Բլինքենը բացառել է Մոսկվայի և Կիևի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորությունը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.46
  • RUBLE
    4.83
  • 438.06
WEATHER
+29.09 oC

Բլինքենը բացառել է Մոսկվայի և Կիևի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորությունը

08:38 08.04.2023

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը բացառել է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև հրադադարի շուրջ բանակցությունների հնարավորությունն այս պահին։ Նա իր տեսակետը հայտնել է Funke մեդիա խմբին տված հարցազրույցում, որից մի հատված հրապարակվել է շաբաթ օրը։

«Ռուսաստանը պետք է հասնի նրան, որ պատրաստ լինի կառուցողական բանակցությունների մեջ մտնել», – ասել է Բլինքենը՝ պատասխանելով Մոսկվայի և Կիևի միջև խաղաղ բանակցությունների հնարավորության մասին հարցին։ Նպատակը, նրա խոսքով, «պետք է լինի արդար և հարատև խաղաղությունը»: «Ոմանց համար հրադադարի գաղափարը կարող է գայթակղիչ լինել, և ես դա հասկանում եմ, բայց եթե այն հավասար լինի Ռուսաստանի կողմից ուկրաինական մեծ տարածքի զավթման փաստացի վավերացմանը, դա արդար և տևական խաղաղություն չի լինի: Ռուսաստանը կարող է վերախմբավորել իր զորքերը և որոշ ժամանակ անց կրկին հարձակվել»,- ասել է ԱՄՆ պետքարտուղարը։

Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հունվարի 11-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է եղել խնդիրները լուծել բանակցությունների միջոցով։ Միաժամանակ նա նշել է, որ Ուկրաինայի օրենքներն արգելում են այս երկրի նախագահին երկխոսություն վարել Կրեմլի հետ, իսկ արևմտյան երկրները «հակված չեն Կիևին այդ հարցում որևէ ճկունություն թույլ տալ»։ Այդ կապակցությամբ «պետք չէ ասել, որ [Ուկրաինայի հետ բանակցությունների համար] ինչ-որ հեռանկարներ կան», – մանրամասնել է Պեսկովը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

15:16 09.06.2025

Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ֆրանսիացի իր գործընկերոջ հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպել է իր ֆրանսիացի գործընկեր Ժան-Նոել Բարոյի հետ: «Ուրախ էի հանդիպել Ֆրանսիայի ԱԳ նախարար, իմ լավ բարեկամ Ժան-Նոել Բարոյին այս անգամ Նիսում՝ Օվկիանոսի հարցերով ՄԱԿ 3-րդ համաժողովի շրջանակներում: Բազմակողմ հարթակներում մեր ակտիվ ներգրավվածությունը շարունակաբար լրացնում է մեր օրակարգը և առանցքային է առաջնահերթությունների կյանքի կոչման հարցում հաջողության հասնելու համար, որոնցից է […] ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

15:09 09.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 9-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 382.50 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 385 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 435 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 440 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․8 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․91 դրամ:   ...

SHANTNEWS

15:00 09.06.2025

SHANTNEWS

Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոք

14:51 09.06.2025

Լավրով. Ռուսաստանի ու ԱՄՆ-ի հարաբերություններն արդեն ավելի նորմալ վիճակում են, քան Բայդենի օրոք

Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերություններն արդեն ավելի լավ վիճակում են, քան ԱՄՆ նախկին առաջնորդ Ջո Բայդենի վարչակազմի օրոք էին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Կարծում եմ, որ մենք արդեն ավելի լավ վիճակում ենք, ավելի նորմալ վիճակում, քան Բայդենի վարչակազմի հետ հարաբերություններում, որը, անկեղծ ասած, (ՌԴ նախագահ Վլադիմիր) Պուտինի և Բայդենի «հուսադրող» […] ...

Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանը

14:42 09.06.2025

Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանը

ԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում։ «Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական ​​լուծումն է, որը կաջակցվի ՄԱԳԱՏԷ -ի […] ...

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

14:33 09.06.2025

21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել են

ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական […] ...

BACK_TO_TOP