18:41 29.03.2023
Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրական փոփոխությունների արդյունքում տեսողական, լսողական, հենաշարժողական և այլ առողջական խնդիրներ ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ավելի մեծ կարևորություն տրվեց, որը և նրանց հասարակություն ինտեգրումը հեշտացրեց։ Հասարակական կազմակերպություններից բացի, այս խնդիրների մասին բարձրաձայնում են զանգվածային լրատվամիջոցները:
«Ագաթ» հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ Շիրակի, Լոռու և Տավուշի լրագրողների և բլոգերների համար մեկ ամիս առաջ կազմակերպված դասընթացները օգնեցին հաշմանդամություն ունեցող անձանց հետ ճիշտ հաղորդակցության, հարցազրույցներ անցկացնելու և տեսանյութեր պատրաստելու ընդունված մոտեցումներն ու գենդերային խնդիրների առանձնահատկությունները հասկանալ:
«Պետք է գիտակցենք, որ հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձ անհատականություն է՝ օժտված ուրույն տաղանդով և սուբյեկտիվ հետաքրքրությամբ։ Նրանց կողմից այնքան նոր լիցքեր են ներթափանցում դեպի մեր համայնքներ: Հաշմանդամություն ունեցող անձանց ներառումը տևական և մշտական պայքար է, որն իր մեջ կրում է բարության և ուշադրության համամարդկային արժեքները: Այս գործընթացում իրենց ուրույն տեղն ունեն զանգվածային լրատվամիջոցները, որոնց օգնությամբ հասարակությանը հայտնի են դառնում հաշմանդամություն ունեցող կանանց և աղջիկների հաջողված պատմությունները, անհատներ, որոնք պայքարել են դժվարությունների դեմ և հասել մեծ հաջողությունների»,- իր ելույթում նշել է ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը։
Դասընթացներին հաջորդեց հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողված պատմությունների լուսաբանման մրցույթը։ Հեռուստատեսային, ռադիո ռեպորտաժներն ու հաղորդումները, ինչպես նաև առցանց մեդիայում հոդվածի ձևաչափով ներկայացված նյութերը «Ես կարող եմ կոտրել կարծրատիպեր» ծրագրի բովանդակության ու պահանջի շրջանակներում էին։
Հայտարարված մրցույթի արդյունքներով՝ «Լավագույն ռեպորտաժ» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Հորիզոն» լրատվականի լրագրող Ալեքսան Սարգսյանի ռեպորտաժը։ Այն պատմում է դժվարությունները հաղթահարած և աշխատանքում հաջողություններ վաստակած Քրիստինե Կիրակոսյանի մասին։ Նա ապրելով գյուղում, կարողացել է հաղթահարել միջավայրային անհարմարությունները, և այժմ իր աշխատանքով օգնում է հաշմանդամություն ունեցող կանանց ու աղջիկներին:
Լավագույն անվանակարգում ևս մրցանակը «Շանթ»-ինն» էր ՝ այս մեկը «Լավագույն ռադիոհաղորդման» համար։ «Ռադիո Շանթ»-ի երեկոյան ծրագրի եթերում հաղորդավար Էմմա Չոբանյանը զրուցել ու ներկայացրել էր ևս մեկ կնոջ հաջողված պատմություն՝ ծանրամարտիկ, պարափաուերլիֆթինգի Աշխարհի առաջնության չեմպիոն, գյումրեցի Գրետա Վարդանյանի մասին։ Գրետան քրտնաջան աշխատանքի, մարզումների շնորհիվ կարողացավ իրականություն դարձնել իր երազանքն ու դառնալ աշխարհի լավագույն ծանրամարտիկներից մեկը:
Հատուկ և խրախուսական մրցանակներ ստացան նաև մրցույթի մասնակից այլ հեռուստաընկերությունների և կայքերի լրագրողները: Հաշմանդամություն ունեցող անձանց մասին հաջողված այս պատմութունները շատերի համար գուցե դառնան մոտիվացնող և օրինակելի, որպեսզի առողջական տարբեր խնդիրներ ունեցող անձինք փորձեն հաղթահարել դժվարությունները և ունեցած հնարավորությունները բացահայտեն իրենց նախընտրած ոլորտներում։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...