18:46 22.03.2023
Շիրակի մարզում աշնանացան ցորենի ցանքատարածքների գումարների փոխհատուցման գործընթացն է սկսվել։ Շիրակի մարզում սուբսիդավորման ծրագրից օգտվել է 5804 շահառու, իսկ փոխհատուցման գումարը, ըստ նախնական հաշվարկի, կազմում է շուրջ 1 մլրդ 35 մլն դրամ։ Աշնանացան սերմացուի պետական օժանդակության ծրագիրը մարզում նաև ցանքատարածքներն ընդլայնելու խթան է դարձել։ Շատ գյուղացիական տնտեսություններ վարուցանք են կատարել այնպիսի հողատարածքներում, որոնք մի քանի տասնամյակ անմշակ էին։
Նախորդ տարի աշնանացան ցորենի պետական աջակցության և մասնակի փոխհատուցման ծրագրի մոտեցումները փոխվեցին։ Սերմացուի փոխարեն այս անգամ պետությունը նախընտրեց գյուղացուն տրամադրել հողի մշակման և ցանքի ընդհանուր ծախսերի 50%-ը։ Գյուղացու պահեստավորած սերմացուի դեպքում 70 հազար, իսկ հավաստագրված սերմացուի համար մեկ հեկտարի հաշվով հողագործին փոխհատուցվում է 120 հազար դրամ։ Շիրակի մարզում 2022-ին կատարվել է 18․200 հեկտար աշնանացան ցորենի ցանք, որից 16․600-ը՝ սուբսիդավորվող ծրագրի շրջանակում։
«Ընդհանուր առմամբ, Աշոցքում շուրջ 330 շահառուի փոխանցվել է 38 միլիոն դրամ,Արթիկում 1683 շահառուի փոխանցվել է 229,7 միլիոն դրամ և այսօր Անիի տարածաշրջանի գումարն է փոխանցվել՝ 1089 շահառուի համար ընդհանուր գումարը կազմել է 217 միլիոն դրամ»,- նշել է Շիրակի մարզպետարանի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ռոման Համայակյանը։
1000 հա-ից ավելի աշնանացան է կատարվել Ամասիայի 18 գյուղերում, թեև ցորենի ամենաշատ ցանքեր ունեցող տարածաշրջանը մարզում համարվում է Ախուրյանը, միայն պետական ծրագրով կատարվել է մոտ 6000 հա-ի ցանք ։
«Ծրագրի շրջանակներում մոտ 25-30 տոկոսով ավելացավ ցանքատարածքները, քանի որ գումարի փոխհատուցումը կար, դրանից ելնելով աճ գրանցվեց, այդ էր պատճառը, որ ցանեցին, միշտ էլ բարձր է եղել ցորենի ցանքն Ախուրյանի տարածաշրջանում, 4500 հեկտարից այս տարի հասել է 6000 հեկտարի»,- ասում է Ախուրյանի համայնքապետարանի գյուղատնտեսության և բնապահպանության բաժնի պետ Հովիկ Մելքոնյանը։
Մինչև փոխհատուցում տրամադրելը, մարզպետարանի և համայնքային հանձնաժողովները մոնիթորինգ են իրականացրել, որոշ տարածաշրջաններում գործընթացը դեռ ավարտված չէ, հետևաբար, տվյալ հողակտորների ծախսերի փոխհատուցումները կտրամադրվեն ավելի ուշ։
Աշնանացան ցորենի սերմացուի պետական փոխհատուցման ծրագրի արդյունքում նաև դեգրադացված ու տարիներով անմշակ մնացած հողերն են վերամշակվել։ Մարզում 2022-ի համեմատ ցանքատարածքների ծավալներն ընդլայնվել են։
«2023 թվականին ցանքատարածություններն աճել է շուրջ 6000 հեկտարով։ Նախորդ տարի ունեինք 12․700 հեկտար, այս տարի 18․200 հեկտար ցանք է իրականացվել»,- թվային տվյալներ է ներկայացրել Ռոման Համայակյանը։
Ծրագրի արդյունավետությունը սպասվում է, որ կնպաստի նաև գարնանացան ցորենի մշակումն ավելացնելուն։ Լեռնային ու բարձրադիր վայրերում ցանքերը կարող են ավելանալ ու կրկնապատկվել, երբ պետական աջակցություն գյուղացին ստանա նաև բարձրարժեք այլ մշակաբույսերի ցանքի համար։
Սա հնարավորություն կտա ցորենից ու գարուց բացի, զբաղվել նաև հատիկընդեղենային ու այլ կուլտուրաների մշակմամբ ևս։ Այս տարի պարարտանյութի պետական աջակցության ծրագիր չի լինի, պարարտանյութի գնումները գյուղացիական ու ֆերմերային տնտեսություններն իրենց միջոցներով են իրականացնելու։
Այս տարի շուկայում մեկ պարկ պարարտանյութը ներկրող ընկերություններից ձեռք են բերելու 12-13 հազար դրամով։ Այսինքն, ներկայիս շուկայական գինը սահմանված է այնքան, որքանով նախորդ տարի գյուղացուն էր տրամադրվում սուբսիդավորված տարբերակով։ Համայնքապետարանները ներկրող ընկերություններից գնային առաջարկներ են ստանում, դեռ հայտերի ներկայացման գործընթացը չի մեկնարկել։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...
23:48 31.07.2025
Բջնիում հրդեհ է բռնկվել «Mercedes»-ում․ վարորդն ու գյուղացիները մարել են կրակըՀուլիսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 19:30-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 40-ամյա Արմեն Ղ.-ն իր վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենայով, Բջնի բնակավայրի վարչական տարածքում ընթանալիս, նկատել է, որ ավտոմեքենայի առջևի հատվածից կրակ է դուրս գալիս։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վարորդը ճիշտ է կողմնորոշվում, կայանում է ավտոմեքենան, հասցնում է փաստաթղթերը դուրս հանել ավտոմեքենայից, […] ...
23:39 31.07.2025
Նախագահն այցելել է Իրան-Հայաստան բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի ենթակայանՍյունիքի մարզ կատարած այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Նորավան բնակավայրի մոտակայքում գտնվող Իրան-Հայաստան 400 կվ լարման էլեկտրահաղորդման օդային գծի ենթակայան։ Նախագահը տեղում դիտարկել է իրականացված աշխատանքներն ու հետաքրքրվել ենթակայանի շահագործման մոտավոր ժամկետների և աշխատանքների ընդհանուր ծավալի վերաբերյալ։ ...