Հոլանդական բանտային հրաշքը. ինչպիսի՞ն է վիճակը Հայաստանում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Հոլանդական բանտային հրաշքը. ինչպիսի՞ն է վիճակը Հայաստանում

21:00 10.03.2018

Աշխարհի շատ երկրների ու ժողովուրդների համար տարօրինակ համարվող օրենքներով ու կացութաձևով հայտնի Նիդերլանդները հերթական անակնկալն է մատուցում աշխարհին: Մինչ աշխարհի բազմաթիվ երկրներում գլուխ են կոտրում, թե ինչպես պայքարեն հանցավորության աճի դեմ, ինչ անեն, որ ինչ-որ կերպ թեթևացնեն բանտերի գերբեռնվածությունը, նույնիսկ միլիոնավոր դոլարներ են ծախսում նոր բանտեր կառուցելու համար, Հոլանդիայում տեղի է ունենում ճիշտ հակառակը. մտածում են՝ ինչ անել կիսադատարկ բանտերը:

Ընդհանրապես, հոլանդական բանտային մոդելն այսօր աշխարհում համարվում է ամենաազատական ու մարդասիրական մոդելներից մեկը, որի հիմքերը դրվել են ոչ թե տարիներ, այլ, կարելի է ասել, որ դարեր առաջ: 1595 թվականից հոլանդական բանտերում ներդրվեց այսպես կոչված «Հոորտի» մեթոդը, որն իր անվանումը ստացել էր բանտային բարեփոխման հեղինակ Յան վան դե Հոորտի անունից: Առաջին անգամ հենց հոլանդական բանտերում սկսեցին կիրառվել կալանավորներին ուղղելու վերականգնողական, պրոբացիոն ծրագրերը, կալանավորին հնարավորություն տրվեց բանտում նոր մասնագիտություն սովորել, ստանալ կրթություն և բարձրակարգ բժշկական սպասարկում, նույնիսկ աշխատել ու աշխատավարձ ստանալ: Մի խոսքով,հոլանդական բանտի հիմքում դրվեց ոչ թե պատժելու, այլ մարդուն ուղղելու, նոր՝ հասարակության համար պիտանի մարդ դաստիարակելու սկզբունքը:

20-րդ դարի երկրորդ կեսից «Հոորտի» մեթոդը առավել լայն կիառում գտավ հոլանդական բանտերում: Բանտերը սկսեցին կահավորել ինչպես միջին կարգի հյուրանոցներ, դրանք սկսեցին նմանվել դպրոցական ճամբարների, որտեղ կար ամեն հնարավորություն՝ սպորտդահլիճ, մարզասրահ, գրադարան, այգի, հանգստի սենյակ ու կինոսրահ, արհեստանոցներ, նույնիսկ կալանավորը ազատորեն կարող էր օգտվել խոհանոցից ու իր սիրելի ճաշատեսակը պատրաստել: Դպրոցական ճամբարներից բանտերը տարբերվում էին միայն բարձր ճաղավանդակներով : 

Հոլանդական այդ մոտեցումը շատերը քննադատում էին, համարում անարդյունավետ, բայց ժամանակն ու կյանքը ցույց տվեցին, որ այդ մեթոդը գործում է:

2013 թվականին բանտարկյալների ու հանցագործների պակասի պատճառով Նիդերլանդներում փակվեց 19 բանտ, իսկ մինչև ամառ նախատեսվում է փակել ևս 5 բանտ: Դատարկ բանտեր պահելը Հոլանդիայի նման երկրի համար թանկ հաճույք է: Նույնիսկ նախորդ տարվա սեպտեմբերին Հոլանդիան իր բանտերի դատարկ բանտախցերը վարձակալությամբ տրամադրեց Նորվեգիային ու Բելգիային, Նորվեգիայից ավելի քան 240 բանտարկյալներ ընդունեց, սակայն դա էլ չի «փրկում» իրավիճակը: Հոլանդական բանտերը գնալով դատարկվում են: 

Դատարկ բանտերից մի քանիսը վերանորոգելուց հետո Հոլանդիայի կառավարությունը տրամադրեց փախստականներին՝ որպես ժամանակավոր կացարաններ: 

Մեկ տասնյակից ավելի բանտեր աճուրդով վաճառվեցին: Դրանց նոր սեփականատերերը հիմնականում որոշեցին նախկին բանտերի շենքերը հյուրանոցների վերածել՝ շքեղ համարներով, բայց մասամբ պահպանելով բանտային ինտերիերը:

Հոլանդիայում հանցավորության մակարդակը, սկսած 2004 թվականից, շեշտակի նվազում է: Նվազման պատճառները մի քանիսն են: Նախ՝ ազատական օրենքներ են սահմանվել թմրամիջոցների տարածման ու կիրառման համար, ոլորտը ապաքրեականացվել է, ու ըստ էության գործում է միայն տուգանքների մեխանիզմը: Թեթև և հասարակության համար առանձնակի վտանգավորություն չներկայացնող հանցագործությունները ևս Հոլանդիայում ոչ թե ազատազրկմամբ են պատժվում, այլ տուգանքով, հանրօգուտ աշխատանքով:  Հոլանդիայում լայն տարածում ունի նաև էլեկտրոնային ձեռնաշղթաների կիրառումը, որը թույլ է տալիս հանցագործություն կատարած անձին աշխատել ազատության մեջ ու վճարել սահմանված տուգանքը, ոչ թե պորտաբույծի նման ապրել պետական բյուջեի հաշվին՝ բանտում ժամանակ սպանելով:

Ի դեպ, կայացած վերականգնողական, պրոբացիոն ծառայության շնորհիվ Հոլանդիայում կտրուկ նվազել է նաև կրկնահանցագործների թիվը: 17 միլիոն բնակչություն ունեցող Հոլանդիայում այսօր հաշվառված է ընդամենը 11 հազար բանտարկյալ: 100 հազար բնակչի հաշվով Հոլանդիայում ազատազրկվածների թիվը կազմում է ընդամենը 69 մարդ, Միացյալ Նահանգներում 100 հազարին բաժին է ընկնում 716 մարդ, Ռուսաստանում՝ 460: Այս երկու երկրներում հանցավորության նման բարձր մակարդակը բացատրվում է նաև պրոբացիոն ծառայության բացակայությամբ կամ թերի աշխատանքով, քանի որ բանտերում հայտնվածների մեծ մասը կրկնհանցագործ է:

Հայաստանն իր ցուցանիշով դասվում է միջին հանցավորության մակարդակ ունեցող երկրների շարքում՝ 100 հազար բնակչի հաշվով 166 մարդ, որը մի փոքր ավելի է Մեծ Բրիտանիայի և Ուելսի ցուցանիշից: Պրոբացիոն ծառայությունը Հայաստանում ներդրման սաղմնային փուլում է, և այս հարցում անելիքները շատ են: 

Մեկ ուշագրավ տեղեկություն ևս՝ 2017 թվականի առաջին կեսի տվյալներով՝ Հայաստանի ազատազրկման վայրերում պատիժ կրողների թիվը հասնում է մոտ 5000-ի: Մեկ ազատազրկվածի օրական ծախսը պետական բյուջեից օրական կազմում է 6240 դրամ, այսինքն՝ մեկ ազատազրկվածը ամսական կտրվածքով պետբյուջեին ավելի թանկ է արժենում՝ գրեթե 187 հազար դրամ, քան մեկ ուսուցիչը, դասախոսը, գիտնականը կամ բժիշկը: 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP