20:30 17.03.2023
2016 թվականի հունիսի 24-ին Արթիկում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղի պատճառը երբևէ շահագործված քարհանքերում տարիներով կուտակված թափոններն էին, որոնց հետևանքով փակվել էին սելավաջրերի հունը։ Ուժեղ կարկուտից ու անձրևից հետո առաջացած ջրի հոսքին չդիմացան քաղաքով անցնող երկու հեղհեղատարները։ Հունից դուրս եկած ջրերը ողողեցին հարակից թաղամասերը՝ լուրջ ավերածություններ հասցնելով բնակելի տներին ու ենթակառուցվածքներին։
Հետևանքների վերացմանն ուղղված պետական ծրագրերով լիովին չկանխվեցին այն վտանգները, որոնք կարող էին սպառնալ նոր հեղեղումների դեպքում։ Խնդրի լուծման ուղղված դրամաշնորհային ծրագիր գրվեց, որի երեք բաղադրիչներից մեկն եղավ ժամանակակից ենթակառուցվածքների կառուցումը:
«Ծրագիրը մի քանի բաղադրիչներ ուներ։ Առաջին բաղադրիչով իրականացվել է Արթիկ-ջուր գետով հոսող ջրային հեղհեղատարների մեղմման, կասկադների կառուցման աշխատանքներ գաբյոնների միջոցով, մաքրվել են գետի վրայով անցնող փոքրիկ կամուրջների բետոնային խողովակաշարերը»,- նշում է ՇՄ նախարարության բնապահպանական ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի տնօրենի պաշտոնակատար Արմեն Եսոյանը։
Փակ, լքված քարհանքերի թափոնների և ջրհեղեղների կառավարման ծրագիրը Արթիկում մեկնարկել էր 2019 թվականին՝ ջրհեղեղից 3 տարի անց: Հեղեղատարների մաքրման ու պաշտպանիչ պատվարների կառուցման աշխատանքներից բացի, Արագած լեռան լանջերին մոտ շուրջ 40 հեկտար լքված հանքավայրերի տարածքում իրականացվել են նաև անտառ-պուրակի, ինչպես նաև հանգստի գոտիների հիմնման աշխատանքներ:
Հիմնված անտառ-պուրակում տնկվել է տեղի բնակլիմայական պայմաններին հարմարվող 26 հազար ծառատեսակներ՝ սոճիներ,կաղնիներ, եղևնիներ և այլն: Մոտ 3 հեկտար անտառ է հիմնվել նաև Վարդաքարի ջրամբարի հարակից տարածքում:
Ծրագրի մյուս բաղադրիչով իրականացվել է 300 հա վարելահողերի, 190 հա արոտավայրի և 15 հա խոտհարքների պարարտացման, իսկ որոշ հողատարածքներում իրականացվել են նաև ռեկուլտիվացիոն աշխատանքներ:
«Դիտարկվել է, թե ինչպիսի դեգրադացիա կա այդ հողերում, ինչպիսի հողաբարելավման անհրաժեշտություն կա, և իրականացվել են հողաբարելավման աշխատանքներ, ինչի արդյունքում բնակիչները ստացել են առավել որակյալ կամ առավել մեծ ծավալի բերք»,-ասում է Արմեն Եսոյանը։
Իրականացված ծրագիրը միտված է նաև Երկիր մոլորակին սպառնացող անապատացման և երաշտի դեմ պայքարին: Անտառները կարող են կանխագելիչ ազդեցություն ունենալ գլոբալ տաքացմանը, ինչպես նաև կանխել հեղհեղումների վտանգները։ Հայաստանում գտնվող ՄԱԿ-ի «Անապատացման դեմ պայքարի» կոնվենցիայի կողմերի 15-րդ համաժողովի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահիի գլխավորած պատվիրակության անդամները Արթիկում ծանոթացել էին կատարված աշխատանքներին: Ալիան Ռիչարդ Դոնվահին նշում է, որ անապատացման ու երաշտի դեմ պայքարն այսօր ամբողջ աշխարհի համար դարձել է առաջնահերթություն և միասնական ջանքերի շնորհիվ հնարավոր է հասնել ցանկալի արդյունքի:
«Անապատացումը հանդիսանում է շատ լուրջ խնդիր ոչ միայն աղքատ երկրների համար, նաև հանդիսանում է ելակետային խնդիր ամբողջ աշխարհում: Բացի դրանից նաև ցանկանում եմ նշել, որ անապատացման դեմ պայքարի մեջ կարևոր են համայնքների ներգրավվածությունը, և վստահորեն կարող եմ ասել, որ առանց նրանց հաջողությունների հասնել հնարավոր չի լինի: ՀՀ կառավարությունը այսօր փորձում է գտնել էկոլոգիական խնդիրների լուծման ուղիներ, ինչը շատ ողջունելի է»,- նշել է համաժողովի նախագահ Ալիան Ռիչարդ Դոնվահին։
Անապատացման ու սպասվող երաշտների դեմ պայքարին ուղղված ևս մեկ ռազմավարություն է մշակվում, որով նախատեսվում է հանրապետության ամբողջ տարածքում ջրային ռեսուրսների խնայման, նպատակային օգտագործման համար կառուցել ջրամբարներ: Շրջակա միջավայրի նախարարի տեղակալի հավաստմամբ, միայն այս կերպ հնարավոր կդառնա անոմալ չորային եղանակների ժամանակ բավարարել ջրային պահանջարկն ու կանխել ջրային ռեսուրսների վատնումը։
«Լինելով, այսպես ասած, ջրառատ երկիր, մենք նույնպես կանխատեսում ենք անապատացման վտանգը և հիմա մեր նախարարությունը քայլեր է ձեռնարկում ոչ միայն ջրերի կառավարման, այլև ջրամբարաշինության ուղղությամբ։ Խոսքը 15 ջրամբարների մասին է, որոնց միջոցով հնարավոր կլինի առկա ջրային ռեսուրսները պահել մեր երկրում, իսկ այնուհետև արդյունավետ կառավարել։ Մենք բավականին մեծ միջոցառումների շարք ենք նաև նախատեսել Արարատյան ջրավազանի պահպանման հետ կապված և՛ ստորերկրյա գրունտային ջրերի, և՛ մակերևութային ջրերի կառավարման ուղղությամբ»,- նշել է Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը։
Արթիկում իրականացված մասշտաբային ծրագրի էֆեկտիվությունը զգալի կդառնա մի քանի տարի հետո միայն, երբ անտառի տնկիները կդառնան ծառեր, իսկ հանգստի գոտին կդառնա նաև բիզնես ներդրումների համար գրավիչ վայր: Նման ծրագրեր նախատեսվում է իրականացնել նաև հանրապետության այլ մարզերում, որտեղ կան լքված հանքավայրեր ու պոչամբարներ, իսկ անտառների հիմնման գործընթացը Շիրակի մարզում կշարունակվի Ամասիայի և Աշոցքի տարածաշրջաններում:
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...