Եվրոգոտում գնաճը դանդաղում է. Financial Times – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    385.68
  • RUBLE
    4.92
  • 444.38
WEATHER
+17.09 oC

Եվրոգոտում գնաճը դանդաղում է. Financial Times

12:17 01.04.2023

Էներգակիրների գների աճի տեմպերն դանդաղել են՝ մարտին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ նվազել են 0,9 տոկոսով։
Եվրոգոտու 20 երկրներում տարեկան գնաճը մարտին դանդաղել է՝ հասնելով 6,9 տոկոսի։ Այս մասին են վկայում Եվրոստատ եվրոպական վիճակագրական գործակալության նախնական տվյալները, որոնք հրապարակվել են Twitter-ում ուրբաթ՝ մարտի 31-ին։

Երկու երկրները, որտեղ գնաճը չի նվազել, եղել են Սլովենիան (աճել է), և Մալթան (մնացել է կայուն):

Ըստ Financial Times-ի՝ գնաճի դանդաղումը պայմանավորված է էներգակիրների գների կտրուկ անկմամբ՝ նախորդ տարվա նույն ամսվա համեմատ։

Միևնույն ժամանակ, հիմնական գնաճը, որը բացառում է էներգիայի և սննդի արժեքը, ընդհակառակը, եվրոգոտում հասել է ևս մեկ ռեկորդային բարձր մակարդակի և մարտին կազմել 5,7 տոկոս (փետրվարին՝ 5,6), նշում է FT-ն։

Financial Times-ը, վկայակոչելով տնտեսագետներին, զգուշացնում է, որ պարենային ապրանքներն ու ծառայությունները կշարունակեն թանկանալ։

Պարենային ապրանքների գներն արդեն աճել են 15%-ից մինչև 15,4%, ծառայությունների ոլորտում գնաճը 4,8%-ից հասել է 5%-ի։ Հզոր բազան էլ ավելի կբարձրացնի Եվրոպական կենտրոնական բանկի կողմից փոխառությունների արժեքը՝ թիրախավորելով 2% գնաճը, նշվում է վերլուծությունում:

Ինչպես նշում է հրատարակությունը, գնաճի ամենացածր ցուցանիշները գրանցվել են Լյուքսեմբուրգում (3 տոկոս), Իսպանիայում (3,1 տոկոս) և Նիդեռլանդներում (4,5 տոկոս): Ամենից շատ գներն աճել են Լատվիայում (17,3%), Էստոնիայում (15,6%) և Լիտվայում (15,2%)։

Հրատարակության կողմից հարցված վերլուծաբանների կարծիքով՝ շուկայում տիրող իրավիճակը հիմքեր կստեղծի Եվրոպական կենտրոնական բանկի (ԵԿԲ) կողմից տոկոսադրույքների հետագա բարձրացման համար, որը ձգտում է երկու տոկոս հիմնական գնաճի։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

08:20 23.06.2025

Իսրայելի բանակը գրանցել է Իրանից հրթիռի արձակում

Իսրայելի պաշտպանության ուժերը (IDF) գրանցել են Իրանի տարածքից հրթիռների արձակում։ «Որոշ ժամանակ առաջ Իսրայելի պաշտպանության ուժերը գրանցել են Իրանից Իսրայելի պետության տարածքի ուղղությամբ հրթիռների արձակում: Պաշտպանության համակարգերը աշխատում են սպառնալիքը կասեցնելու ուղղությամբ», – հայտնել է բանակի մամուլի ծառայությունը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իսրայելի մի քանի շրջաններում հրթիռներ հայտնաբերելուց հետո ազդանշաններ են հնչեցվել։ Բնակչությանը կոչ […] ...

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

08:10 23.06.2025

Փրկարարները ծառերը հեռացրել են ճանապարհահատվածից

Հունիսի 22-ին, ժամը 21:31-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Օհանովի փողոցի թիվ 20 շենքի բակում քամու հետևանքով ծառը շրջվել է և փակել ավտոճանապարհը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։ Փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել […] ...

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

08:00 23.06.2025

ՃՏՊ Սիսիան-Գորիս ավտոճանապարհին․ կա զոհ

Հունիսի 23-ին, ժամը 00։28-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շինուհայր գյուղի խաչմերուկ չհասած տեղի է ունեցել ՃՏՊ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Սիսիան-Գորիս ավտոճանապարհի 19-րդ կմ-ին բախվել են «Ford» և «GAZ-53» մակնիշների ավտոմեքենաները։ […] ...

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

23:59 22.06.2025

ՀՀ օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել

ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն ՊՈԱԿ-ի կողմից 24/7 ռեժիմով շարունակվում են պետական նշանակության հիդրոօդերևութաբանական աշխատանքների կատարումը՝ այդ թվում ֆոնային գամմա-ճառագայթման դոզայի հզորության ամենօրյա չափումները, համաձայն ՀՀ կառավարության 30․05․2024թ․ 826-Լ որոշման պահանջների։ Հունիսի 21-22-ին օդերևութաբանական կայաններում գամմա-ֆոնի դիտված արժեքների փոփոխություններ չեն դիտվել և գտնվել են 14-20 միկրոռենտգեն/ժամ տիրույթում։ ...

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

23:44 22.06.2025

«Մանչեսթեր Սիթին» տուգանվել է շուրջ 2 միլիոն ֆունտ ստերլինգով

Անգլիական Պրեմիեր լիգան տուգանել է «Մանչեսթեր Սիթիին» հանդիպումները ժամանակին սկսելու և վերսկսելու պարտավորության վերաբերյալ մրցաշարի ընթացակարգը խախտելու բազմաթիվ դեպքերի պատճառով։ Անցած առաջնությունում «Մանչեսթեր Սիթին» այդ կանոնը խախտել է 9 անգամ և ստիպված կլինի վճարել 2,09 միլիոն ֆունտ ստերլինգ տուգանք։ հատկանշական է, որ մանչեսթերյան ակումբը չի վիճարկել տուգանքը և ընդունել է մեղավորությունը։ Պրեմիեր լիգան հիշեցնում է, […] ...

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

23:29 22.06.2025

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը

Հունիսի 22-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց Կաթողիկե Սուրբ Էջմիածնի տոնը: Այն Սուրբ Գրիգոր Լուսավորչի տեսիլքով Կաթողիկե Սուրբ Էջմիածնի հիմնադրման տոն է։ Բերկրառատ օրվա առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ և Անմահ Պատարագ։ Պատարագիչն էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիցագույն միաբաններից Գերաշնորհ Տ ․ Հայկազուն […] ...

BACK_TO_TOP