20:02 27.03.2023
Այսօր թատրոնի միջազգային օրն է, արվեստի այն ճյուղի մասնագիտակն տոնը, որը համարվում է հանրության գիտակցության հայելին: Թատրոնն առաջիններից է, որ ներկայացնում է կյանքն ինչպես որ է։ Գյումրիի դրամատիկական թատրոնում շուտով տարվա առաջին պրեմիերան է։ Երիտասարդ ռեժիսոր Արտուշ Միքայելյանի բեմադրությամբ, «Մհեր Մկրտչյան» փոքր բեմում հանդիսատեսին կներկայացվի «Տունը սահմանին» քաղաքական սատիրան։ Այն համամարդկային խնդիրների, չդադարող տարածքային պայքարի մասին է:
Թատրոնի փոքր բեմում մեկ ընտանիքի պատմություն է։ 4 անձից բաղկացած ընտանիքն ապրում է հեռավոր մի գյուղում՝ իր սովորական առօրյայով, հանապազօրյա հացի վաստակով՝ աշխարհի դավին անտեղյակ, քաղաքական անցուդարձին անտարբեր։
Փոքրիկ ընտանիքի կյանքի խաղաղ օրերը, սակայն, մի ակնթարթում փոխվում են, երբ քաղաքական խաղի թելադրանքով պետությունների միջև նոր սահման է գծվում, ճակատագրի հեգնանքով այդ սահմանն անցնում է հենց այս ընտանիքի տան մեջտեղով՝ նրանց դարձնելով երկու պետությունների բանակցությունների թատերաբեմ:
«Մետաֆորներ շատ կան էս գործում, մենք փորձել ենք չասեմ հայաֆիկացնել, բայց ադապտացնել էսօրվա մեր իրականության հետ։ Այդ փոքրիկ ընտանիքը, որը խեղճ ու կրակ կյանքով էր ապրում սահմանային գոտում, հայտնվում է մի էնպիսի դրության մեջ, որը կարծես թե մեր էսօրվա իրականությունն է»,- պատմում է ներկայացման ռեժիսոր Արտուշ Միքայելյանը։
Լեհ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի «Տունը սահմանի վրա» տրագիկոմեդիան գրվել է 60-70-ականներին։ Դրամատուրգիայի հաջողությունը հենց սրանում է, երբ այն մնում է արդիական սյուժե: Տարածքային վեճ ու պահանջներ, որոնք համամարդկային ու աշխարհին սպառնացող մարտահրավերներ են 21-րդ դարում։ Ներկայացման սյուժեն հակամարտությունների կիզակետում հայտնված ցանկացած պետության, երկրի ներկա իրավիճակն է, որտեղ խոսվում է հետպատերազմյան իրականությունից, երկու պետությունների բաժանարար գոտում հայտնված ընտանիքների մասին։ Միևնույն ժամանակ ներկայացման ռեժիսորը փորձել է պահպանել քաղաքական սատիրան, լեհ հեղինակի հեգնական լեզուն։
«Որպես այդպիսին գործը ոչ մի աղերս ու նմանություն չունի ո՛չ Հայաստանի հետ, ո՛չ էլ, բնականաբար, մեր օրերի հետ, և մենք հենց այդ մոտեցումով էլ ի սկզբանե առաջնորդվել ենք, մենք չենք տեղայնացրել, մենք գործը չենք դարձրել հայեցի, բայց թատրոնը որպես կենդանի արվեստ, մշտապես խոսում է համամարդկային խնդիրների մասին, ինչպիսիք այս ներկայացումն է»,- ասում է Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասան Արսեն Սաղաթելյանը։
Բայց մարդկային մոտեցումներն այս սյուժեում ստորադասվում են դիվանագիտությանը։ Ներխուժելով սահմանին գտնվող փոքրիկ տուն, դիվանագետները խաթարում են խաղաղ կյանքով ապրող ընտանիքի առօրյան, նրանց պարտադրում ենթարկվել իրենց օրենքներին: Տանը, ընտանիքում տիրող հոգեվիճակից բացի, ներկայացվում է նաև սահմանային տարածքում կատարվող դեպքերը՝ պատերազմն իր հետևանքներով։
«Պատերազմի պատճառով ամբողջ մոլորակն է խառնվում, ինչպես խառնվել է այսօր, որովհետև սիմվոլիկ առումով տունը, որը սահմանին է, ընտանիքը, որի մասին մենք խոսում ենք, ցավոք, այսօր աշխարհում այդ խնդիրներին շատերն են բախվում, մենք հիմա այդ իրականության մեջ ենք ապրում»,- նշում է Գյումրիի դրամատիկական թատրոնի դերասանուհի Հասմիկ Սուվարյանը։
«Տունը Սահմանին» ներկայացումը փոքր բեմում, բայց երիտասարդ ռեժիսորի առաջին ծավալուն աշխատանքն է։ Մինչ այս նույն բեմում դիպլոմային իր աշխատանքն է ներկայացրել՝ Ջորջ Օրուելի «Անասնաֆերման»։ Աճեմյանական երկու բեմերը երիտասարդ դրամատուրգներին ու ռեժիսորների համար ստեղծագործական բաց հարթակ են։ «Տունը սահմանին» ներկայացման առաջնախաղերը կկայանան ապրիլի 1-ին 2-ին: Նոր բեմադրաոճով ու ասելիքով այն կդառնա թատրոնի խաղացանկի մշտական ներկայացումներից մեկը, նախատեսում են խաղալ նաև այլ մեծ ու փոքր բեմերում։
08:30 01.08.2025
Թրամփը հայտարարել է Ուիթքոֆի Ռուսաստան այցի մասին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...