի 25-26-ը Դինամո մարզադահլիճում կկայանա «Երևանի քաղաքապետի գավաթ 2025» ձյուդոյի միջազգային մրցաշարը։ Վայրը՝ «Դինամո» մարզադահլիճ, սկիզբը՝ ժամը 11:00: Մուտքն ազատ է: «Եկե՛ք աջակցենք մեր մարզիկներին և տեսնենք՝ ո՞վ կտանի գավաթն այս տարի»,- նշվում է քաղաքապետարանի Ֆեյսբուքի գրառման մեջ: ...