18:41 30.03.2023
88-ի ավերիչ երկրաշարժից հետո կենսական անհրաժեշտություն դարձավ Հայաստանում ունենալ սեյսմիկ պաշտպանության, արագ արձագանքման համակարգ։ Այս կարևոր գործի նախաձեռնությունն ու պատասխանատվությունը ստանձնեց երկրաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը։ Նրա ջանքերով հիմնադրվեց Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային ծառայությունը, որին հաջորդեցին հայտնի գիտնականի բազմաթիվ գիտական աշխատություններն ու հոդվածները, հրատարակվեց նմանօրինակը չունեցող գիրք-ալբոմ՝ Սպիտակի երկրաշարժի մասին։
Հայերեն և անգլերեն լեզուներով աշխատությունում գիտնականը համակողմանի բացահայտում է ավերիչ երկրաշարժի պատճառները։ Մինչ օրս Սպիտակի երկրաշարժը համարվում է աշխարհում ամենաուսումնասիրվածը: Գոյություն ունեցող ու մինչ այդ կիրառվող մեթոդներից բացի առաջարկեց երկրաշարժերի գնահատման և ուսումնասիրման իր սեփական մեթոդն ու չափորոշիչները, որոնք նոր խոսք ու ասելիք էին սեյսմաբանության ոլորտում։
«Աշխարհում կան 20-ից ավելի սեյսմիկ ռիսկերի գնահատման մեթոդիկաներ ՝ մշակված ճապոնացիների և ամերիկացիների կողմից։ Մեր մոտեցումը հենվում էր կոնկրետ Սպիտակի երկրաշարժի վրա, հատկապես որոշեցինք գնահատեկ անորակ կառուցված շենքերի վարքը երկրաշարժի ժամանակ, որովհետև չես կարող ասել, թե երբ կփլուզվի շենքը կամ որ մասից։ Մենք վիճակագրական տվյալները հաշվի առնելով 7 առաջարկություններ արեցինք և այդ աշխատանքը ԱՄՆ-ում տպագրվեց ու մեծ արձագանք ունեցավ»,- Սպիտակի երկրաշարժի ուսումնասիրությունների կարևորության մասինանվանի գիտնական Սերգեյ Նազարեթյանը խոսել է իր ծննդյան 75 և գիտական գործունեության 55- ամյակներին նվիրված միջոցառման ժամանակ։
Սերգեյ Նազարեթյանը այն եզակի գիտնականներից մեկն է, որ հեղինակել է 400-ից ավելի գիտական աշխատանքներ, 10 գրքերի և 2 գյուտերի հեղինակ է։ Առանձնակի են կարևորվում գիտնական և ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանի ղեկավարությամբ ստեղծված մի քանի տասնյակ սեյսմիկ վտանգի և ռիսկերի քարտեզները, որոնք քաղաքների գլխավոր հատակագծերի կազմման հիմք են հանդիսացել: Նա նաև բեկվածքների անջատման, սեյսմիկ աղետի դեպքում փրկարարական և բժշկական ուժերի հաշվարկի նոր մեթոդների ստեղծման հեղինակ է:
«Սերգեյ Նազարեթյանը կանգնած է սեյսմիկ ծառայության հիմնադրման ակունքներում, բազմաթիվ կարևոր նախաձեռնություններ է իրականացրել այս ոլորտում։ Այդ թվում ստեղծել է Հայաստանի Հանրապետության 53 սեյսմիկ քարտեզներ՝ սեյսմիկ վտանգի և ռիսկերի գնահատման ոլորտում, նաև բացառիկ քարտեզներ է պատրաստել շրջակա միջավայրի վրա երկրաշարժերի ազդեցության և արագ արձագանքման աշխատանքների կազմակերպման համար»,- նշել է ՀՀ ԱԻՆ նախարարի տեղակալ Արտյուշ Գրիգորյանը։
Երկրաբանության գիտությունների դոկտոր-պրոֆեսոր, ակադեմիկոս Սերգեյ Նազարեթյանը այն եզակի երկրաֆիզիկոսներից է, որ 30 տարեկանում արդեն դարձել է երկրաբանության գիտությունների թեկնածու, իսկ 40 տարեկանում արժանացել է դոկտորի կոչման: Կյանքի 55 տարիները նվիրել է Հայաստանում երկրաֆիզիկայի և սեյսմաբանության զարգացմանը, 20 տարի ղեկավարել է իր ջանքերով ստեղծված Սեյսմիկ պաշտպանության Հյուսիսային բաժանմունքը, որը համարվում է տարածաշրջանի կարևոր կենտրոններից մեկը:
Գիտական գործունեության 55 տարիների ընթացքում գիտնականն արժանացել է պետական ու միջազգային պատվավոր մրցանակաների ու մեդալների, ընտրվել է միջազգային 3 ակադեմիաների ակադեմիկոս, ԱՄՆ կենսագրական ինստիտուտը նրան ճանաչել է 20-րդ դարի նշանավոր մարդ։ Այս կոչումների շարքում հեղինակավոր գիտնականը կարևորում է 2018 թվականին շնորհված Գյումրիի պատվավոր քաղաքացի կոչումը։ Այսօր էլ Սերգեյ Նազարեթյանը միջազգային կազմկոմիտեներից գիտաժողովների մասնակցության և զեկույցներով հանդես գալու հրավերներ է ստանում։
Հայտնի երկրաբանը շարունակում է իր փորձն ու գիտելիքները փոխանցել երիտասարդ գիտնականներին։ Նրա ղեկավարությամբ հինգ ասպիրանտներ դարձել են գիտությունների թեկնածուներ։ Ծննդյան 75 և գիտական գործունեության 55- ամյակների առիթով Սերգեյ Նազարեթյանը պարգևատրվեց հուշամեդալներով ու պատվոգրերով։
08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ին08:20 01.08.2025
ԱՄՆ-ի նոր մաքսատուրքերը ուժի մեջ կմտնեն օգոստոսի 7-ինԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից ստորագրված նոր սակագնային պլանը ուժի մեջ կմտնի ոչ թե ուրբաթ, այլ մեկ շաբաթ անց, հաղորդում է CNN-ը։ Թրամփը հինգշաբթի երեկոյան ստորագրեց հրամանագիր, որով ավելի քան 60 երկրներից Միացյալ Նահանգներ ներմուծվող ապրանքների վրա սահմանվում են 15%-41% մաքսատուրքեր: Ակնկալվում էր, որ միջոցառումները ուժի մեջ կմտնեն ուրբաթ՝ օգոստոսի 1-ին: «Փոխարենը, տուրքերը կներդրվեն օգոստոսի […] ...
08:12 01.08.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
08:06 01.08.2025
Բջնի գյուղում այրվել է ավտոմեքենաՕգոստոսի 1-ին, ժամը 00։43-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բջնի գյուղի 2-րդ փողոցում՝ գործարանի մոտակայքում, այրվում է ավտոմեքենա: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 2-րդ փողոցի 5-րդ փակուղու տներից մեկի բակում՝ «Hyundai» մակնիշի ավտոմեքենայում։ Հրդեհը […] ...
08:00 01.08.2025
Դատելով արժանիքներից՝ Արմանն է իսկական տղամարդ․ UFC-ի նախկին չեմպիոնը քննադատել է ՏոպուրիայինUFC-ի Փառքի սրահի անդամ, միջին քաշային կարգի նախկին չեմպիոն, բրիտանացի Մայքլ Բիսպինգը քննադատել է Իլյա Տոպուրիային։ Այս մասին հայտնում է AgFight-ը: Ավելի վաղ Տոպուրիան ասել էր, թե ավելի լավ է հրաժարվի չեմպիոնական գոտուց, քան մենամարտի հնարավորություն տա քաշային կարգի երկրորդ համար Արման Ծառուկյանին: «Արման Ծառուկյանն իսկական սպառնալիք է թեթև քաշային կարգում յուրաքանչյուրի համար։ Նա ունի […] ...
23:59 31.07.2025
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակներըԵրևանը պետք է լինի մարդկանց համար հարմարավետ և հասանելի քաղաք: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի տարբեր հասցեներում շինարարական աշխատանքներ են. բարեկարգվում են մայթերը, բակերն ու խաղահրապարակները՝ ստեղծելով անվտանգ ու խնամված տարածքներ բոլորի համար»,- գրել է նա: Մանրամասները՝ տեսանյութում: ...
23:53 31.07.2025
Հրդեհի ահազանգ Ջիվանու փողոցում (թարմացված)Հուլիսի 31-ին, ժամը 17:04-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Ջիվանու փողոցում գտնվող տներից մեկում հրդեհ է բռնկվել․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի և բժշկական ապահովման հերթապահ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի […] ...