Գյումրիի Անտառավան 26 վթարային շենքի բնակիչների համար բնակապահովման նոր առաջարկ և տարբերակ է շրջանառվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Գյումրիի Անտառավան 26 վթարային շենքի բնակիչների համար բնակապահովման նոր առաջարկ և տարբերակ է շրջանառվում

21:00 30.03.2023

Գյումրիի վթարային ու խիստ վթարային շենքերի շարքում Անտառավան 26-ը համարվում է ամենավտանգավորը, այսինքն՝ բնակվելն այստեղ անթույլատրելի է, բայց ապրողներին որևէ մեկը չի արգելում քայքայվող շենքում մնալ։ 60 բնակարանանոց շենքում 9 ընտանիք է մնացել, նրանք, որոնք ավեի քան 30 տարի շենքը փորձել են պահել, սպասել ամրացման ծրագրերի, Փոխարենը հիմա ունեն փլուզված 5-րդ հարկով ու պաշտգամբներով շենք, որը չեն սպասարկում համատիրությունը, ջրամատակարար ընկերությունը։ Ջուրը դրսից է, տներն առանց կոյուղատար ցանցի։

 

Վտանգավոր շենքում փլուզումների ակտիվացումը բնակիչները չափում են տեղումներով, վերևի հարկերում արդեն ծածկասալերը պահող գրեթե ոչինչ չի մնացել: Բայց վթարայնությունը տարիներ առաջ չի խանգարել, որ 10- 15 տարի առաջ բնակարանների գնման վկայագրերով տներ վաճառեն այս շենքում, անգամ սեփականաշնորհեն։ Վատի ու ավելի վատի միջև ընտրությունը բնակիչների մի մասի համար դարձել է գլխացավանք։

«Ամեն տարի մենք միշտ էլ բողոքել ենք, կառավարություն ենք դիմել, մարզպետարան, քաղաքապետարան, բայց սայլը տեղից  չի շարժվում, գալիս խոստումներ են տալիս՝ մի բան կանենք, մի բան կանենք, բայց ոչ մի  բան չեն անում»,- նշում է վթարային շենքի բնակիչներից մեկը։

«Ամեն անգամ խոստումով մարզպետները գուկան՝ ձեզի լավ լուր ենք բերել, էս դեկտեմբերին կեղնի, մյուս դեկտեմբերին կեղնի, բայց կոնկրետ չեն նշում, թե որ տարվա դեկտեմբերին, մենք էլ հույսով կսպասենք, որ գոնե էս տարվա դեկտեմբերը կեղնի»,- ասում է մեկ այլ բնակիչ։

Գրանցված հերթական փլուզումից հետո, 2019 թվականին, տրվեց սեյսմիկ եզրակացություն, որ Անտառավան 26 շենքը ենթակա է ամրացման, բայց միայն վթարային հատվածների ապամոնտաժման պայմանով։ Եզրակացությունն ու քննարկումները ընթացք չունեցան։ Հետո քաղաքի 92 վթարայիններից առանձնացվեցին Անտառավան 26, Տիգրան Մեծ 5, Ղուկասյան 29 և Իսահակյան 9 շենքերը, որոնց բնակիչներին բնակապահովման առաջարկ ներկայացվեց։ Անտառավան 26-ի համար բնակարանների գնման վկայագրերի տրամադրման առաջարկն էր, որին համաձայնել էին շենքում մնացած ընտանիքները։

4 տարի առաջ եղած նախագիծը փաստորեն դեռ օրակարգում է նաև բնակիչների ցանկությամբ։ Նախագիծ և խոստումներ տարբերակների արանքում Անտառավան 26 բնակիչները լսել են բնակապահովման ևս մեկ առաջարկի մասին, որը հնչել է օրեր առաջ՝ Աժ-ի հարցուպատասխանի ժամանակ։

«Գյումրիում ունենք մի շենք ԲԷՑ-ի բալանսում է և կարծես այդքան խիստ կարիք չկա օգտագործելու, և Գյումրու համայնքապետարանի ու բարեգործական ընկերության հետ ծրագիր ենք անում, այդ շենքը կհատկացնենք համայնքապետարանին՝ պայմանով, որ բարեգործական ընկերությունը կվերանորոգի, կդարձնի բնակելի տարածք-շինություն և այնտեղ մի  շարք ընտանիքներ կբնակվեն»,- այս մասին հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը։

«Կա Փարոս հիմնադրամ, որը պատրաստակամություն է հայտնել էդ շենքը հանձնել իրենց  և վերակառուցելուց  հետո  4-5 բնակարաններ հանձնել քաղաքապետարանին, իսկ քաղաքապետարանն էլ պարտավորվել է , որ  եթե լինի էդ գործընթացը 4-5 բնակարանները  կհատկացնի Անտառավան 26 շենքում էս պահին բնակվող բնակիչներին»,- ShantNews.am-ին հատնել է Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Խաչատուր Խնձրցյանը։

Բարձավոլտ էլեկտրացանցերի ենթակայության կիսակառույց շենքը գտնվում է Մսի կոմբինատ թաղամասում։ Բարեգործությամբ վերանորոգելու դեպքում կունենա 4-5 բնակարան, այսինքն՝ շենքում ապրող 9 ընտանիքներից 4 կամ 5-ի բնակապահովման հարցը կարող է լուծվել, իսկ թե երբ, ժամկետները քաղաքաշինության վարչության պետը պայմանավորում է ֆինանսական միջոցներ լինելու հետ։ Իսկ մյուս ընտանիքների համար լուծման ուղղությունը մնում է ԲԳՎ-ն։  Ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ  Անտառավան 26 շենքում 38 բնակարան էլ համայնքային սեփականություն է։

«Այնտեղ կան ընտանիքներ, ովքեր ունեն սեփականության իրավունքով բնակարաններ, իսկ 38 բնակարան էլ համայնքի սեփականությունն է։ Եթե համայնքապետարանը ունի հատկացված օրդեր այն բնակիչներին, որոնք էդ  պահին օրդերավորված բնակվել են էդ բնակարանում, բնական է, որ համայնքը կտրամադրի իրենց»,- նշել է  Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետը։

Շիրակի մարզի 114 վթարային շենքերից 92-ը Գյումրիում են։ Շիրակի մարզում վերջին անգամ վթարային շենք ամրացվել է 19 տարի առաջ՝ 2004 թվականին, Լինսի հիմնադրամի միջոցներով: Գյումրիի 92 վթարայիններում ավելի քան 5000 մարդ է ապրում։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP