18:58 07.04.2023
Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության քրեական հետախույզները օպերատիվ տեղեկությունն իրացրին Վաղարշապատի բաժնի գործընկերների հետ: Մարտի 30-ին, ժամը 9.50-ին, Էջմիածնի Կոմիտասի անվան հրապարակում, ապօրինի թմրանյութ ձեռք բերելու և պահելու կասկածանքով, նրանք ձերբակալեցին Ջրարբի գյուղի բնակիչ երեք տղամարդու: Անձնական խուզարկությամբ 18-ամյա երիտասարդի մոտ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով երկու փաթեթ: Երիտասարդը հայտնեց, որ թմրանյութն իրենն է՝ անձնական օգտագործման համար:
Հետագա միջոցառումներով ոստիկանները պարզեցին, որ երիտասարդին, այսպես ասած՝ արջի ծառայություն էր մատուցել եղբայրը` նրան տալով թմրանյութը: 21-ամյա եղբայրը ձերբակալվել է: Նա ընդունել է արարքը;
Նշանակվել է փորձաքննություն: Նախաձեռնվել է քրեական վարույթ, հանգամանքները քննությամբ պարզվում են:
Մարտի 29-ին ապօրինի թմրաշրջանառության դեպք բացահայտեցին նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի ծառայողները: Իրացնելով ստացված տվյալները՝ նրանք Արմավիր-Էջմիածին ճանապարհին կանգնեցրին «Օպել» մակնիշի մի մեքենա և, ապօրինի թմրանյութ պահելու կասկածանքով, ձերբակալեցին վարորդին և ուղևորին՝ երկուսն էլ Կոտայքի մարզի բնակիչ: Այդ ընթացքում ոստիկանները նկատել էին մեքենայի սրահում դրված սև հեղուկով ներարկիչ:
Բաժին տեղափոխված 42-ամյա վարորդի խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն զանգվածով փաթեթ: Նա հայտնել է, որ մարիխուանան իրենն է, պատրաստել է կանեփի վայրաճ թփերից: Նա նաև հայտնել է, որ մեքենայի սրահի նրարկիչի մեջ ափիոն է լցված: Իրավապահներին հաջողվել է պարզել, որ նրան ափիոնը վաճառել էր էջմիածինցի 55-ամյա մի տղամարդ: Նա ձերբակալվել է, իսկ նրա տան խուզարկությամբ հայտնաբերվել է նույն հեղուկով լցված ներարկիչ:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են փորձաքննություններ, նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
21:00 17.05.2025
Լույս չի լինի Երևանի և մարզերի մի շարք հասցեներում12:00 18.05.2025
Եվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ ՋեյԵվրատեսիլ մրցույթի հաղթող է ճանաչվել Ավստրիան ներկայացնող երգիչ Ջեյ Ջեյը՝ «Wasted Love» երգով։ Մրցույթի եզրափակիչը տեղի է ունեցել շաբաթ օրը շվեյցարական Բազել քաղաքում։ Ժյուրիի և հանդիսատեսի քվեարկության արդյունքում, մրցույթի եզրափակչում Ավստրիայի ներկայացուցիչը վաստակել է 436 միավոր։ Երկրորդ տեղը գրավել է Իսրայելի ներկայացուցիչ Յուվալ Ռաֆայելը (357): Հայաստանի պատվիրակ Պարգը քվեարկության արդյունքում զբաղեցրել է 20-րդ հորիզոնականը։ ...
11:23 18.05.2025
Ռուբիոն զգուշացրել է, որ Կոնգրեսը կարող է խստացնել պատժամիջոցները Մոսկվայի դեմԱՄՆ Կոնգրեսը կարող է շուտով խստացնել հակառուսական պատժամիջոցները, եթե առաջընթաց չգրանցվի Ուկրաինայի հակամարտության խաղաղ կարգավորման շուրջ բանակցություններում, այս մասին Ռուսաստանին զգուշացրել է ԱՄՆ վարչակազմը։ CBS News-ին տված հարցազրույցում հայտարարել է պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ Նրան խնդրեցին մեկնաբանել Ռուսաստանի Դաշնության դեմ սահմանափակումները խստացնելու մասին օրինագծի հաստատման հնարավորությունը։ «Մենք խնդրեցինք Կոնգրեսին մեզ որոշ ժամանակ տալ՝ տեսնելու, թե արդյոք […] ...
11:00 18.05.2025
Տարադրամի փոխարժեքները մայիսի 18-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 385 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387․5 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 431 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 435 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․75 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․83 դրամ: ...
10:33 18.05.2025
Գազայում հայտնել են 24 ժամվա ընթացքում 153 զոհի մասինՎերջին 24 ժամվա ընթացքում Գազայի հատվածին Իսրայելի կողմից հասցված հարվածների հետևանքով զոհվել է ավելի քան 150 մարդ, մոտ 460-ը վիրավորվել են։ Այս մասին հայտնել է պաղեստինյան անկլավի առողջապահության նախարարությունը։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում 459 վիրավոր է գրանցվել, 153 զոհվածի մարմին տեղափոխվել է տարածաշրջանի հիվանդանոցներ։ Բացի այդ, գերատեսչությունը նշել է, որ իսրայելական հարձակումների անհայտ […] ...
10:00 18.05.2025
Ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ջրատարըՄայիսի 17-ին, ժամը 21:13-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Խարբերդ գյուղի գերեզմանատան մոտակայքում «Tesla» մակնիշի ավտոմեքենան դուրս է […] ...
23:59 17.05.2025
ABC. Կալիֆոռնիայում պայթյուն է տեղի ունեցելԿալիֆոռնիայի Պալմ Սփրինգս քաղաքում պայթյուն է տեղի ունեցել։ Այս մասին հայտնել է ABC հեռուստաընկերությունը: Դեպքի պատճառները դեռևս պարզված չեն։ Տեղում աշխատում են արտակարգ իրավիճակների ծառայություններ։ Զոհերի մասին դեռևս տեղեկություններ չկան։ NBC-ի տվյալներով՝ բժշկական կենտրոնի մոտակայքում, հնարավոր է, մեքենա է պայթել։ ...