18:08 30.03.2023
Կառավարության այսօրվա նիստում անդրադարձ է կատարվել անկանխիկ եղանակով վճարումներից կենսաթոշակառուներին և նպաստառուներին հետվճար տրամադրելու միջոցառմանը: Նիկոլ Փաշինյանը նշել է, որ կենսաթոշակառուների կողմից իրականացվող անկանխիկ առևտրի տեմպը շարունակում է աճել.
«Օրինակ փետրվարին մեր սիրելի թոշակառուները անկանխիկ եղանակով իրականացրել են 3,4 մլրդ դրամի առևտուր։ Ուզում եմ հիշեցնել, որ 2022 թ. այս ցուցանիշը ըստ էության ձգտում էր զրոյի, իսկ դեկտեմբերին և հունվարին 2,7 մլրդ դրամի շրջանակներում էր, ինչը նշանակում է, որ ամսական 20-25 տոկոսի աճի տեմպը մենք շարունակում ենք պահպանել և նաև փետրվարի համար մենք այս առևտրի արդյունքում 286 մլն 711 հազար դրամ վերադարձնում ենք այդ առևտուրն իրականացնող կենսաթոշակառուներին։ Նաև պետք է արձանագրեմ հետևյալը, որ Կենտրոնական բանկի ներկայացրած տվյալների համաձայն, եթե 2022 թ հուլիսին Հայաստանի Հանրապետությունում կար շուրջ 22հազար ակտիվ POS-տերմինալ, ապա այսօրվա դրությամբ այդ թիվը եռապատկվել է, ինչն իր հետ բերում է լրացուցիչ արդյունք, այդ թվում՝ ստվերի կրճատման»։
Անդրադառնալով անկանխիկ առևտրի ծավալներին՝ Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը նշել է.
«2022թ հունիսի 1-ի դրությամբ կենսաթոշակառուների վճարների ընդամենը 1,8 տոկոսն էր արվում անկանխիկ եղանակով, այս պահի դրությամբ 17,5 տոկոսն արդեն իրականացվում է անկանխիկ։ Ընդհանուր վճարային քարտերով իրականացված անկանխիկ վճարումների հետ կապված մի թիվ նշեմ․ Հայաստանյան բանկերի կողմից թողարկված քարտերի միջոցով անկանխիկ վճարումները անցած տարվա ընթացքում կազմել են ավելի քան 1,3 տրիլիոն դրամ, որը նախորդ տարվա նույն ցուցանիշի համեմատ 58 տոկոսով ավելի է: Այսինքն՝ անկանխիկ գործառնությունները, որոնք իրականացվել են հայկական բանկերի կողմից թողարկված քարտերով, մոտավորապես 60 տոկոս աճել են»։
11:46 11.07.2025
Քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցերՀուլիսի 11-ին պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին ու պաշտպանության հարցերով նորանշանակ կցորդ, գնդապետ Մեթյու Քրոուին։ ՀՀ պաշտպանական գերատեսչության ղեկավարը շնորհավորել է գնդապետ Մեթյու Քրոուին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով արդյունավետ գործունեություն: Հանդիպման ընթացքում քննարկվել են պաշտպանության բնագավառում ՀՀ և ԱՄՆ միջև համագործակցության ընթացքին ու զարգացման հեռանկարներին վերաբերող հարցեր: […] ...
11:40 11.07.2025
ԱՄՆ-ն օգոստոսի 1-ից 35% մաքսատուրք կսահմանի Կանադայից ապրանքների ներմուծման վրա․ ԹրամփԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է ուղարկել Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ տեղեկացնելով նրան օգոստոսի 1-ից Կանադայից ներմուծվող ապրանքների վրա ներմուծման մաքսատուրքեր մտցնելու մասին: Նա նամակը հրապարակել է Truth Social-ի իր էջում: «Օգոստոսի 1-ից Միացյալ Նահանգները 35% մաքսատուրք կսահմանի Միացյալ Նահանգներ առաքվող կանադական ապրանքների վրա՝ արդյունաբերական մաքսատուրքերից անկախ», – ասվում է նամակում: Թրամփը որպես իր որոշման […] ...
11:28 11.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 11-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 446 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 450 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4.91 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.97 դրամ: ...
11:14 11.07.2025
Բիչախչյանի շքեղ գոլը հաղթանակ է բերել «Լեգիային»․ ԵԼՎարշավայի «Լեգիան» Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Վահան Բիչախչյանի շքեղ գոլի շնորհիվ հաղթել է ղազախական «Ակտոբեին»։ ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի որակավորման առաջին փուլի առաջին խաղը կայացել է Լեհաստանում: Բիչախչյանը 25-րդ րոպեին մոտ 20 մետրից կատարած հուժկու հարվածով գրավել է մրցակցի դարպասը: Պատասխան խաղը տեղի կունենա հուլիսի 17-ին Ղազախստանում։ ...
11:08 11.07.2025
«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանը կալանավորվել է«Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրեն Վաղինակ Ղազարյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում` առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքով: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՔԿ նախագահի մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը։ ««Պիցցա Տաշիր» ՍՊԸ տնօրենի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 290-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական […] ...
11:00 11.07.2025
Նեթանյահուն հույս ունի շուտով խաղաղություն հաստատել արաբական մի շարք երկրների հետԻսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ակնկալում է, որ հրեական պետությունը մոտ ապագայում խաղաղության համաձայնագրեր կստորագրի մի շարք արաբական երկրների հետ։ «Մեր արաբ հարևանները թեթևացած շունչ քաշեցին Իրանի դեմ ռազմական գործողության կապակցությամբ։ Մենք արդեն հաշտություն ենք կնքել նրանցից մի քանիսի հետ, և շուտով խաղաղություն կկնքեն նրանցից մի քանիսի հետ», – ասել է նա Newsmax-ին տված հարցազրույցում։ Իսրայելի […] ...