Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 07 2025
  • $
    383.74
  • RUBLE
    4.93
  • 450.05
WEATHER
+29.09 oC

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է ՍԴ նախագահ Արման Դիլանյանին

17:40 27.03.2023

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սահմանադրական դատարանի նախագահ Արման Դիլանյանին:

Ողջունելով հյուրին՝ նախագահը նշել է, որ կարևորում է Սահմանադրական դատարանի և նախագահական ինստիտուտի սերտ համագործակցությունը, որի գլխավոր նպատակը երկրում Սահմանադրության և սահմանադրականության երաշխավորումն է:

«Կարծում եմ՝ Սահմանադրական դատարանի և նախագահականի կարևորագույն գործառույթը կայանում է նրանում, որ կարողանանք հետևել, թե Սահմանադրությունն ինչքանով է Հայաստանի Հանրապետությունում աշխատում, պահպանվում: Ցանկանում եմ այդ թեմայի շուրջ մեր խոսակցությունը տանել, որպեսզի հետագայում ևս մենք կարողանանք կողմնորոշվել, թե որտեղ թերություններ ունենք, որտեղ կարող ենք ավելի արդյունավետ դարձնել և ամենակարևորը՝ համատեղ անել դա: Ցանկանում եմ այդ առումով Ձեր կարծիքը ևս իմանալ»,- ասել է Վահագն Խաչատուրյանը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Արման Դիլանյանը շեշտել է, որ նախագահի առաջնային կոչումը Սահմանադրության պահպանությանը հետևելն է.

«Իմ կարծիքով՝ դա մեր Սահմանադրությամբ նախագահի ինստիտուտի ամենակարևոր գործառույթն է: Այսինքն, երբ մենք ընթերցում ենք Սահմանադրությունը, հենց ամենասկզբի հոդվածն է նախագահի ինստիտուտի վերաբերյալ, ըստ որի նախագահը հետևում է Սահմանադրության պահպանմանը: Դա հռչակագրային չէ, այն շատ կոնկրետ լիազորություններ է ենթադրում: Հենց նախագահի ինստիտուտն է, որ կարող է լիարժեք վեր հանել համապետական խնդիրները՝ օբյեկտիվ դիտանկյունից այդ խնդիրները վերլուծելով և ներկայացնելով այդ թվում նաև Սահմանադրական դատարան»,- նշել է ՍԴ նախագահը:

Հանդիպման ընթացքում Արման Դիլանյանը Հանրապետության նախագահին է ներկայացրել Սահմանադրական դատարանում ընթացող բարեփոխումները և առաջիկա միջոցառումների ծրագրերը: Զրույցի ընթացքում երկուստեք շեշտվել է, որ Նախագահական ինստիտուտի և Բարձր դատարանի սերտ համագործակցությունը և երկու սահմանադրական մարմինների օրակարգերի ներդաշնակությունը երաշխավորում է երկրում պետական մարմինների բնականոն ու անխափան գործունեությունը:

Զրույցի ընթացքում անդրադարձ է կատարվել հասարակական, կրթական և այլ ոլորտներում Սահմանադրական դատարանի գործունեության վերաբերյալ իրազեկումների, քաղաքացիների մոտ ՍԴ գործառույթների վերաբերյալ տեղեկացվածության բարձրացմանը:

Քննարկվել են նաև դատաիրավական համակարգում կադրերի պատրաստման ու վերապատրաստման, կադրային համալրման գործընթացի և սկզբունքների վերաբերյալ մի շարք հարցեր:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 11.07.2025

SHANTNEWS

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

11:53 11.07.2025

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը պարտվել է Վրաստանի ընտրանուն

Բասկետբոլի Հայաստանի Մ20 հավաքականը հուլիսի 11-ին Երևանում մեկնարկող Եվրոպայի B դիվիզիոնի առաջնությանն ընդառաջ վերջին ընկերական խաղն է անցկացրել: Հայաստանի հավաքականի 69-89 հաշվով պարտվել է Վրաստանի հասակակիցների ընտրանուն: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Յուրա Մելիքյանն է է եղել: ...

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

11:46 11.07.2025

Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր

Հուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

11:40 11.07.2025

ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

11:28 11.07.2025

Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

11:14 11.07.2025

Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼ

Վարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։   ...

BACK_TO_TOP