12:08 04.04.2023
Ասիական զարգացման բանկն (ԱԶԲ) այս տարի կանխատեսում է առավել արագ աճ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող տնտեսությունների համար, ինչը պայմանավորված է համավարակի սահմանափակումների շարունակական թուլացման արդյունքում սպառման, զբոսաշրջության և ներդրումների խթանմամբ։ Իր զրոյական ՔՈՎԻԴ ռազմավարությունից հեռանալուց հետո՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության (ՉԺՀ) վերաբացումը դարձել է այն հիմնական գործոնը, որը գունեղություն է հաղորդում այս տարածաշրջանի աճի հեռանկարներին։
Ըստ այսօր լույս տեսած 2023 թվականի ապրիլի Ասիական զարգացման հեռանկարների (ԱԶՀ)՝ կանխատեսվում է, որ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի տնտեսությունները այս և հաջորդ տարի կունենան 4.8% աճ՝ արձանագրելով բարելավում 2022 թվականի 4.2% աճի տեմպի նկատմամբ։ Ակնկալվում է, որ զարգացող Ասիան, առանց ՉԶՀ-ի, այս տարի կունենա 4.6%, իսկ 2024 թվականին՝ 5.1% աճ։ Միևնույն ժամանակ կանխատեսվում է, որ տարածաշրջանում գնաճն աստիճանաբար կթուլանա՝ ձգտելով մինչ համավարակը եղած մակարդակը, չնայած այն զգալի վարիացիային, որ առկա են տարբեր տնտեսություններում։
Բարելավված սպառումը և ներդրումները խթանում են բազմաթիվ տարածաշրջանային տնտեսությունների վերականգնմանը՝ փոխհատուցելով սննդամթերքի և էներգիայի աճող գների ազդեցությունները, որոնք առաջացել են Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման և այլ համաշխարհային խոչընդոտող գործոնների արդյունքում։ Զբոսաշրջությունը և փոխանցումներն արձանագրում են վերընթաց միտումներ՝ համավարակի սահմանափակումների հետագա թուլացման արդյունքում։ Զբոսաշրջությունից կախում ունեցող բազմաթիվ տնտեսություններում այցելուների ժամանումները կայունորեն բարելավվում են նախահամավարակային մակարդակների ուղղությամբ։
Այնուհանդերձ, հեռանկարների նկատմամբ ռիսկերը պահպանվում են։ Ուկրաինա Ռուսաստանի ձգձգվող կամ էսկալացվող ներխուժումը կարող է թեժացնել ապրանքների գների և համաշխարհային գնաճի նորովի շեշտակի բարձրացումը և դրդել հետագա դրամավարկային կոշտացման։ Կոշտացվող համաշխարհային ֆինանսական պայմանները՝ վերջին տասնամյակում և համավարակի ընթացքում պարտքի ավելացման հետ մեկտեղ, մեծացրել են ֆինանսական կայունության ռիսկերը, ինչի մասին վկայում է բանկային հատվածի վերջին խառնաշփոթը Միացյալ Նահանգներում և Եվրոպայում։ Այս ռիսկերը պետք է ուշադիր կերպով մշտադիտարկել և պրոակտիվորեն հասցեագրել՝ համաձայն 2023 թվականի ապրիլի ԱԶՀ-ի։
«Ասիայում և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում հեռանկարներն է՛լ ավելի հուսադրող են տնտեսությունների համար, և վերջիններս տրամադրված են ուժեղ վերականգնման, երբ վերադառնանք դեպի համավարակին հաջորդող նորմալացմանը», – ասել է ԱԶԲ-ի գլխավոր տնտեսագետ Ալբերտ Փարկը։ «Մարդիկ սկսել են նորից ճանապարհորդել հանգստի և աշխատանքի նպատակով, իսկ տնտեսական գործունեությունը թափ է հավաքում։ Քանի որ շատ մարտահրավերներ պահպանվում են, այս տարածաշրջանի կառավարությունները չպետք է շեղվեն այն քաղաքականություններց, որոնք աջակցում են առավել ուժեղ համագործակցությանը և ինտեգրացիային՝ առևտրի, ներդրումների, արդյունավետության և դիմակայունության խթանման նպատակով»։
Նախորդ տարվա դեկտեմբերի զրոյական ՔՈՎԻԴ ռազմավաության չեղարկումով ակնկալվում է, որ ՉԺՀ-ի տնտեսությունն այս տարի կարձանանագրի 5.0%, իսկ 2024 թվականին՝ 4.5% աճ, 2022 թվականի 3.0% աճի համեմատ։ Միևնույն ժամանակ, կանխատեսվում է, որ Հնդկաստանն այս տարի կգրանցի 6.4%-ով, իսկ հաջորդ տարի 6.7%-ով ընդլայնում՝ պայմանավորված ներքին առողջ պահանջարկով։
Զբոսաշրջության ոլորտի ուժեղ կատարողականը և կայուն ներքին պահանջարկը խթանում են Հարավ-Արևելյան Ասիայի, մասնավորապես՝ Ինդոնեզիայի, Ֆիլիպինների և Վիետնամի տնտեսությունները՝ ընթացիկ տարում այս ենթատարածաշրջանի 4.7%-ով, իսկ 2024 թվականին՝ 5.0%-ով աճի կանխատեսումով։ Կովկասի և Կենտրոնական Ասիայի տնտեսությունները նույնպես կարող են ակնկալել կայուն աճ՝ ընթացիկ տարում այս ենթատարածաշրջանի 4.4%-ով, իսկ 2024 թվականին՝ 4.6%-ով ընդլայնման կանխատեսումով։ Շարունակվող վերաբացումը և զբոսաշրջության վերականգնումն աջակցում են Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի աճին, որտեղ ընդլայնումն այս տարի հավանականորեն կհասնի 3.3%-ի, ինչը կնախորդի 2024 թվականի մինչև 2.8% նվազմանը։
