Արթիկ համայնքի 3 գյուղերում իրականացվում է «Կանաչ էներգիան`ի նպաստ արդյունավետ գյուղատնտեսության» ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
18 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+24.09 oC

Արթիկ համայնքի 3 գյուղերում իրականացվում է «Կանաչ էներգիան`ի նպաստ արդյունավետ գյուղատնտեսության» ծրագիրը

19:46 07.04.2023

Արթիկ համայնքի Գետափ, Գեղանիստ, Սարատակ գյուղերում ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» կողմից իրականացվող «Կանաչ էներգիան`ի նպաստ արդյունավետ գյուղատնտեսության» ծրագրի շրջանակներում կազմակերպվել են հերթական հանդիպումները։

Հանդիպումներին մասնակցել են Արթիկի համայնքապետարանի ոլորտային պատասխանատուները, գյուղերի վարչական ղեկավարները, «Կանաչ արահետ» ՀԿ-ի փորձագետները տնօրեն Նունե Սարուխանյանի գլխավորությամբ, կանաչ տեխնոլոգիաների փորձագետ Վարդան Թոռչյանը, ծրագրի շահառուները, գյուղերի բնակիչները։

Հանդիպումների նպատակն է եղել ներկայացնել ծրագրի կողմից շահառուներին տրամադրվող կաթիլային ոռոգման համակարգերի մոնտաժման և տեխնիկական շահագործման աշխատանքները։

Ծրագրի շահառուներին տրամադրվել են ազնվամորու և մոշի տնկիները։

Ծրագիրն ունի երկու բաղադրիչ, որոնցից առաջինով գյուղերում տեղադրվել են 20 կվտ հզորությամբ արևային ֆոտովոլտային կայաններ, իսկ երկորդով` 15 շահառուի համար հիմնվելու է ազնվամորու և մոշի փոքրիկ այգի` իր կաթիլային ոռոգման համակարգով` մեկ տոննա տարողությամբ ջրակուտակման բաքով։ Շահառուներին տրամադրվելու է նաև չրերի արտադրման համար էլեկտրական չրանոցներ։

Ծրագրի վերաբերյալ առաջին քննարկումն Արթիկի համայնքապետարանում տեղի է ունեցել 2022 թվականի նոյեմբերի 16-ին, երբ Արթիկ համայնքի ղեկավար Անան Ոսկանյանն ընդունել էր ՄԱԿ-ի «Պարենի համաշխարհային ծրագրի» սննդի արժեշղթաների ծրագրերի համակարգող Վանաձորի ենթագրասենյակի ղեկավար Վահան Առաքելյանին և նույն կազմակերպության ծրագրերի պատասխանատու Էդգար Սարգսյանին։ Վահան Առաքելյանը ներկայացրել էր ծրագրի առաջարկը, որի շրջանակներում ընտրվել են Արթիկ համայնքի երեք գյուղեր։

Համայնքի ղեկավարը հավանություն էր տվել ծրագրի բովանդակությանն ու կարևորել նրա նշանակությունը։ Գյուղերի և գյուղացիական տնտեսությունների ընտրությունն Արթիկ համայնքում կատարվել են համայնքապետարանի ներկայացմամբ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի Բաքուն

21:46 18.08.2025

ՌԴ ԶՈՒ-ն հրթիռային հարվածներ է հասցրել Ադրբեջանի նավթային ենթակառուցվածքին․ ինչո՞վ կպատասխանի Բաքուն

Ռուսաստանի Զինուժը ուժգին հարվածներ է հասցրել Ուկրաինայում գտնվող Արդրեջանին պատկարող նավթային ենթակառուցվածքի վրա՝ տասնյակ միլիոնավոր դոլլարների վնաս հասցնելով Բաքվին: Ալիևի վարչակազմում դա ընդունել են՝ որպես իրենց ուղված ուղիղ մարտահրավեր: Կոնկրետ ինչի՞ն են հարվածել: Թեմային՝ «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը: «Օդեսայի մարզում Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը ուներ մի մեծ նավթաբազա և ահա հենց այդ նավթաբազան […] ...

Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ են

21:36 18.08.2025

Կոտայքում բախվել են «Volkswagen Jetta»-ն ու «Opel»-ը. 4 տուժածից 2-ը երեխաներ են

Օգոստոսի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 14:20-ի սահմաններում Ապարան-Եղվարդ ավտոճանապարհի Բուժական բնակավայրի ժողովրդին հայտնի Բուժականի խաչմերուկում բախվել են «Volkswagen Jetta» ու «Opel» մակնիշի ավտոմեքենաները:Բախման հետևանքով «Opel»-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և կողաշրջվել: Ինչպես հայտնում է shuamshuyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի, որից 2-ը՝ երեխաներ են, տեղափոխվել են երեխաները՝ «Սուրբ Աստվածամայր», իսկ մեծահասակները՝ […] ...

Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներից

21:25 18.08.2025

Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներից

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է. «Դրվագներ ՀՀ բանակի շարքերը նոր համալրած զինծառայողների մարզումներից»: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Հայտնաբերվել են մեծ քանակությամբ հրազեններ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

21:16 18.08.2025

Հայտնաբերվել են մեծ քանակությամբ հրազեններ․ Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնում հուլիսի սկզբին ստացվել էին օպերատիվ տեղեկություններ, որ չորս երևանցի ապօրինի կերպով զբաղվում են զենք-զինամթերքի առքուվաճառքով: Այս մասին հայտնել են ՆԳՆ ոստիկանությունից: Երևանի քրեական ոստիկանները տեղեկությունը ստուգելիս պարզեցին անձանց ինքնությունը, ճշտեցին նրանց բնակության վայրերը, ընկերական կապերը, նաև այն հավաքատեղիները, որտեղ, հնարավոր է, զբաղվում էին զենք-զինամթերքի նորոգմամբ, ձևափոխմամբ և […] ...

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

21:07 18.08.2025

Ժամանակավորապես կդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Բուզանդի փ. 1 շենք, Ֆիրդուսի փ. 52-80 առանձնատներ, Չայկովսկու փ. 15, 30, 34 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հերացու փ. 9 հասցե, «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, Լեոյի փ. […] ...

Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակ

20:58 18.08.2025

Դեմիրճյան փողոցի էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում կայանված «Mercedes»-ում հայտնաբերվել է տղամարդու մարմին, ձեռքին էլ ատրճանակ

Օգոստոսի 18-ին, առեղծվածային կրակոց և մահվան դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։40-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Դեմիրճյան 1 հասցեում գտնվող էլիտար շենքի ստորգետնյա ավտոկայանատեղիում, «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում դի կա։ Ինչպես […] ...

BACK_TO_TOP