19:06 07.04.2023
ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված քննությամբ բացահայտվել է սոցիալական ցանցի օգտագործմամբ խոշոր չափերով խարդախության հերթական դեպքը:
Ձեռք բերված փաստական տվյալներով ինքնությունները դեռևս չպարզված անձինք «Ֆեյսբուք» սոցիալական կայքում զետեղված «Natixis», «NATIXIS GROUP» և «CaixaBank» անվանումներով էջերում տեղադրել են «վարկի տրամադրման մատչելի պայմաններ» և համանման այլ վերնագրերով գովազդներ։
Նշված էջերում տեղադրված հեռախոսահամարներով իրենց հետ կապ հաստատած քաղաքացիներից նրանք պահանջել են տարբեր անձանց անվամբ տվյալներով իրականացնել դրամական փոխանցումներ։ Դրամական միջոցներն ստանալուց հետո, նրանք չեն ապահովել վարկերի տրամադրումը՝ հափշտակելով դրանք:
2021թ․ հուլիսին 10.000 ԱՄՆ դոլարի չափով վարկ ստանալու նպատակով բջջային հավելվածով հիշյալ անձանց հետ կապ է հաստատել Արարատի մարզի 40-ամյա բնակչուհին, ում հետ շփումների ընթացքում նրանք վարկի տրամադրման իրական լինելու վերաբերյալ խեղաթյուրված տեղեկություններ հայտնելով, չարաշահելով կնոջ վստահությունը, վարկի տրամադրման հետ կապված նոտարական և ապահովագրական ծախսեր կատարելու պատրվակով վերջինից պահանջել են 2 մասով ընդհանուր 223 000 ՀՀ դրամին համարժեք 450 ԱՄՆ դոլար գումար։ Կինը 2021թ․ հուլիսին գումարը փոխանցել է «Paul Keita» տվյալներով անձին, սակայն հիշյալ անհայտ անձինք չեն ապահովել վարկի տրամադրումը՝ հափշտակելով գումարը:
Իրեն պատճառված վնասը վերականգնելու նպատակով կինը կապ է հաստատել հափշտակություն կատարած անձանց հետ, փոխադարձ համաձայնություն ձեռք բերել այլ անձանց ներգրավելու և նրանց գույքի հափշտակություն կատարելու շուրջ:
Օգտագործելով «Ֆեյսբուք» սոցիալական կայքում վերոնշյալ գովազդներին հղումներ կատարելու համար նախատեսված կեղծ օգտանունով էջ՝ նա գովազդել է վերոնշված կեղծ հայտարարությունները։ Իր հետ կապ հաստատած անձանց հետ նամակագրությամբ խեղաթյուրելով իրականությունը՝ նրանց մոտ վստահություն է առաջացրել վարկի օրինական, իրական լինելու մասին, ապա հափշտակել 3 քաղաքացու կողմից փոխացված՝ ընդհանուր 3.132.086,1 ՀՀ դրամ գումարը:
Դրա դիմաց ինքնությունները չպարզված անձինք, պայմանավորվածության համաձայն, բանկային փոխանցմամբ 40-ամյա կնոջը վերադարձրել են հափշտակությամբ վերջինիս պատճառված վնասից 400 ԱՄՆ դոլարը:
Կնոջը մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով: Վերջինս ներկայացված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչել, զղջացել կատարածի համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը:
Նշված անձի մասով նախաքննությունն ավարտվել է։ Վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին:
Ինքնությունները դեռևս չպարզված անձանց մասով նախաքննությունը շարունակվում է։
Ծանուցում. հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
13:33 11.07.2025
Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն: Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...
13:20 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։ ...
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...
12:40 11.07.2025
Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...