22:59 03.04.2023
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը երկուշաբթի ստացել է թուրքական արտադրության առաջին TOGG էլեկտրամեքենան:
«Այսօր մենք ականատես եղանք մեր ժողովրդի 60-ամյա երազանքի իրականացմանը։ TOGG-ը ռեկորդներ է սահմանել՝ սա մեր առաջին սեփական մեքենան է»,– հայտարարել է Էրդողանը առաջին էլեկտրամեքենայի՝ հավաքման գծից դուրս գալու արարողության ժամանակ։
Էրդողանը կնոջ՝ Էմինեի հետ, ընտրել է կարմիր և կապույտ գույնի երկու ավտոմեքենա։ Նրանք նստել են կարմիր գույնի մեքենայի մեջ, բայց նախագահի խոսքով՝ ինքը կապույտ գույնի մեքենա կվարի։
Մեքենաների մասին հայտնի է հետևյալը. չորս ուղևորով «Սեդանը» 4,8 վայրկյանում մինչև 100 կմ/ժ արագություն է զարգացնում:
Առաջին TOGG էլեկտրական մեքենաները հասանելի կլինեն մինչև 2023 թվականի առաջին եռամսյակի ավարտը: Հաջորդ տարվա փետրվարին հայտնի կդառնա դրանց գինը։ Ենթադրվում է, որ այն կգտնվի 43-54 հազար ԱՄՆ դոլարի սահմաններում։ Առաջին մեկուկես տարին գործարանը կաշխատի բացառապես ներքին շուկայի համար, այնուհետև կսկսի արտահանումը Գերմանիա և Ֆրանսիա։
18:24 25.07.2025
Վարդավառի օրը ՆԳՆ ծառայությունները կիրականացնեն ուժեղացված հսկողություն հանրապետության ամբողջ տարածքումՀուլիսի 27-ին Վարդավառ է։ Վաղ առավոտից, հանրապետության ողջ տարածքում, և հատկապես Սևանի ավազանում ՆԳ նախարարության ծառայություններն անցնելու են ուժեղացված հսկողության՝ դեպքերի և պատահարների բացառման նմապատակով։ ՆԳՆ ոստիկանության զորքերի, քրեական ոստիկանության, պարեկային ծառայության, համայնքային ոստիկանության ծառայողները ավտոճանապարհներին ու հանգստյան վայրերում իրականացնելու են ուժեղացված ծառայություն։ Փրկարար ծառայության ու Ջրային պարեկային ծառայության ուժերը Սևանա լճում ևս իրականացնելու են […] ...
18:18 25.07.2025
Գեորգի Հարությունյանը նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերումԿոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում «Պուշկաշ Ակադեմիան» մրցակցի դաշտում 2-3 հաշվով պարտվել է Լիմասոլի «Արիսին»։ Հունգարական ակումբի մեկնարկային կազմում էր Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Գեորգի Հարությունյանը, որը փոխարինվել է 72-րդ րոպեին։ Նա նորամուտն է նշել եվրագավաթային մրցաշարերում։ Դիմակայության պատասխան հանդիպումը կկայանա հուլիսի 31-ին։ ...
18:12 25.07.2025
62-ամյա տղամարդը կանեփ էր աճեցնում և թմրամիջոց օգտագործումՀամայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություններ էին ստացել, որ Արմավիր քաղաքի 62-ամյա բնակիչը տնամերձ հողամասում կանեփ է աճեցնում, ինչպես նաև պահում է կանեփից պատրաստված թմրամիջոց: Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ նրա տնամերձ հողամասում և բակում հայտնաբերվել են մարիխուանայի նմանվող զանգվածներ զանգվածներ: Արմավիրցի 62-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր: Կատարվում է […] ...
18:06 25.07.2025
Նախագահ Վահագն Խաչատուրյանը ելույթ է ունեցել «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակումՀանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը «Սևան ստարտափ համաժողով 2025»-ի շրջանակում մասնակցել է ԲՏԱ նախարարության նախաձեռնած «Կառավարության օր» միջոցառմանը և հանդես է եկել «Նորարարական կառավարում. ապագայի լուծումները» խորագրով ծրագրային ելույթով: Միջոցառմանը ներկա էին կառավարության անդամներ և ՀՀ-ում հավատարմագրված մի շարք դիվանագիտական հաստատությունների ներկայացուցիչներ։ Իր ելույթում նախագահը նշել է. որ առաջին անգամ Սևան սրտարտափ համաժողովի կազմակերպիչների հետ առիթ […] ...
17:54 25.07.2025
Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող․ Լապորտան՝ Ռեշֆորդի մասին«Բարսելոնայի» նախագահ Ժոան Լապորտան խոսել է անգլիացի հարձակվող Մարկուս Ռեշֆորդի՝ «Մանչեսթեր Յունայթեդից» կատալոնական ակումբ վարձակալությամբ տեղափոխվելու մասին։ Այս մասին հայտնում է Goal-ը: «Մենք շատ ուրախ ենք, որ մեզ միանում է ամենաբարձր մակարդակի խաղացող՝ հիանալի տարիքում, անհավանական մոտիվացիայով։ Ես տեսել եմ, թե նա որքան ուրախ է «Բարսելոնա» տեղափոխվելու համար։ Նրա առաքինություններից մեկն անկեղծությունն է. նա երազում […] ...