Հաստիքների ավելացում, բյուջեի հոդվածների փոփոխություն և համայնքապատկան հողատարածքների օտարումներ․ Գյումրիի ավագանու այսօրվա նիստի մանրամասները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 08 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.77
  • 439.01
WEATHER
+28.09 oC

Հաստիքների ավելացում, բյուջեի հոդվածների փոփոխություն և համայնքապատկան հողատարածքների օտարումներ․ Գյումրիի ավագանու այսօրվա նիստի մանրամասները

20:00 15.03.2023

Գյումրիի ավագանին հերթական նիստում քննարկել և հաստատել է օրակարգում ընդգրկված 20-ից ավելի նախագծեր, որոնք վերաբերել են ֆինանսական հատկացումներին, բյուջեի որոշ հոդվածների փոփոխություններին։

Փոխքաղաքապետ նշանակելուց բացի, ավագանու անդամները ևս մեկ պաշտոնի նշանակման հարց լուծեցին։ Արթուր Հովհաննիսյանը նշանակվեց «Գյումրիի բնակարանների սպասարկում» ՓԲԸ-ի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։ Իսկ ինչու է քաղաքապետարանը շարունակում իր ենթակայության կառույցները պաշտոնակատարներով ղեկավարելու աշխատաոճը, քաղաքապետը հայտարարեց, թե աստիճանաբար այդ մոտեցումից հրաժարվելու են։

«Նշանակում ենք, որ տեսնենք՝ կարդարացնի՞ աշխատանքը, դրանից հետո նոր կլինի մրցույթ, մրցույթի արդյունքներով նոր կնշանակվի արդեն հիմնական պաշտոնում, իսկ պաշտոնակատարներին նշանակում ենք 6 ամիս ժամկետով»,- հայտարարել է քաղաքապետը։

2 միլիոն 300 հազար դրամ քաղաքային բյուջեից կհատկացվի հանրապետական և միջազգային մրցույթներից մրցանակներով վերադարձած երաժշտական դպրոցների աշակերտներին և նրանց ուսուցիչներին, իսկ հաստիքները կավենանան «Գյումրիի ավտոբուս» ՓԲԸ-ում։

«Ընդամենը մի քանի ամիս աշխատելուց հետո անալիզ է արվել կառույցում և գտել են, որ իրենց  անհրաժեշտ է իրավաբանական բաժնի մեկ աշխատակից, մեկ պահեստապետի հաստիք և մեկ մեխանիկի հաստիք՝ բոլորը կվճարվեն 125  հազար դրամով»,- հայտնել է Գյումրիի քաղաքապետի  խորհրդական Լենա Ջիլավյանը:

 

Բոլոր նախագծերն, անփոփոխ մոտեցումով, ավագանին հաստատեց, այդ թվում և համայնքի սեփականություն հանդիսացող մի քանի հողամասերն աճուրդով  օտարելու և մեկնարկային գին սահմանելու մասին նախագծերը։

Իսկ Արցախից Գյումրի տեղափոխված և մանկապարտեզներ հաճախող 12  փոքրիկների համար սահմանեցին  ամսական վարձավճարի 50 տոկոս զեղչ։ Տեղական տուրքերը  զիջելու  արտոնություն տրամադրվեց Տարածքային զարգացման հիմնադրամի և Համաշխարհային բանկի աջակցությամբ քաղաքի պատմական միջուկի փողոցների հիմնանորոգման և վերականգնման ծրագրի համար։ Տուրքերի զիջումը կդիտարկվի որպես համայնքային ներդրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

08:20 01.08.2025

ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

08:12 01.08.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

08:06 01.08.2025

Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենա

Օգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

08:00 01.08.2025

Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է Տոպուրիային

UFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

23:59 31.07.2025

Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները

Երևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

23:53 31.07.2025

Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)

Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...

BACK_TO_TOP