09:46 08.04.2023
Լիբանանի ղեկավարության ներկայացուցիչները կապ են հաստատել ամերիկյան կողմի հետ՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու եւ հետագա էսկալացիա կանխելու նպատակով։ Այդ մասին ուրբաթ օրը Al Jazeera հեռուստաալիքին տված մեկնաբանությունում ասել է Լիբանանի արտգործնախարար Աբդուլլահ Բու Հաբիբը։
«Մենք կապ հաստատեցինք պաղեստինյան խմբավորումների հետ, խոսեցինք նաև ամերիկացիների հետ՝ Իսրայելի վրա ճնշում գործադրելու և էսկալացիա կանխելու համար»,- ասել է նախարարը։ «Մենք չենք ցանկանում, որ Լիբանանի հարավը դառնա նոր պատերազմի ասպարեզ»,- հավելել է նա։
Բացի դրանից, Բու Հաբիբը մեղադրել է իսրայելական կողմին «ռազմական գործողությունները Լիբանան և Հորդանան գետի Արևմտյան ափ տեղափոխելու փորձի մեջ՝ իրենց ներքաղաքական տարաձայնությունները թաքցնելու համար»։
Հինգշաբթի օրը Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնել է Լիբանանի տարածքից հրեական պետության ուղղությամբ առնվազն 34 հրթիռ արձակելու մասին, որոնցից 25-ը որսացել է ՀՕՊ համակարգը։ Ավելի ուշ տեղեկություն է ստացվել, որ Լիբանանից ականանետային կրակոցների են ենթարկվել նաև Իսրայելի հյուսիսում գտնվող Մետուլա քաղաքի ծայրամասերը։ Reuters-ի աղբյուրների համաձայն՝ հրետակոծության հետևում կանգնած են պաղեստինյան խմբեր։
14:42 09.06.2025
Գրոսսի. ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային համաձայնագիրը կնպաստի Մերձավոր Արևելքում խաղաղությանըԱՄՆ-ի և Իրանի միջև Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրի կնքումը անմիջական դրական ազդեցություն կունենա Մերձավոր Արևելքի տարածաշրջանում խաղաղության գործընթացի վրա։ Այս մասին հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ՄԱԳԱՏԷ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին՝ ՄԱԳԱՏԷ-ի կառավարիչների խորհրդի անդամների առջև ունեցած ելույթում։ «Ես համոզված եմ, որ առաջ շարժվելու միակ ճանապարհը դիվանագիտական լուծումն է, որը կաջակցվի ՄԱԳԱՏԷ -ի […] ...
14:33 09.06.2025
21-ամյա երիտասարդի բանկային քարտից հափշտակության փորձ արած տղամարդիկ ձերբակալվել ենՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել է, որ հունիսի 2-ին դրամապանակը, որի մեջ բանկային քարտեր էին, Երևանի Մաշտոցի պողոտայում թողել է նստարանին և րոպեներ անց վերադառնալով՝ այն չի հայտնաբերել, իսկ հունիսի 3-ին հաղորդագրություն է ստացել, որ իր բանկային քարտով փորձել են գնումներ կատարել: Նախաձեռնվել է քրեական վարույթ: Համայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները օպերատիվ-հետախուզական […] ...
14:27 09.06.2025
Էկոնոմիկայի նախարարության բյուջեի կատարողականը հաշվետու տարում կազմել է 96,4 տոկոս, իրականացվել են 10 ծրագիր, 63 միջոցառումԱԺ տնտեսական հարցերի ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում հունիսի 9-ին ելույթ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի նախարար Գեւորգ Պապոյանը: Քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նախարարը ներկայացրել է գերատեսչության ծրագրերը՝ ըստ ուղղությունների եւ կատարողականների: Մասնավորապես, «Էկոնոմիկայի ոլորտում պետական քաղաքականության մշակում, ծրագրերի համակարգում, մոնիտորինգ» ծրագրի իրականացման նպատակով ճշտված […] ...
14:21 09.06.2025
Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում կիրականացվեն ծառերի սրսկման աշխատանքներՀունիսի 10-ին՝ ժամը 00:30-04:30-ն, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում, Սվաճյան, Րաֆֆի, Շերամ, Բաբաջանյան փողոցներում և Երիտասարդության այգում ԿՇՄՊ ՀՈԱԿ-ը ծառերի բուժման նպատակով իրականացնելու է սրսկման աշխատանքներ: «Անվտանգության նկատառումներից ելնելով՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- նշվում է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի հայտարարության մեջ: ...
14:14 09.06.2025
Հարկ վճարելը ոչ միայն սահմանադրական պարտավորություն է, այլեւ յուրաքանչյուրիս ներդրումն է մեր մեծ ընտանիքի բյուջեում. ՊԵԿ նախագահԱԺ տնտեսական հարցերի ու ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովների համատեղ նիստում քննարկվել է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Նիստը վարել են Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ու Ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Ծովինար Վարդանյանը: ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը պատգամավորներին հայտնել է, որ արձանագրվել է հարկային […] ...