Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժել է 19 մարդ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 05 2024
  • $
    387.92
  • RUBLE
    4.26
  • 417.83
WEATHER
+17.09 oC

Սանկտ Պետերբուրգի սրճարաններից մեկում տեղի ունեցած պայթյունից տուժել է 19 մարդ

22:10 02.04.2023

Սանկտ Պետերբուրգի սրճարանում տեղի ունեցած պայթյունից հետո, որտեղ զոհվել է ռազմական թղթակից Վլադլեն Թատարսկին, տուժածների թիվը հասել է 19-ի, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Սանկտ Պետերբուրգում կիրակի օրը պայթյուն էր որոտացել սրճարաններից մեկում, մեկ մարդ մահացել էր՝ ռազմական թղթակից Վլադլեն Թատարսկին։ ՌԴ ՆԳՆ տվյալներով՝ ևս 16 մարդ վիրավորվել է։ Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը, պայթուցիկ սարքը, ենթադրաբար, բերել է երեկոյի այցելուներից մեկը, տուփի մեջ կար արձանիկ՝ նվեր Թաթարսկուն։

Վերջին տվյալներով՝ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, զոհերի թվի մասին տեղեկությունը ճշտվում է:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ֆրանսիայի դեսպանը այցելել է ՌԴ ԱԳՆ

16:16 06.05.2024

Ֆրանսիայի դեսպանը այցելել է ՌԴ ԱԳՆ

Ռուսաստանում Ֆրանսիայի դեսպան Պիեռ Լևին երկուշաբթի այցելել է ՌԴ ԱԳՆ, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ի թղթակիցը։ Ֆրանսիացի դիվանագետը հրաժարվել է պատասխանել լրագրողների հարցերին։ Ավելի վաղ Ռուսաստանի Դաշնությունում Մեծ Բրիտանիայի դեսպանն էր կանչվել ՌԴ ԱԳՆ, նա մոտ 30 րոպե անցկացրել է նախարարությունում և չի պատասխանել լրատվամիջոցների հարցերին։ ...

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

16:12 06.05.2024

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Չուկոտկայում 5,5 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել, հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 11.11-ին՝ Էգվեկինոտ գյուղից 169 կիլոմետր դեպի հյուսիս։ Երկրաշարժի օջախը գտնվել է 10 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ ...

Լեհաստանը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

15:27 06.05.2024

Լեհաստանը մտադիր չէ զորքեր ուղարկել Ուկրաինա

Լեհաստանը չի պատրաստվում զորքեր ուղարկել Ուկրաինա։ Այս մասին հայտարարել է հանրապետության ազգային պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը։ «Լեհաստանը չի պատրաստվում և չի ուղարկի լեհական զորքեր Ուկրաինա», – նշել է նա TVP Info-ով հեռարձակված մամուլի ասուլիսում։ ...

Բելգորոդի շրջանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թվում կան երեխաներ

14:48 06.05.2024

Բելգորոդի շրջանի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով տուժածների թվում կան երեխաներ

Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով տուժածների թիվը հասել է 42-ի, նրանցից երեքը երեխաներ են։ Այս մասին հայտարարել է ՌԴ առողջապահության նախարարի օգնական Ալեքսեյ Կուզնեցովը։ «Ըստ օպերատիվ տվյալների՝ Բելգորոդի շրջանում անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ ուկրաինացի ազգայնականների հարձակման հետևանքով տուժել է 42 մարդ, այդ թվում՝ երեք երեխա»,- ասել է Կուզնեցովը։ ...

Սի Ծինփինը ԵՄ-ին կոչ է արել խորացնել ռազմավարական համագործակցությունը Չինաստանի հետ

14:04 06.05.2024

Սի Ծինփինը ԵՄ-ին կոչ է արել խորացնել ռազմավարական համագործակցությունը Չինաստանի հետ

Չինաստանը և ԵՄ-ն պետք է խորացնեն ռազմավարական համագործակցությունը և ամրապնդեն փոխադարձ վստահությունը, հայտարարել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եռակողմ հանդիպման ժամանակ։ «Չինաստանը և ԵՄ-ն պետք է հաստատակամորեն հավատարիմ մնան գործընկերության դիրքորոշմանը, երկխոսությանը և համագործակցությանը, խորացնեն ռազմավարական համագործակցությունը, խթանեն ռազմավարական փոխադարձ վստահությունը», – Չինաստանի […] ...

Բելգիան ԵՄ խորհրդին առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

13:59 06.05.2024

Բելգիան ԵՄ խորհրդին առաջարկել է պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ

Բելգիան, որը նախագահում է ԵՄ Խորհրդում մինչև հունիսի վերջը, առաջարկել է առևտրային պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ, Le Soir թերթին տված հարցազրույցում ասել է Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոոն։ «Բելգիայի կառավարությունը մի քանի շաբաթ առաջ որոշեց, որ անհրաժեշտ է առևտրային պատժամիջոցներ սահմանել Իսրայելի դեմ։ Բայց եթե Բելգիան ինքը կիրառի այդ պատժամիջոցները, ապա ապա առեւտրային ուղիները պարզապես […] ...

BACK_TO_TOP