Որտե՞ղ պետք է քննվի Արսինե Խանջյանի բողոքը ոստիկանների գործողությունների վերաբերյալ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+19.09 oC

Որտե՞ղ պետք է քննվի Արսինե Խանջյանի բողոքը ոստիկանների գործողությունների վերաբերյալ

15:08 10.03.2018

Հայաստանի վարչական վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել ընդդեմ ոստիկանության կանադահայ դերասանուհի Արսինե Խանջյանի հայցադիմումի գործը կարճելու Վարչական դատարանի որոշումը:

 Հիշեցնենք՝ ինչի մասին է խոսքը:

    Արսինե Խանջյանն ընդդեմ ոստիկանության 

Արսինե Խանջյանը Հայաստանի Հանրապետության ոստիկանության դեմ հայց էր ներկայացրել ՀՀ Վարչական դատարան՝ ոստիկանության գործողությունները, այդ թվում՝  արտահայտվելու ազատության, խաղաղ հավաքների ազատության, ազատ տեղաշարժվելու, անձնական ազատության և անձեռնմխելիության, ձերբակալման պահից իր ընտրությամբ պաշտպան ունենալու, իրավաբանական օգնություն ստանալու, նվաստացնող կամ անմարդկային վերաբերմունքից, խտրական վերաբերմունքից զերծ մնալու իրավունքներին միջամտող գործողությունները ոչ իրավաչափ ճանաչելու և պատճառված վնասի փոխհատուցման պահանջով: 

Հայաստանի Հանրապետության վարչական դատարանը  28.02.2017 թվականին  գործի վարույթը կարճելու մասին որոշում կայացրեց: Արսինե Խանջյանը վերաքննիչ բողոք ներկայացրեց:   

 Արսինե Խանջյանի ներկայացուցիչներ Արամազդ Կիվիրյանի ու Տիգրան Եգորյանի ներկայացրած վերաքննիչ բողոքում նշվում է, որ դատարանը  խախտել  է Սահմանադրության շուրջ տասնյակ հոդվածներ, «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» 1950թ. Եվրոպական կոնվենցիայի, Մարդու իրավունքների 1948թ. համընդհանուր հռչակագրի,  «Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին» 1966թ. Միջազգային դաշնագրի, ՀՀ դատական օրենսգրքի, ՀՀ վարչական դատավարության օրենսգրքի, «Վարչարարության հիմունքների և վարչական վարույթի մասին» ՀՀ օրենքի  հոդվածները: 

 

Դատարանը  արձանագրել էր, որ վարչական մարմինների այն գործողությունները, որոնք իրենց մեջ հանցակազմի տարրեր կարող են պարունակել, չեն կարող որակվել որպես վարչարարություն, քանի որ այստեղ գործում է բոլորովին այլ  ընթացակարգ՝ խոսքը հանցագործությունների բացահայտմանը և հանցագործություն թույլ տված անձանց անձնական պատասխանատվության ենթարկելու մասին է:  Պարզ ասած՝ նշված բողոքը վարչական դատարանի իրավասության շրջանակից դուրս է: 

Ըստ հայցվոր կողմի՝ տվյալ պարագայում դատարանը հանգել է սխալ հետևությունների, սույն իրավահարաբերությունները վարչական իրավահարաբերություններ են, ծագել են հանրային իրավունքի բնագավառում,  քանի որ հիմնված են մի կողմից վարչական մարմնի՝ Ոստիկանության, մյուս կողմից ֆիզիկական անձի՝ Արսինե Խանջյանի, միջև առաջացած իշխանական-ենթակայական հարաբերությունների վրա: 

  Ինչի՞ մասին է խոսքը

2016 թվականի հուլիսյան դեպքերի ժամանակ Արսինե Խանջյանը մասնակցում էր եղել խաղաղ հավաքի, իսկ ՀՀ ոստիկանության աշխատակիցները՝ որպես հանրային իշխանություն կրող անձ՝ իշխանության ներկայացուցիչ, միջամտել են հայցվորի այղ իրավունքի իրականացմանը, վերջինիս անհիմն կարգով ձերբակալել և բերման ենթարկել ոստիկանության զորքերի զորամաս, որը գտնվում է Իսակովի պողոտայում:

