Երթևեկության կանոններին հակասող գծանշումներ ու կանգառների տեղադրում Գյումրիում․ 2022թ․-ին գծանշվել է 20 հազար քառակուսի գծամետր ճանապարhահատված – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Երթևեկության կանոններին հակասող գծանշումներ ու կանգառների տեղադրում Գյումրիում․ 2022թ․-ին գծանշվել է 20 հազար քառակուսի գծամետր ճանապարhահատված

20:00 11.03.2023

 

Գյումրիի փողոցների որոշ հատվածներում ճանապարհային երթևեկության կանոններին հակասող նշաններ ու գծանշումներ են կատարվել, որոնք պատճառ են դառնում վթարների: Նախորդ տարի միայն գծանշումների համար քաղաքային բյուջեից ծախսվել է 9 միլիոն դրամ, գծանշվել է 20 հազար քառակուսի գծամետր ճանապարhահատված:

Կենտրոնական փողոցներում  ծանրաբեռնված երթևեկություն կա, ցերեկային ժամերին նույնիսկ խցանումներ են։ Ավտոմեքենաներն են շատացել, փոխարենը կան  կենտրոնական փողոցներ, որոնք նման ինտենսիվ երթևեկության համար չեն։  Փողոցների հիմնանորոգումներից հետո նշանների ու գծանշումների շատ արագ հայտնվելը խցանումներից ու վթարներից չի ապահովագրում, հատկապես երբ դրանք տեղադրվում են ոչ ճիշտ տեղում։

Քաղաքի տարբեր հատվածներում օրական մի քանի վթարներ են տեղի ունենում: Շատ տեղերում հետիոտնային անցումները գծանշված են անթույլատրելի հատվածներում, որտեղ ավտոմեքենան արգելակելու հնարավորություն կամ իրավունք չկա։

«Կարող եմ շեշտել քաղաքում մի քանի  տարածքներ, օրինակ՝ Բագրատունյաց օղակից դեպի Հաղթանակի պողոտա մուտք գործելուց հենց շրջադարձի վրա է  հետիոտնային անցումը գծանշված, նույնը Շ․Ազնավուրի անվան հրապարակից դեպի Վ․Սարգսյան փողեց մտնող հատվածում է։ Ճանապարհային  երթևեկության անվտանգության մասին օրենքում  նշված է, որ  վարորդը շրջանաձև երթևեկությունից պետք է դուրս գա ճանապարհի աջ ուղեմասով, իսկ աջ գոտիով դուրս գալուց նման դեպքերում հետիոտնը վարորդի համար հայտնվում է փակ գոտիում, այսինքն՝ դառնում է անտեսանելի, որի հետևանքով հնարավոր են վրաերթեր լինեն»,- նշում է  ավտոդպրոցի տեսական դասընթացի մասնագետ Արմեն Պողոսյանը։

Ոչ ճիշտ տեղում ու դիրքում գծանշումներ են նաև այն փողոցում, որը Գյումրի մուտքն ու ելքն է ապահովում։ Երթևեկությամբ գերակտիվ, մյուս փողոցների համեմատ լայն Երևանյան խճուղում մի քանի տեղ կարելի է հանդիպել սխալ գծանշումների, դրանք արվել են անթույլատրելի տեղում՝ օրինակ, կանգառների դիմաց:

«Կանգառները տեղադրվել են ինչ-որ X ժամանակահատվածում, իսկ գծանշումները կատարվել են Y ժամանակահատվածում, այդ ժամանակ մենք ունեցել ենք սխեմաներ, թե գծանշումը որտեղ պետք է լինի, իսկ կանգառները՝ որտեղ։ Հակասությունները հենց այդտեղից են գալիս։ Պետք է քննարկենք, որ սխեման սխալ է գծվել, սխալ է տրվել, արդեն իրար հետ համատեղ կաշխատենք, սխեմայի վրա  փոփոխություններ կկատարենք, կտրամադրենք մեր գլխավոր ինժեներին, որ արդեն ըստ նոր սխեմայի աշխատանքները կատարեն»,-պարզաբանում է Գյումրիի կոմունալ ծառայության պետի ԺՊ  Արտավազդ Ոսկանյանը։

Ստացվում է, որ գծանշումների, կանգառների ու ճանապարհային նշանների տեղադրման ժամանակ քաղաքապետարանը առաջնորդվել է փողոցները հիմնանորոգած շինարարի տված գծագրերով, փոխարենը գծագրերը հակասում են ճանապարհային երթևեկության անվտանգության մասին օրենքին։ Կոմունալ ծառայությունն էլ դրանք կամայական փոխելու իրավունք չունի:

Գյումրիում  կարգավորված չէ նաև բեռնատար ավտոմեքենաների երթևեկությունը, ծանրաքաշ բեռնատարները անարգել անցնում են քաղաքի կենտրոնական փողոցներով, խանգարում են մարդատար ավտոմեքենաների շարժին: Քաղաքի փողոցներով բեռնատարների տեղաշարժի համար կարգավորումներ պարզվեց, որ կոմունալ ծառայությունը մեկ ամիս առաջ է ձեռնարկել, որոշ փողոցներում կան արդեն նշաններ։

Ճանապարհային երթևեկության կահավորումներում կան նաև նշանակության հակասություններ, ինչի հետևանքով վարորդները ստիպված խախտումներ են կատարում: Պարեկային ծառայությունը խախտումն արձանագրում է, բայց  եթե վարորդը ապացույցներ ունի, որ խախտումը ճանապարհային նշանի սխալ տեղադրման պատճառով է, պարեկային ծառայության պատասխանատուն վստահեցնում է, որ այդ արձանագրությունը բեկանվում է։

«Ուսումնասիրման արդյունքում, եթե պարզվել է, որ, օրինակ՝ ինչ-որ նշանի բացակայության պատճառով է վարորդը նման իրավախախտում թույլ տվել, բեկանվել են արձանագրությունները»,- նշում է ՆԳՆ պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանը

Ըստ պարեկային ծառայության, ամենաշատ հանդիպող իրավախախտումներն առանց ԱՊՊԱ պայմանագրի,առանց տեխնիկական զննման, առանց վարորդական իրավունքի վկայականի ու ամրագոտու մեքենա վարելն է: Ճանապարհների կահավորման աշխատանքներում թերություններն ու նշանների սխալ տեղադրումները հետևանք են այն բանի,որ գործառույթը համայնքինն է, այլ ոչ ոստիկանությանը։ Կառավարության որոշմամբ, այդ պարտավորությունները դրված են համայնքապետարանների  վրա։ Գյումրիի քաղաքապետարանում քննարկվում է  պատմական միջուկի մի քանի նեղ փողոցներում երթևեկությունը միակողմանի դարձնելու հարցը, որի դեպքում կփոխվեն նշաններն ու գծանշումները։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP