11:28 15.03.2023
Այսօր՝ մարտի 15-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 09։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Գավառի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի Հայրավանք գյուղի վարչական տարածքում, Սևանա լճում դի է նկատվում։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, տեղում Գավառի ոստիկաններն ու պարեկները պարզել են, որ մահացածը Գեղարքունիքի մարզի Նորատուս գյուղի բնակիչ 66-ամյա Փայլակ Պ․-ն է։ Ըստ նախնական տեղեկությունների՝ նա ջրահեղձ է եղել։
Դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության փրկարարներն ու Սևանի ջրասուզակը, սակայն նրանց օգնության կարիքը չի զգացվել, քանի որ քաղաքացիներն իրենց ուժերով դուրս են բերել դին։ Տեղում աշխատում են Հայաստանի քննչական կոմիտեի Գերղարքունիքի մարզային քննչական վարչության Գավառի քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետի, Գավառի քննչական բաժնի պետի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։ Դեպքի փաստով Գավառի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննիչի որոշմամբ՝ նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
15:38 24.06.2025
Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դժգոհություն է հայտնել Իսրայելի գործողություններից Իրանի հետ զինադադարի մասին հայտարարությունից հետո և խոստովանել է, որ ստիպված կլինի «հանգստացնել» Թել Ավիվին։ «Մեզ անհրաժեշտ է, որ Իսրայելը հանդարտվի, քանի որ նա այսօր գործողություն է ձեռնարկել», – ասել է Թրամփը։ Նա ասել է, որ դժգոհ է երկու կողմերից էլ, բայց Իսրայելի գործողությունները հատկապես մտահոգիչ […] ...
15:30 24.06.2025
Պուշկինի թունելը հոսանքազրկվել էՀունիսի 24-ին՝ ժամը 15։00 դրությամբ, Պուշկինի թունելը հոսանքազրկվել է էլեկտրականության մատակարարման համակարգի խափանման պատճառով։ «Վարորդներին հորդորում ենք տվյալ հատվածով երթևեկելիս լինել զգոն, պահպանել երթևեկության և անվտանգության կանոնները»,-նշված է «Ճանապարհային դեպարտամենտի» հաղորդագրության մեջ։ ...
15:23 24.06.2025
ՊՍԺ-ն և «Բոտաֆոգոն» փլեյ-օֆֆում են․ ԱԱԱՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի հաղթող ֆրանսիական ՊՍԺ-ն և բրազիլական «Բոտաֆոգոն» ԱՄՆ-ում ընթացող աշխարհի ակումբային առաջնության B խմբից դուրս են եկլ փլեյ-օֆֆ: «Բոտաֆոգոն» վերջին տուրում 0-1 հաշվով պարտվել է Մադրիդի «Աթլետիկոյին»: Երեք թիմերն էլ 6-ական միավոր են վաստակել, սակայն մադրիդցիները խփած և բաց թողած գոլերով զիջեցիլ են մրցակիցներին: ՊՍԺ-ն առաջին տեղով դուրս է եկել փլեյ-օֆֆ, «Բոտաֆոգոն»՝ երկրորդ: […] ...
15:15 24.06.2025
Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում արժանացել է Կայսր Կոնստանդին Մեծի շքանշանիՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Երևանի պետական կամերային երգչախումբը Սերբիայում մասնակցել է Music Edict եկեղեցական երաժշտության միջազգային փառատոնին։ Փառատոնի շրջանակում երգչախումբը հանդես է եկել երկու համերգով՝ Սերբիայի Նիշ քաղաքի Սուրբ երրորդության Մայր տաճարում և Բելգրադի Սուրբ Սավվայի տաճարում։ Համերգների ընթացքում հնչել են Մեսրոպ Մաշտոցի, Կոմիտասի, ինչպես նաև հայ ժամանակակից կոմպոզիտորների խմբերգեր։ Փառատոնի ավարտին […] ...
14:57 24.06.2025
Չինացի պաշտոնյան մահապատժի է դատապարտվել կաշառակերության համարՉինաստանի դատարանը մահապատժի է դատապարտել Չինաստանի Ժողովրդական քաղաքական խորհրդատվական կոնֆերանսի (ՉԺՔԿԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահ Դայ Դաոցզինին՝ կաշառակերության համար, հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Չինաստանի Ժողովրդական կուսակցության (ԿԿՉԿ) Հունանի նահանգային կոմիտեի նախկին փոխնախագահի գործով դատավճիռը հրապարակվել է երեքշաբթի օրը Գուանդուն նահանգի Չժուհայի միջանկյալ ժողովրդական դատարանում: «Մեղադրյալ Դայ Դաոցզինը դատապարտվել է մահապատժի կաշառակերության համար՝ երկու […] ...