«Բերման են ենթարկել առանց  պարզաբանման, զուտ այն փաստի համար, որ անձը գտնվում է այնտեղ, այսինքն՝ որևիցե պարզաբանում, թե ինչու են բերման ենթարկում չի ներկայացվել: Չի պարզաբանվել նաև որևիցե իրավունք, այսինքն՝ անձը զրկված է եղել իր նվազագույն իրավունքներից, որ իրավունք ունի այդ ընթացքում իրացնել, թեկուզ առնվազն 1 զանգի իրավունքը, փաստաբանի հետ կապվելու և այլն: Ձեռքից խլել են նաև հեռախոսը, այնտեղ պահել են անօրինական ձևով երկար ժամանակ, դրանից հետո ազատ են արձակել»: Սա Արսինե Խանջյանի շահերի պաշտպան Արամազդ  Կիվիրյանի պարզաբանումից մի հատված է: 
Ըստ հայցվոր կողմի՝ գործի վարույթը կարճելու մասին դատարանի  որոշումը կայացվել է նյութական և  դատավարական իրավունքի նորմերի խախտմամբ, խախտվել են անձի դատական պաշտպանության սահմանադրական և միջազգային իրավական փաստաթղթերով ամրագրված իրավունքները,  ինչի պատճառով այն ենթակա է բեկանման: 

Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ չի հիմնավորվում առաջացած վեճի՝ վարչաիրավական լինելը, քանզի անձին առանց հիմնավորման ազատությունից զրկելը (հայցվորի պնդմամբ) ենթակա է քրեաիրավական գնահատականի, մնչդեռ սույն գործում բացակայում է որևէ ապացույց այն մասին, որ հայցվորի պնդմամբ իր նկատմամբ կիրառված հարկադրանքի միջոցը ենթակա չէ քրեաիրավական գնահատականի, ինչպիսի հիմնավորմամբ էլ պարզ չէ, թե վարչական մարմնի կողմից համապատասխան վարչական հարկադրանքի կիրառումը հայցվորի նկատմամբ արդյոք հանդիսացե՞լ է վարչարարության արդյունք,  թե՞ տվյալ պաշտոնատար անձի կողմից տեղի է ունեցել պաշտոնեական լիազորությունների չարաշահում կամ անցում, որին պետք է տրվի քրեաիրավական գնահատական: 

Այսինքն՝ վեճը կարող է Վարչական դատարանի քննության առարկա դառնալ միայն եթե վիճարկվող գործողություններում հանցակազմի բացակայության մասին որոշում կամ  ուժի մեջ մտած դատական ակտ կա: 

Հետևաբար, հայցվոր Արսինե Խաջյանի կողմից տվյալ դեպքում վիճարկվող գործողությունները նախ՝ պետք է ստանան քրեաիրավական գնահատական,  իսկ դրանցում հանցագործության հատկանիշների բացակության դեպքում,  ինչպես նաև այդ գործողությունները քրեաիրավական դաշտում կատարված լինելու փաստը հաստատված լինելու դեպքում միայն կարող են ստուգվել վարչադատական կարգով՝ որպես վարչարարություն: 

Հետաքրքիրն այն է, որ Վերաքննիչ դատարանի գնահատմամբ,  վեճը տվյալ պահին որևէ դատարանում ենթակա չէ քննության, հետևաբար այն չի կարող վերահասցեագրվել՝ հաշվի առնելով այն հանգամանքը,  որ հայցվորի պնդումները,  որոնք կարող են հանցակազմի տարրեր պարունակել, նախ՝ պետք է նախաքննության  առարկա դառնանա: 

Հայցվոր կողմի փաստարկների վերաբերյալ, ըստ որոնց ոստիկանության զորքեր այցելած փաստաբանները հնարավորություն չեն ունեցել մուտք գործելու և տեսակցելու իրենց վստահորդին՝ վերջինիս իրավաբանական օգնություն ցույց տալու համար, Վերաքննիչ դատարանը գտել է,  որ  ոստիկանության ծառայողների վարքագծի վերաբերյալ այդ պնդումներն, ըստ  էության, կարող են հանդիսանալ փաստաբանների՝ օրենքով երաշխավորված գործունեությանը միջամտելը կամ փաստաբանի գործունեությանը խոչընդոտելը, որի համար ՀՀ քրեական օրենսգրքի 332.3-րդ հոդվածով սահմանված է քրեական պատասխանատվություն: 

Հայցվորի՝ արտահայտվելու ազատության և խաղաղ հավաքների ազատության իրավունքների խախտման վերաբերյալ Վերաքննիչ դատարանն արձանագրել է, որ նշված իրավունքների ենթադրյալ խախտումներն ուղղակիորեն բխում են անձին ազատությունից անհիմն կերպով զրկելու մասին հայցվորի պնդումներին գնահատական տալուց,  հետևաբար դրանք առանձին չեն կարող քննության առարկա դառնալ սույն գործի շրջանակներում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP