Համայնքային ոստիկանությունը պետք է առանձնանա իր բազմաֆունկցիոնալությամբ ու համայնքամետ գործունեությամբ. ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+20.09 oC

Համայնքային ոստիկանությունը պետք է առանձնանա իր բազմաֆունկցիոնալությամբ ու համայնքամետ գործունեությամբ. ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյան

15:51 30.03.2023

Մարտի 29-ին Երևանում կազմակերպվեց «Համայնքային ոստիկանության հզորացում Հայաստանում. Ռազմավարության մշակման հիմնական ուղղությունները» թեմայով բազմաշահառու քննարկում, որին մասնակցում էր Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Այն համատեղ կազմակերպվել էր ՆԳՆ և ԵԱՀԿ կողմից ՝Եվրոպական միության ֆինանսավորմամբ։

Բացման խոսքով հանդես եկան ՆԳ փոխնախարար Արփինե Սարգսյանն ու ԵԱՀԿ ծրագրի համակարգող Ռուզաննա Բաղդասարյանը։ Նրանք ոստիկանություն-համայնք հաղորդակցության շրջանակներում կարևորեցին համայնքային ոստիկանության առանցքային դերն ու նշանակությունը։
«Համայնքային ոստիկանության մասով մենք, ըստ էության, ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակներում թիրախային ուշադրություն ենք կենտրոնացրել այդ ոլորտի վրա, որպեսզի հասկանանք առհասարակ այս պահի դրությամբ համայնքային ոստիկանության վերափոխման, լավարկման ուղղությամբ ինչպիսի քայլեր կարող ենք ձեռնարկել և բարեփոխումների շրջանակներում, ըստ էության, քննարկումները տարանք նրան, որ ոստիկանության ոլորտում չորս հենասյունային ուղղություն ենք պատկերացնում ունենալ՝ իրենց մարզային ստորաբաժանումներով՝ Քրեական ոստիկանություն, պարեկային ծառայություն, ՀԱԱԳՎ, որի շրջանակներում է հենց համայնքային ոստիկանությունը, և ոստիկանական գվարդիան, որը փոխարինելու է ոստիկանության զորքերին, պետական պահպանության գլխավոր վարչության և ճանապարհային ոստիկանության ուղեկցող գումարտակներին»,-իր խոսքում նշեց ՆԳՆ փոխնախարար Արփինե Սարգսյանը:
Փոխնախարար Արփինե Սարգսյանը հավելեց, որ համայնքնային ոստիկանության վերաիմաստավորման շրջանակներում այդ ուղղությունը պետք է առանձնանա իր բազմաֆունկցիոնալությամբ ու համայնքամետ գործունեությամբ։ Նա նաև ընդգծեց, որ համայնքային ոստիկանության բազմաֆունկցիոնալ գործիքակազմի տրամադրմանը միտված օրենսդրական նախագծերի փաթեթը առաջիկայում կդրվի հանրային քննարկման։

Միջոցառման նպատակն էր ներկայացնել և քննարկել ԵԱՀԿ փորձագետների կողմից պատրաստած «Համայնքային ոստիկանության զարգացումը Հայաստանում. մարտահրավերները և առաջընթացի ուղիները» զեկույցը, որում ամփոփվել են ոլորտում լավագույն միջազգային փորձն ու ներպետական պրակտիկան, ինչպես նաև ներկայացվել են առաջարկներ հետագա բարեփոխումների համար։ Զեկույցում հիմնականում անդրադարձ է կատարվել համայնքային ոստիկանության ոլորտում ռազմավարական պլանավորման, ռեսուրսների կառավարման, լիազորությունների շրջանակի և գնահատման համակարգի վերանայման, համայնքի հետ համագործակցության ձևաչափի և ուսուցման թեմաներին։

Հանդիպման ընթացքում փորձագետ Սուսաննա Նալթակյանը խոսեց Հայաստանում համայնքային ուղղվածություն ունեցող ոստիկանության կազմակերպման ու զարգացման սկզբունքների մասին՝ շեշտելով ռազմավարական տեսլականի անհրաժեշտությունը։
ԵԱՀԿ փորձագետ Ուիլյամ Բրեյմը ներկայացրեց միջազգայնորեն ընդունված բազմաֆունկցիոնալ ոստիկանների մոդելը։ Նա անդրադարձավ Մեծ Բրիտանիայի, Շվեդիայի և Կանադայի համապատասխան փորձին՝ համայնքային ոստիկանության կառուցվածքի, գործառույթների և աշխատակիցների վերապատրաստման ոլորտում։

Քննարկման շրջանակներում փորձագետները դրական արձագանքեցին ՆԳՆ կողմից առաջարկվող բազմաֆունկցիոնալ համայնքամետ ոստիկանության մոտեցմանը՝ հաշվի առնելով միջազգային տենդենցները։

Հանդիպման մասնակիցները կարևորեցին նաև համայնքային ոստիկանության կատարելագործման, ծառայողների հմտությունների զարգացման նպատակով իրականացվող վերապատրաստումները։
Քննարկումը կազմակերպվել էր «Հաշվետու հաստատություններ և մարդու իրավունքների պաշտպանությունը Հայաստանում» ծրագրի շրջանակներում: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի և ԵԱՀԿ-ի հետ համատեղ:

Քննարկումը բազմաշահառու էր, որին մասնակցել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ղեկավար կազմի, Եվրոպական միության, ԵԱՀԿ ներկայացուցիչները ,“INL” և “ICITAP” գործընկերները, ինչպես նաև ոլորտային այլ մասնագետներ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

23:59 08.06.2025

Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչը

Ֆրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

23:51 08.06.2025

Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

23:40 08.06.2025

Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին

Հեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

23:27 08.06.2025

Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավոր

Հունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն  վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

23:13 08.06.2025

Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոն

Իսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

22:59 08.06.2025

Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառով

Բարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...

BACK_TO_TOP