Երևանը կշարունակի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
22 07 2025
  • $
    383.97
  • RUBLE
    4.90
  • 449.32
WEATHER
+30.09 oC

Երևանը կշարունակի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը

14:49 27.03.2023

Երևանի թվային վերափոխումը քաղաքի զարգացման կարևոր և անխուսափելի բաղադրիչներից է. համայնքը կշարունակի էլեկտրոնային կառավարման համակարգերի ներդրումը: Աշխատանքային հերթական խորհրդակցությունը վարող Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը տեղեկացրել է, որ առաջիկայում կներդրվի նախագծերի կառավարման ճկուն համակարգ, կվերագործարկվի «Ակտիվ քաղաքացի» հարթակը:
«Դեռևս նախորդ տարվանից սկսած «Mulberry» համակարգի ներդրմամբ մեր ծրագրերի կառավարման ընթացքն էականորեն բարելավվել է, այսօր մենք անցնում ենք հաջորդ փուլին, որը թույլ է տալու մայրաքաղաքում կյանքի կոչվող նախագծերի վերաբերյալ ունենալ հստակ ցանկ, պատասխանատուներ, ովքեր տեղեկացված կլինեն ժամկետներից, այդ ժամկետների ուշացման պատճառներից, մենք ինքներս էլ կկարողանանք այդ գործընթացներին հետևել: «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով էլ, բացի բնակիչների ծրագրային առաջարկներն ունենալուց, հետաքրքրություն ներկայացնող մեր նոր նախագծերը պարտադիր կդրվեն հանրային քննարկման»,- ընդգծել է Տիգրան Ավինյանը:
Խորհրդակցությանը պատասխանատուներն ըստ ոլորտների ներկայացրել են ընթացիկ ծրագրերը, նախանշել առաջիկա անելիքները:
2023թ. մայրաքաղաքում ընդհանուր առմամբ նախատեսվում է փոխարինել շուրջ 700 վերելակ: Ծրագրի մրցույթներն արդեն կայացել են:

🔹Միջազգային գործընկերների աջակցությամբ ու համայնքային ծրագրերով այս տարի հիմնանորոգումից հետո շահագործման կհանձնվի 22 մանկապարտեզ: Շինբարեկարգման ծրագրերով ընթացքի մեջ են նաև այգիների բարեկարգման, պոլիկլինիկաների, կամրջային կառուցվածքների նորոգման աշխատանքները: Փոխքաղաքապետ Ավինյանը հանձնարարել է համայնքային բոլոր ծրագրերի նախագծերում, ինչպես նաև կառուցապատողներին տրվող շինթույլտվությունների ժամանակ պարտադիր պահանջ սահմանել հենաշարժողական խնդիրներ ունեցող քաղաքացիների համար հարմարավետ պայմանների ապահովումը: Այսուհետ ավարտական ակտերը տրամադրելուց առաջ հաշվի կառնվի նաև դենդրոնախագծերի լիարժեք իրագործումը:

🔹Ընթացիկ տարում երևանյան 21 հասցեներում կիրականացվեն հեղեղատար և կոյուղատար համակարգերի կառուցման ու վերակառուցման աշխատանքներ: Այս պահին ընթացքի մեջ է «Գետառ» և «Ողջաբերդ» գետերի հուների մաքրման գործընթացը: Անդրադառնալով քաղաքի մաքրությանն ու մասնավորապես տարբեր հատվածներում թափվող շինաղբի խնդրին՝ հանձնարարվել է ոստիկանության հետ համատեղ ամենօրյա հսկողություն իրականացնել՝ նման երևույթները բացառելու համար:
«Մենք չենք կարող հանդուրժել տարբեր անհատների և կառուցապատողների նման վարքն ու վերաբերմունքը քաղաքի հանդեպ: Միայն հորդորներով չենք լուծի խնդիրը, մենք որոշակի մեխանիզմներ քննարկել ենք, որպեսզի զերծ մնանք նմանատիպ դեպքերից: Դրանք պետք է անհապաղ կասեցվեն և պատժվեն օրենքի ամբողջ խստությամբ»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:

🔹Գծանշում, լուսացույցների փոխարինում, վարոդների համալրման ու նոր ավտոբուսների ձեռքբերման գործընթաց. ընթացիկ ծրագրերը ներկայացնող պատասխանատուի առջև խնդիր դրվեց մեկ շաբաթվա ընթացքում հստակ ժամանակացույց ներկայացնել, թե ավտոբուսային պարկը համալրած 237 նոր ավտոբուսները ո՞ր ուղղություններով և ի՞նչ ժամկետներում կմտնեն երթուղի:

