Հայաստանում զարկ կտրվի խեցգետնի արհեստական բուծմանը. կառավարության որոշումները՝ ռեպորտաժում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+29.09 oC

Հայաստանում զարկ կտրվի խեցգետնի արհեստական բուծմանը. կառավարության որոշումները՝ ռեպորտաժում

16:53 13.04.2023

Հայաստանում տարիների ընթացքում խեցգետնի չկանոնակարգված և անվերահսկելի որսը՝ հատկապես Սևանա լճից, հանգեցրել է պաշարների կտրուկ նվազմանը: Ըստ այդմ ՀՀ արդյունագործական խեցգետնաբուծության զարգացման 2024-26թթ.-ի ծրագրով, կառավարության աջակցությամբ  հանրապետությունում զարկ կտրվի խեցգետնի արհեստական բուծմանը:

Մարզերում կիրականացվեն սուբվենցիոն նոր ծրագրեր. 14 ճանապարահատվածի և 1 տրանսպորտային օբյեկտի կառուցման համար կհատկացվի 11 մլրդ 184 մլն դրամ:

Քանի որ սուբվենցիոն ծրագրերն իրականացվում են միայն մարզերում, շուրջ 10 մլրդ դրամ էլ կհատկացվի մայրաքաղաք Երևանին՝ 403 նոր վերելակների ձեռք բերման, վարչական շրջաններում ճանապարհների հիմնանորոգման, Նոր Խարբերդում գազատարի, կոյուղատար համակարգերի կառուցման, հանգստյան գոտիների ու այգիների բարեկարգման, կրթական և առողջապահական հիմնարկների վերանորոգման համար:

Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ դրական եզրակացություն է ստացել նաև 4-րդ կարգի վթարայնության Արզումանյան 10 և 17 շենքերի վերակառուցման ծրագիրը: Բնակիչները օտարելով իրենց վթարային բնակարանները՝ ոչ միայն կստանան նոր բնակարաններ, այլև ֆինանսական օժանդակություն՝ մինչև այդ վարձով բնակվելու համար, վստահեցրել է Ավինյանը:

Գործադիրի այսօրվա կայացրած որոշումների մանրամասները՝ ռեպորտաժում:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

15:52 08.07.2025

Վարչապետն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կառավարիչների խորհրդի տարեկան հանդիպման մասնակիցներին՝ բանկի նախագահ Սերհաթ Կոկսալի գլխավորությամբ: Անդրադարձ է կատարվել Սևծովյան առևտրի և զարգացման բանկի կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերին և ապագա նախաձեռնություններին: Վարչապետը կարևորել է տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող մասնավոր հատվածի ֆինանսավորումն ու բիզնես նախագծերին աջակցությունը: Սերհաթ Կոկսալը շնորհակալություն է հայտնել Սևծովյան […] ...

2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

15:44 08.07.2025

2 օրում բացահայտվել է ավազակության դեպքը. քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է

ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում 2025 թվականի հունիսի 30-ին ավարտվել է հունիսի 12-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ հունիսի 12-ին Վանաձոր ուղևորվող 2 անձինք դանակի միջոցով բռնություն են գործադրել ճանապարհից իրենց միացած օտարազգի քաղաքացու նկատմամբ՝ վերջինիս պատճառելով մարմնական վնասվածքներ: Արդյունքում, քաղաքացիներին […] ...

Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

15:36 08.07.2025

Պաղպաղակի կասեցված արտադրամասը կվերսկսի գործունեությունը

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ՝ վերացվել է անհատ ձեռնարկատեր Էդուարդ Կարապետյանին պատկանող պաղպաղակի արտադրամասի արտադրական գործունեության կասեցումը (Արագածոտնի մարզ, ք. Ապարան): Որոշման հիմքը լաբորատոր կրկնակի փորձաքննության արդյունքներն են, համաձայն որոնց՝ այս տնտեսավարողի կողմից արտադրվող պաղպաղակի երկու արտադրատեսակներում՝ «Փափուկ պաղպաղակի հումք վանիլային» և «Փափուկ պաղպաղակի հումք շոկոլադային», նախկինում հայտնաբերված անհամապատասխանությունները վերացվել են: ...

Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետ

15:28 08.07.2025

Իրանը հերքում է Թրամփի պնդումը, որ Թեհրանը հանդիպում է խնդրել Վաշինգտոնի հետ

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային հերքել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պնդումները, թե Թեհրանը հանդիպում է խնդրել ամերիկացի բանակցողների հետ: «Մենք ամերիկյան կողմի հետ հանդիպման որևէ խնդրանք չենք ստացել», – նրա խոսքերն է մեջբերում Իրանի պետական ​​հեռուստառադիոընկերությունը։ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Իրանը «հանդիպում է խնդրել»: ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվեն Ուիթքոֆի խոսքով՝ […] ...

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

15:20 08.07.2025

Տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այցելել է Կոտայքի մարզի Հրազդան համայնք, որտեղ տրվել է Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի կոշտ կենցաղային թափոնների կառավարման ծրագրի մեկնարկը: 14,8 մլն եվրո արժողությամբ ծրագիրն իրականացվել է ՀՀ Կառավարության և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի համագործակցությամբ: Ծրագրի շրջանակում իրականացվել են Հրազդան համայնքում նոր սանիտարական աղբավայրի և Մարտունի ու Ակունք բնակավայրերում աղբի փոխաբեռնման կայանների […] ...

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

15:13 08.07.2025

Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրներին․ Պեսկով

Ռուսաստանի դեմ ամերիկյան պատժամիջոցները անօրինական են և վնասում են երկու երկրների բիզնեսը, ճեպազրույցի ժամանակ ընդգծել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «ԱՄՆ-ն ներկայումս մի շարք սահմանափակումներ է կիրառում։ Մենք կարծում ենք, որ այդ պատժամիջոցները անօրինական են և վնասում են ոչ միայն մեր ձեռնարկատերերին, այլև Միացյալ Նահանգների ձեռնարկատերերին», – ասաց նա։  ...

BACK_TO_TOP