Իսրայելում լարված իրավիճակ է․ ցուցարարները ներխուժել են վարչապետի նստավայր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
24 07 2025
  • $
    383.90
  • RUBLE
    4.88
  • 450.08
WEATHER
+32.09 oC

Իսրայելում լարված իրավիճակ է․ ցուցարարները ներխուժել են վարչապետի նստավայր

01:48 27.03.2023

Իսրայելի ոստիկանությունը ջրցան մեքենաներ է օգտագործում՝ ետ մղելու ցուցարարներին, ովքեր ներխուժել էին Երուսաղեմում գտնվող վարչապետ Բենիամին Նեթանյահուի նստավայր, հայտնում է իսրայելական Keshet 12 հեռուստաալիքը:

Ավելի վաղ իսրայելական Walla պորտալը հայտնել էր, որ հազարավոր ցուցարարներ ճեղքել են վարչապետի նստավայրի դիմաց գտնվող ոստիկանական վերջին անցակետը։

Իսրայելում կիրակի երեկոյան չպլանավորված զանգվածային բողոքի ցույց է սկսվել այն բանից հետո, երբ վարչապետ Նեթանյահուն պաշտոնանկ է արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին։ Շաբաթ երեկոյան հեռուստաուղերձում Գալանտը հորդորել է կառավարությանը դադարեցնել դատական ​​բարեփոխումները՝ ասելով, որ դադարն անհրաժեշտ է Իսրայելի անվտանգության համար:

Նեթանյահուի կառավարությունը շարունակում է հետամուտ լինել դատաիրավական բարեփոխումներին, որոնք հրահրել են ավելի քան 11 շաբաթ հազարավոր ցույցեր։ Առաջարկվող օրենքների փաթեթը կսահմանափակի Գերագույն դատարանի լիազորությունները և կառավարությանը կհանձնի դատավորների նշանակման վերահսկողություն:

Ավելի վաղ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն պաշտոնանկ էր արել պաշտպանության նախարար Յոավ Գալանտին, որը հանդես էր գալիս երկրում բողոքի պատճառ դարձած դատական բարեփոխումների դադարեցման օգտին։

Նյու Յորքում Իսրայելի գլխավոր հյուպատոս Ասաֆ Զամիրը Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի պաշտոնանկությունից հետո Twitter-ում հայտարարել է, որ հրաժարական է տալիս՝ նշելով, որ չի կարող շարունակել ներկայացնել երկրի ներկայիս կառավարությունը:

Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը, որին վարչապետ Բենիամին Նեթանյահուն պաշտոնանկ է արել կիրակի երեկոյան՝ դատաիրավական բարեփոխումները կասեցնելու կոչերի համար, Twitter-ում գրել է, որ երկրի անվտանգությունը մնում է իր կյանքի առաքելությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 24.07.2025

SHANTNEWS

Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին

11:55 24.07.2025

Հոլանդը պատասխանել է իրեն ուղղված ատելության խոսքին

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էռլինգ Հոլանդն Ինստագրամում պատասխանել է օգտատերերից մեկի՝ իրեն ուղղված ատելության խոսքին: «Հուսով եմ՝ մի օր կմեռնես։ Դու այնքան հիմար ես, անօթևան ու հետամնաց տեսք ունես։ Գնա ու ինքնասպան եղիր»,- գրել է Will McHale անուն-ազգանունով օգտատերը Հոլանդին ուղղված անձնական հաղորդագրությունում, որը նորվեգացին ստացել է ծննդյան տարեդարձի օրը: «Շնորհակալություն ծննդյան տարեդարձի հրաշալի շնորհավորանքների համար։ […] ...

Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

11:48 24.07.2025

Փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը ՆԳ նախարարության առաջնահերթություններից է

Առաջնորդվելով Փրկարար ծառայության գործառույթներից բխող պահանջներով՝ աղետների ռիսկերի նվազեցում, արտակարգ իրավիճակների ժամանակ մարդկանց և նյութական արժեքների փրկություն, աղետի հետևանքների նվազեցում և վերացում, ՆԳ նախարարությունը կարևորում է ոչ միայն փրկարարների շարունակական մասնագիտական կատարելագործումը, այլև այդ առաջընթացի գնահատման հստակ համակարգի առկայությունը: Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ «Այդ նպատակով վերջերս Փրկարար ծառայության Արմավիրի և Սյունիքի մարզային փրկարարական […] ...

Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

11:38 24.07.2025

Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Հուլիսի 25-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Բերդ համայնքի Իծաքար բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնություն

11:30 24.07.2025

Արթուր Միրանյանը տեղափոխվել է Իսրայելի առաջնություն

Հայաստանի ազգային հավաքականի հարձակվող Արթուր Միրանյանը ռումինական «Ունիվերսիտատեա Կլուժից» տեղափոխվել է Իսրայելի բարձրագույն դիվիզիոնում հանդես եկող «Բնեյ Սախնին», հատնում է իսրայելական ակումբի մամուլի ծառայությունը: 29-ամյա Միրանյանը «Բնեյ Սախնինի» հետ կնքել է 1 տարվա պայմանագիր՝ ժամկետը ևս 1 տարով երկարաձգելու հնարավորությամբ: Transfermarkt-ի ինֆորմացիայի համաձայն՝ Միրանյանը նոր թիմին միացել է անվճար: Արթուր Միրանյանը Հայաստանի հավաքականում նորամուտը նշել […] ...

WAFA. Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 պաղեստինցի

11:25 24.07.2025

WAFA. Իսրայելի կողմից Գազայի վրա իրականացված հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 53 պաղեստինցի

Առնվազն 53 պաղեստինցի է զոհվել և շատերը վիրավորվել չորեքշաբթի օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակվող հարվածների հետևանքով, հաղորդում է պաղեստինյան WAFA լրատվական գործակալությունը։ «Չորեքշաբթի օրը Գազայի հատվածում Իսրայելի կողմից շարունակական կրակի և ռմբակոծությունների հետևանքով զոհվել է 53 խաղաղ բնակիչ, այդ թվում՝ երեխաներ», – նշել է գործակալությունը։ Հինգ խաղաղ բնակիչ է զոհվել, իսկ շատերը ծանր վիրավորվել […] ...

BACK_TO_TOP