🔹Բնապահպանության ոլորտում նախաձեռնված ծրագրերը համակարգային են ու մասնագիտորեն հիմնավորված. համայնքը սկսել է քաղաքի կանաչ ֆոնդն առողջացնելու գործընթաց: Արդեն մի քանի օր է, ինչ մայրաքաղաքում մեկնարկել է կենսունակության ավարտին մոտ և կենսունակությունը կորցրած, դեֆորմացված ծառերի փոխարինումը՝ նոր, առավել արժեքավոր ու գեղատեսիլ ծառերով: Այս տարի ընդհանուր առմամբ կփոխարինվի շուրջ 2500 ծառ, որից ի դեպ, միայն 150-ն է սակուրա տեսակի: Քաղաքի կանաչ ֆոնդը կհամալրվի նաև մեծ սաղարթ և բնապահպանական կարևոր նշանակություն ունեցող մի շարք ծառատեսակներով:
«Կասկադը Երևանի սիրտն է, և տարածքում իրականացվող կանաչապատման նախագծերը պետք է դրվեն հանրային քննարկման: Մենք, ըստ էության, գալիք 50 –100 տարվա համար ենք նախանշում լուծումներ, թե ինչ տեսք է ունենալու Կասկադը, և այդ գործընթացում պետք է հաշվի առնել երևանցիների կարծիքը: Առաջիկա 7-8 տարվա ընթացքում քաղաքապետարանը նախատեսում է Երևանում մոտավորապես 200 հազար ծառ տնկել, սա նշանակում է, որ մենք անընդհատ չպետք է գնենք այդ ծառերը, մենք պետք է ունենանք տնկարաններ և պետք է ստանանք այն տեսակները, որոնք դառնալու են Երևանի կանաչ դեմքը, պետք է նաև հայեցակարգ առաջարկենք երևանցիներին»,- ընդգծել է փոխքաղաքապետ Ավինյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

22:17 22.07.2025

Դավթաշենում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար. Ավինյան

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Մենք շարունակում ենք երևանցիների համար ստեղծել բարեկարգ ու հարմարավետ բակեր: Դավթաշեն վարչական շրջանում ընթանում են բակերի բարեկարգման աշխատանքներ՝ ստեղծելով անվտանգ և կանաչապատ միջավայր բոլորի համար։ Կարևոր է, որ յուրաքանչյուր փոփոխություն ծառայի մարդկանց՝ դարձնելով նրանց առօրյա միջավայրը բարեկարգ ու հաճելի»։ Մանրամասները՝ տեսանյութում: ...

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

22:08 22.07.2025

Մեծ Մասրիկ գյուղում անասնակեր է այրվել

Հուլիսի 22-ին, ժամը 14:33-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Մասրիկ գյուղում այրվում է անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 4-րդ փողոցի տներից մեկի բակում։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 16։05-ին, մարվել՝ 18։26-ին։ Այրվել […] ...

SHANTNEWS

22:00 22.07.2025

SHANTNEWS

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

21:52 22.07.2025

Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է․ Ռունեն՝ Աղասիի մասին

Աշխարհի 9-րդ ռակետ, դանիացի Հոլգեր Ռունեն մեկնաբանել է իր համագործակցությունը «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 8-ակի չեմպիոն, աշխարհի նախկին առաջին ռակետ, ամերիկահայ Անդրե Աղասիի հետ, որի ղեկավարությամբ պատրաստվում է ԱՄՆ-ի մայրաքաղաքում մեկնարկելիք ATP-500 մրցաշարին։ «Մի քանի ամիս առաջ ես կապ հաստատեցի Աղասիի հետ։ Նա շատ իմաստուն և զարմանալի մարդ է։ Նա յուրովի է տեսնում խաղը։ Որոշեցի, որ […] ...

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

21:38 22.07.2025

Novinky. Չեխիայում տարեսկզբից տարածվում է հեպատիտ Ա-ն

2025 թվականի սկզբից ի վեր Չեխիայում ավելի քան 900 մարդ վարակվել է հեպատիտով Ա -ով, ինչը գրեթե ինը անգամ ավելի է, քան 2024 թվականի նույն ժամանակահատվածում։ Այս մասին հայտնել է Novinky լրատվական պորտալը՝ հղում անելով Հանրային առողջապահության պետական ինստիտուտին։ 2025 թվականին հանրապետությունում մահացել է հեպատիտ Ա -ով ախտորոշված 10 հիվանդ։ Անցյալ տարի այս հիվանդությունը, որի երկրորդ […] ...

ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

21:24 22.07.2025

ԿԳՄՍ նախարարն այցելել է Ակրոպոլիսի և Աթենքի հնագիտական թանգարաններ

Շարունակվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Հունաստան: Նախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Ակրոպոլիսի թանգարան և Աթենքի հնագիտական թանգարան: Ակրոպոլիսի թանգարանի տնօրեն Նիկոլայոս Ստամպոլիդիսի ուղեկցությամբ հայկական պատվիրակությունը շրջել է թանգարանում, ծանոթացել ցուցադրությանը: ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ կարևորելով թանգարանային ոլորտում երկկողմ համագործակցությունը, […] ...

BACK_TO_TOP