16:06 10.04.2023
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային:
Հանրապետության նախագահը, ողջունելով նորանշանակ դեսպանին, շնորհավորել է պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել:
Իր խոսքում նախագահը, մասնավորապես, նշել է.
«Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեն Հնդկաստանի հետ հարաբերությունները: Պատահական չէ, որ անկախությունից հետո շատ կարճ ժամանակում Հայաստանն ու Հնդկաստանը դիվանագիտական հարաբերություններ են հաստատել: Այս տարիների ընթացում մեր հարաբերությունները դինամիկ զարգացել են բոլոր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային: Համոզված եմ համատեղ աշխատանքով նոր հաջողությունների կհասնենք, որովհետև երկու կողմից էլ պատրաստակամությունը շատ մեծ է: Հատկապես վերջին վեց ամիսներին մեր հարաբերությունների ակտիվության մեջ դա նկատելի է»:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ դեսպան Նիլակշի Սահա Սինհային նախագահ Խաչատուրյանին է փոխանցել Հնդկաստանի Հանրապետության նախագահ Դրուպատի Մուրմուի ջերմ ողջույնները:
«Ինչպես նշեցիք, մեր փոխգործակցությունը մի շարք ուղղություններով՝ քաղաքական, տնտեսական, մշակութային բավական ակտիվ է, և ինչպես ընդգծեցիք վերջին շրջանում նկատվել է այս հարաբերությունների խորացում:
Կարող եմ Ձեզ վստահեցնել, որ իմ պաշտոնավարման ընթացքում կանեմ առավելագույնը, որպեսզի այս հարաբերություններն ավելի խորանան և ընդգրկեն շատ ավելի մեծ շրջանակ, քան ներկայում կա», – նշել է դեսպանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-հնդկական համագործակցության ոլորտներին վերաբերող հարցեր: Շեշտվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև առևտրատնտեսական, քաղաքական, կրթական ու մշակութային փոխգործակցության մեծ ներուժի շարունակական իրացման անհարժեշտությունը: Այս տեսանկյունից ընդգծվել են Հայաստանի և Հնդկաստանի միջև ուղիղ օդային կապի գործարկման կարևորությունը, խորհրդարանական դիվանագիտության զարգացումն ու բարձր մակարդակի փոխայցելությունները:
Զրույցի ընթացքում նախագահ Խաչատուրյանն անդրադարձել է տարածաշրջանային իրողություններին և նորանշանակ դեսպանին մանրամասներ ներկայացրել ադրբեջանական կողմից Լաչինի մարդասիրական միջանցքի շրջափակման հետևանքով ստեղծված հումանիտար ճգնաժամի վերաբերյալ:
Երկուստեք կարևորվել է Հայաստանի և Հնդկաստանի միջև միջազգային հարթակներում առկա համագործակցության առավել սերտացումն ու օրակարգային հարցերի շուրջ համատեղ աշխատանքը:
13:33 11.07.2025
Կառավարիչը համատիրությանը պատճառել է առանձնապես խոշոր չափերով վնասՀՀ քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ մարզում գործող համատիրություններից մեկի կառավարիչը ձևական պայմանագրով 349.4 քմ մակերեսով կիսանկուղային տարածքը նվիրաբերել է իր խնամուն: Դրանից հետո համատիրության կառավարիչը հանցավոր ճանապարհով ստացված գույքի ձեռքբերումը լեգիտիմացնելու, գույքի իրական պատկանելիությունը թաքցնելու և հանցավոր ծագման աղբյուրը […] ...
13:20 11.07.2025
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը երրորդ հաղթանակն է տարել և Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակչում էԲասկետբոլի տղաների Հայաստանի Մ16 հավաքականը դուրս է եկե Եվրոպայի C դիվիզիոնի առաջնության կիսաեզրափակիչ: Խմբային փուլի երրորդ խաղն անընդմեջ Հայաստանի հավաքականը հաղթել է։ Այս անգամ մեր տղաները 97-63 հաշվով առավելության են հասել Ալբանիայի թիմի նկատմամբ: Հայաստանի հավաքականից ամենաարդյունավետը Քևին Քեշիշյանն է եղել։ ...
13:07 11.07.2025
Աշնանացան ցորենի մոմային հասունացման կանխատեսում լեռնային շրջաններումՄասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2025թ․ աշնանացան ցորենի մոմային հասունացումը Շիրակի մարզում սպասվում է 17․07-21․07-ը, մնացած լեռնային շրջաններում՝ 24 -28.07-ն ընկած ժամանակահատվածում։ Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ...
12:55 11.07.2025
ԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումըԵՄ-ն Ադրբեջանին ու Հայաստանին կոչ է անում հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը: Այդ մասին հայտնել է ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Անիտա Հիփերը։ «ԵՄ-ն վճռականորեն աջակցում է երկու երկրի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին։ Մենք կոչ ենք անում կողմերին հնարավորինս շուտ սկսել խաղաղության համաձայնագրի նախագծի ստորագրումն ու վավերացումը»,- ասել […] ...
12:48 11.07.2025
Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու ջանքերին․ Թեմի ԲրյուսՄիացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղության և կայունության խթանմանն ուղղված ջանքերին։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում նշել է Միացյալ Նահանգների պետքարտուղարության խոսնակ Թեմի Բրյուսը։ Թեմի Բրյուսն պատասխանել է հարցին, թե արդյոք Վաշինգտոնը կոնկրետ պլան կամ առաջարկ ունի՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրին։ «Միացյալ Նահանգներն աջակցում է Հարավային Կովկասում խաղաղությունը և կայունությունը խթանելու […] ...
12:40 11.07.2025
Հրայր Մկոյանը տեղափոխվել է «Վան»Գյումրիի «Շիրակի» պաշտպան Հրայր Մկոյանը պայմանագիր է կնքել «Վանի» հետ, հայտնում է Չարենցավանի ակումբի պաշտոնական էջը: 38-ամյա փորձառու կենտրոնական պաշտպանը, հարազատ «Շիրակից» բացի, խաղացել է նաև «Արարատում», «Ուլիսում», «Միկայում», «Գանձասարում», «Արարատ-Արմենիայում», «Ալաշկերտում», ինչպես նաև Ռուսաստանի, Իրանի և Չեխիայի առաջնություններում: Հրայր Մկոյանը Հայաստանի ազգային հավաքականում մասնակցել է 52 հանդիպման և խփել է 1 գոլ: Հիշեցնենք, որ […] ...