Մանրածախ ապրանքների գնաճը և մնացած բոլոր անթույլատրելի երևույթները վերացվելու են․ ԱՀ պետնախարար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+30.09 oC

Մանրածախ ապրանքների գնաճը և մնացած բոլոր անթույլատրելի երևույթները վերացվելու են․ ԱՀ պետնախարար

19:32 26.03.2023

Ինչպես ցանկացած միջավայրում, այնպես էլ պետության ներսում որևէ նախաձեռնություն հաջողությամբ պսակելու առաջնային նախադրյալը դրա մասնակիցների կարգապահությունն է: Այս մասին գրել է ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը։

«Դժբախտաբար (գուցե նաև ոչ պատահականորեն) իմ կողմից պետական նախարարի պարտականությունները ստանձնելու պահին Արցախը գտնվում էր շրջափակման մեջ և որոշակիորեն խաթարված էր առանց այդ էլ բազմաթիվ անգամ ցնցումների ենթարկված ներքին կարգապահությունը:

Անկառավարելի նյութական կամ տնտեսական շահ, հովանավորչություն կամ ակնկալվող հովանավորչություն, միջամտություններ կամ միջնորդություններ. սրանք երևույթներ են, որոնց կարելի է հանդիպել ամենուրեք:
Բայց այս ամենը պետք է արմատախիլ արվի մեր միջավայրից, և եթե հարկ լինի, ես անձամբ եմ զբաղվելու դրանով, որի հարցում ունեմ և վստահ եմ՝ ունենալու եմ օրեցօր աճող հանրային աջակցություն, անկախ իմ դեմ արդեն իրականացվող կամ ծրագրվող կեղծ հակաքարոզից, անկախ անհիմն քննադատություններից (այդ ամենի հեղինակներին գիտեմ, տիրապետում եմ նաև ոմանց անընդհատ աճող ցնցումների պատճառներին):
Ուզում եմ իմ երախտագիտությունը հայտնել ԱՀ ոստիկանությանն ու ազգային անվտանգության ծառայությանը՝ գործադիր իշխանության կողմից իրականացվող ծրագրերի պատշաճ ընթացքը խաթարող երևույթները հետևողականորեն վեր հանելու և օրինական դաշտ բերելու համար:
Մանրածախ ապրանքների գնաճը և մնացած բոլոր անթույլատրելի երևույթները վերացվելու են, քայլ առ քայլ, Արցախի Հանրապետության Սահմանադրությամբ հռչակված՝ իրավական պետությանը հատուկ ընթացակարգերով ու եղանակներով»,- գրել է Ներսիսյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

21:52 22.07.2025

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

21:38 22.07.2025

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...

ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

21:24 22.07.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան: Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, […] ...

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:13 22.07.2025

Կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 23-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Թաիրովի փ. 10-46 առանձնատներ, Նորագյուղ թաղ. 64-350 առանձնատներ մասնակի, Իսակովի պող. 3/1, 3/2 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Շենգավիթ վարչական շրջան՝ 11:00-17:00 Արշակունյաց պող․ 135, 135/1, 135բ, 330 […] ...

BACK_TO_TOP