20:11 30.03.2023
Արդարադատության միջազգային դատարանը գտել է, որ ԱՄՆ-ը խախտել է միջազգային իրավունքը՝ սառեցնելով Իրանի մի շարք ակտիվներ և պարտավորեցրել է փոխհատուցում վճարել։ Համապատասխան որոշումը հինգշաբթի օրը նիստում հրապարակել է դատարանի փոխնախագահ Կիրիլ Գևորգյանը։
Ընթերցելով դատավճիռը նա նշել է, որ դատավորները եկել են այն եզրակացության, որ ԱՄՆ-ը խախտել է Իրանի հետ 1955 թվականի «Բարեկամության, տնտեսական հարաբերությունների և հյուպատոսական իրավունքների մասին» պայմանագրի մի շարք կետերով ստանձնած պարտավորությունները։ Սա նկատի ունենալով, ԱՄՆ-ը «պարտավոր է Իրանին փոխհատուցում վճարել այս որոշման հրապարակման օրվանից 24 ամսվա ընթացքում»,- ընդգծել է Գևորգյանը։ «Հարցը կարող է կարգավորել դատարանը՝ կողմերից յուրաքանչյուրի պահանջով»,- հավելել է նա։
Փոխհատուցումն ընդգրկում է իրանական որոշ ընկերությունների ակտիվները, բայց ոչ Իրանի Կենտրոնական բանկի սառեցված միջոցները , որոնք կազմում են ավելի քան 1,57 միլիարդ դոլար, այս հարցի առնչությամբ դատարանը վճռել է, որ այն չունի իրավասություն։
2016 թվականի ապրիլի 20-ին ԱՄՆ Գերագույն դատարանը, մերժելով Իրանի բողոքը, ուժի մեջ թողեց ԱՄՆ ստորին դատարանի որոշումը՝ 2 միլիարդ դոլարի չափով փոխհատուցում վճարելու 1983 թվականին Բեյրութում ամերիկյան զորանոցի ռմբակոծության ժամանակ զոհված ամերիկացի ծովայինների հարազատներին։
Ամերիկյան կողմի տվյալներով՝ հարձակումն իրականացրել են լիբանանյան շիա «Հեզբոլլահ» շարժման զինյալները՝ Իրանի պաշտոնյաների ակտիվ աջակցությամբ։ Ըստ այդմ, փոխհատուցման վճարումն առաջարկվել է կատարել իրանական կենտրոնական բանկի՝ Citibank-ում պահվող ակտիվների և ԱՄՆ-ում գործող այլ իրանական ընկերությունների հաշվին։ Այդ ժամանակից ի վեր միջոցները սառեցվել են։
Ի պատասխան՝ 2016 թվականի հունիսի 14-ին Իրանը գործ է հարուցել Արդարադատության միջազգային դատարանում՝ պահանջելով վերադարձնել ակտիվների հասանելիությունը և զերծ մնալ Թեհրանի նկատմամբ ոչ բարեկամական քայլերից։
23:59 08.06.2025
Ալկարասը և Սիններն անցկացրել են Ռոլան Գարոսի ամենաերկար եզրափակիչըՖրանսիայի բաց առաջնության եզրափակիչը իսպանացի Կառլոս Ալկարասի և իտալացի Յաննիկ Սինների միջև դարձավ մրցաշարի պատմության մեջ ամենաերկարը։ Եզրափակչում Ալկարասը հաղթեց Սիններին 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 7:6 (10:2) հաշվով։ Խաղը տևեց 5 ժամ 29 րոպե։ Մրցաշարի նախորդ ռեկորդը սահմանվել էր 1982 թվականին, երբ շվեդ Մաթս Վիլանդերի և արգենտինացի Գիլյերմո Վիլասի միջև եզրափակիչ խաղը տևեց […] ...
23:51 08.06.2025
Գրենլանդիայի սառցադաշտային ակոսները և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառությունը«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը հոդված է հրապարակել Գրենլանդիայի սառցադաշտային ակոսների և Ատլատյան օվկիանոսի ջրի շրջանառության մասին: Ատլանտյան օվկիանոսի ջրի շրջանառության շնորհիվ տաք ջրերը տեղափոխվում են դեպի Հյուսիսային բևեռային շրջաններ, իսկ սառը և խիտ ջրերը՝ դեպի արևադարձային լայնություններ: Գրենլանդիայի ափամերձ տարածքները կարևորագույն վայրեր են, որոնք ազդում են ջրի և սննդանյութերի շրջանառության վրա: Գրենլանդիայի ափի մայրցամաքային […] ...
23:40 08.06.2025
Հեծանվի սիրահարները Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի ԷջմիածինՀեծանվի համաշխարհային օրվա շրջանակում հեծանվի սիրահարներն այսօր Հանրապետության հրապարակից իրականացրել են հեծանվաշքերթ դեպի Էջմիածին։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Նպատակն էր խթանել առողջ կենսակերպի տարածումը, ինչպես նաև ընդգծել հեծանվի՝ որպես էկոլոգիապես մաքուր և ժամանակակից փոխադրամիջոցի դերը։ Միջոցառումը կազմակերպվել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, Վաղարշապատի համայնքապետարանի, ինչպես նաև Հեծանվորդների և սիրողական հեծանվասպորտի […] ...
23:27 08.06.2025
Կրակոցներ՝ Կոտայքի մարզում․ հրազենային վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել մի քաղաքացի․ կա ևս 2 վիրավորՀունիսի 8-ին, վիճաբանություն, ծեծկռտուք և կրակոցներ են տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 21։30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում, նույն վարչության Կոտայքի մարզային քրեական վարչությունում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ «Աբովյան» բժշկական կենտրոն հրազենային վնասվածքներով ծայրահեղ ծանր ախտորոշմամբ քաղաքացի է տեղափոխվել։ Ինչպես հայտնում է shamsyan.com-ը, հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները, […] ...
23:13 08.06.2025
Կառլոս Ալկարասը՝ Ռոլան Գարոսի կրկնակի չեմպիոնԻսպանացի թենիսիստ Կառլոս Ալկարասը հաղթել է Ֆրանսիայի բաց առաջնությունում («Ռոլան Գարոս»): Մրցաշարն անցկացվել է Փարիզում։ Եզրափակիչ խաղում նա հաղթել աշխարհի առաջին ռակետ Յաննիկ Սիններին, որը ներկայացնում է Իտալիան: Խաղն ավարտվել է 4:6, 6:7 (4:7), 6:4, 7:6 (7:3), 6:7 (10:2) հաշվով: Ալկարասը արդեն հինգ Մեծ սաղավարտի մրցաշարերի հաղթող է: Իսպանացին նախկինում հաղթել է ԱՄՆ բաց առաջնությունում […] ...
22:59 08.06.2025
Բարնաուլի մի շարք ճանապարհներին երթևեկությունը սահմանափակվել է հեղեղների պատճառովԲարնաուլում ուժեղ անձրևների պատճառով մի քանի մայրուղիներ հեղեղվել են, իսկ մի շարք հատվածներում երթևեկությունը ժամանակավորապես սահմանափակվել է։ Այս մասին հաղորդվել է քաղաքապետարանի պաշտոնական Telegram ալիքում։ Նշվում է, որ ուժեղ անձրևը ուղեկցվել է մեծ թվով կայծակներով և որոտներով։ Քաղաքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակում, որոնցում երևում է, թե ինչպես են մեքենաներն անցնում ջրի միջով: Ջուրը […] ...