Տարածաշրջանային գնաճը կդանդաղի՝ նախորդ տարում 4.4%-ի հասնելուց հետո 2023 թվականին արձնագրելով 4.2%, իսկ 2024 թվականին՝ 3.3%։ Ակնկալվում է, որ մատակարարման շղթայի ճնշումների թուլացումը, կոշտացվող դրամավարկային պայմանները և դեռևս բարձրացող ապրանքների գների նվազումը կձևավորեն զարգացող Ասիայի գնաճային հեռանկարները։
Հայաստանում տնտեսական աճն ավելի քան կրկնապատկվել է՝ 2021 թվականի 5.7%-ից 2022 թվականին հասնելով 12.6%-ի, հիմնականում պայմանավորված աշխուժացող պահանջարկով և աճող ներդրումներով, ինչն արտացոլվել է Ռուսաստանից մարդկանց և կապիտալի մեծ ներհոսքով։ Կանխատեսվում է, որ աճը կդանդաղի 2023 թվականին հասնելով 6.5%-ի, իսկ 2024 թվականին 5.5%-ի՝ կախված ներքին և արտաքին պահանջարկից։ Ըստ կանխատեսման գնաճը կդանդաղի՝ 2023 թվականին հասնելով մինչև 7.0%-ի, ինչը կշարունակվի՝ 2024 թվականին հասնելով 6.2%-ի։
Զեկույցը ցույց է տալիս, որ կրթության հզորացումն էական նշանակություն ունի Հայաստանի ներառական և կայուն աճի համար։ Երկրին պետք են այնպիսի կրթական չափորոշիչներ, որոնք կբավարարեն բարձրագույն և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների և աշխատանքային շուկայի պահանջները։ Զեկույցում ընդգծվում է, որ ներդրումները դպրոցների ենթակառուցվածքներում և ուսումնառության համար նախատեսվող ֆիզիկական պայմաններում նույնպես կարևոր են հասանելիությունը և որակը բարելավելու համար, ինչի համար պահանջում է կապիտալ ծախսերի ավելացում՝ երկրի ողջ տարածքում երկրաշարժադիմացկուն դպրոցներ կառուցելու համար։
ԱԶԲ-ը հանձնառու է իրականություն դարձնել բարգավաճ, ներառական, դիմակայուն և կայուն Ասիա և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանը, միևնույն ժամանակ չդադարեցնելով ծայրահեղ աղքատության վերացմանն ուղղված սեփական ջանքերը: Հիմնադրվելով 1966 թվականին, այն ունի 68 անդամ երկրներ, որոնցից 49-ը՝ այդ տարածաշրջանից։
21:46 18.08.2025
ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի ԲաքունՌուսաստանի Զինուժը ուժգին հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող Արդրեջանին պատկարող նավթային ենթակառուցվածքի վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլլարների վնաս հասցնելով Բաքվին: Ալիևի վարչակազմում դա ընդունել են՝ որպես իրենց ուղված ուղիղ մարտահրավեր: Կոնկրետ ինչի՞ն են հարվածել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օդեսայի մարզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ուներ մի մեծ նավթաբազա և ահա հենց այդ նավթաբազան […] ...
21:36 18.08.2025
Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ ենՕգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...
21:25 18.08.2025
Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներիցՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:16 18.08.2025
Հայտնաբերվել են մեծ քանակությամբ հրազեններ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումըՔրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում հուլիսի սկզբին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ չորս երևանցի ապօրինի կերպով զբաղվում են զենք-զինամթերքի առքուվաճառքով: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Երևանի քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելիս պարզեցին անձանց ինքնությունը, ճշտեցին նրանց բնակության վայրերը, ընկերական կապերը, նաև այն հավաքատեղիները, որտեղ, հնարավոր է, զբաղվում էին զենք-զինամթերքի նորոգմամբ, ձևափոխմամբ և […] ...
21:07 18.08.2025
Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացու փ. 9 հասցե, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Լեոյի փ. […] ...
20:58 18.08.2025
Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակՕգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Ինչպես […] ...