17:16 04.04.2023
Երևանի ավագանու արտահերթ նիստի օրակարգում ներկայացված միակ հարցը վերաբերում էր գույքի նվիրատվության մասին նախագծին, այն է՝ 87 «Ման» և 150 «Ժոնկթոնգ» մակնիշի ավտոբուսները նվիրատվությամբ հանձնել Երևանի «Ավտոբուս» ՓԲ ընկերությանը:
Նոր ավտոբուսների առաջին խմբաքանակը գիծ կմտնի ապրիլի 15-ից, նշել է Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Լևոն Հովհաննիսյանը:
Պատասխանելով ավագանու անդամների հարցերին՝ նա նշել է նաև, որ 4 տարվա ընթացքում ձեռք է բերվել 548 նոր ավտոբուս, ճանապարհին են նաև պատվիրված 15 նոր տրոլեյբուսները:
Քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանն էլ հավելել է, որ մեկ ամսից կփորձարկվի միասնական տոմսային համակարգի ներդրման ծրագիրը, և մինչև տարեվերջ կփորձեն այն գործարկել ամբողջությամբ: 1.5 տարվա ընթացքում Երևանը կունենա ավտոբուսների առանձնացված գծեր, կստեղծվի միասնական կառավարման կենտրոն: Ավինյանի վստահեցմամբ՝ 250 չինական հիգեր ավտոբուսներն էլ կփոխարինվեն նոր էլեկտրոավտոբուսներով և կդիտարկվեն շարժակազմի համալրման նոր նախագծեր ևս:
Ավագանու անդամներն իրենց ելույթներում նշել են, որ կցանկանան ուշադրություն դարձվի նաև այն հանգամանքին, որ երեկոյան ժամերին ևս տրանսպորտն աշխատի կանոնավոր կերպով: Սիփան Ասատրյանն էլ նկատել է, որ վերջապես նոր ավտոբուսները հարմարավետ ու մատչելի են լինելու նաև հաշմանդամություն ունեցողների համար, քանի որ խնդիրը տարիներ շարունակ չլուծված է, մնում է, ըստ Ասատրյանի, փոխվի նաև որոշ վարորդների վերաբերմունքը:
Մանրամասները՝ ռեպորտաժում:
16:19 08.07.2025
Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը բավարարվեցԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդագիրը՝ պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին, բավարարվեց: Այս մասին հայտնում են Գլխավոր դատախազությունից։ ...
16:14 08.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավարի հետ քննարկել է Հարավային Կովկասում տիրող իրավիճակըՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ Գլխավոր քարտուղարի աշխատակազմի ղեկավար Էրլ Քորթնի Ռեթրիի հետ։ Հանդիպմանը մտքեր են փոխանակվել ՄԱԿ Գլխավոր քարտուղարի «ՄԱԿ 80» նախաձեռնության վերաբերյալ՝ ընդգծելով ներառականության և հավասարակշռության ապահովման կարևորությունը։ Անդրադարձ է կատարվել Հարավային Կովկասում տիրող իրավիճակին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը վերահաստատել է տարածաշրջանում խաղաղության օրակարգի […] ...
16:00 08.07.2025
ԱԳ նախարարի տեղակալն ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներինՀուլիսի 7-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը մասնակցել և ելույթով հանդես է եկել Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի՝ Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանին: ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանն իր խոսքում ընդգծել է Հայաստանի հետևողական աջակցությունը միջազգային իրավական մեխանիզմներին՝ ուղղված միջազգային իրավունքի կոպիտ խախտումների կանխմանը և հաշվետվողականության ապահովմանը։ Այս համատեքստում […] ...
15:52 08.07.2025
Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին: Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան […] ...
15:44 08.07.2025
2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 30-ին ավարտվել է հունիսի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 12-ին Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, քաղաքացիներին […] ...
15:36 08.07.2025
Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունըՍննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...